https://arm.sputniknews.ru/20240122/nakhvord-tari-azgutjamb-voch-haj-aveli-qan-1000-otarerkraci-hh-qaghaqaciutjun-e-stacel-71391305.html
Նախորդ տարի ազգությամբ ոչ հայ ավելի քան 1000 օտարերկրացի ՀՀ քաղաքացիություն է ստացել
Նախորդ տարի ազգությամբ ոչ հայ ավելի քան 1000 օտարերկրացի ՀՀ քաղաքացիություն է ստացել
Sputnik Արմենիա
ՀՀ քաղաքացիություն ստանալու ազգությամբ հայ 253 օտարերկրյա քաղաքացու դիմում մերժվել է։ 22.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-22T18:23+0400
2024-01-22T18:23+0400
2024-01-29T17:21+0400
քաղաքացիություն
հայաստան
օտարերկրացի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/12/37649113_0:64:1600:964_1920x0_80_0_0_e80f5aecfa1e3ae676e469fc461f2f13.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով նախորդ տարի 20 884 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնել են Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան։Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն շնորհվել է 19 600 անձի։Նշվում է նաև, որ 2023թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու թվով 253 ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու և թվով 218 ազգությամբ ոչ հայ օտարերկրյա քաղաքացու դիմում մերժվել է:Մեր հարցին, թե ինչի հիման վրա են մերժվել դիմումները, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հղում անելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասին, ընդգծել է` ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:Ընդհանուր առմամբ նախորդ տարի ՀՀ նախագահի հրամանագրերով դադարեցվել է 3 321 անձի ՀՀ քաղաքացիությունը:Հիշեցնենք, որ 2022 թվականին նախագահի հրամանագրով 4400 անձի քաղաքացիություն է դադարեցվել։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/12/37649113_119:0:1543:1068_1920x0_80_0_0_c8adb29b1fa3585011d23c38297e197d.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
քաղաքացիություն, հայաստան, օտարերկրացի
քաղաքացիություն, հայաստան, օտարերկրացի
Նախորդ տարի ազգությամբ ոչ հայ ավելի քան 1000 օտարերկրացի ՀՀ քաղաքացիություն է ստացել
18:23 22.01.2024 (Թարմացված է: 17:21 29.01.2024) ՀՀ քաղաքացիություն ստանալու ազգությամբ հայ 253 օտարերկրյա քաղաքացու դիմում մերժվել է։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրերով նախորդ տարի 20 884 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն։ Այս մասին ՀՀ ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից հայտնել են
Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան։
Համեմատության համար նշենք, որ 2022 թվականին ՀՀ քաղաքացիություն շնորհվել է 19 600 անձի։
«2023թ. ընթացքում ՀՀ քաղաքացիություն ստանալու համար ներկայացվել է 19 185 դիմում, որից ազգությամբ հայ 17 951 օտարերկրյա քաղաքացի և թվով 1 234 ազգությամբ ոչ հայ օտարերկրյա քաղաքացի: ՀՀ նախագահի հրամանագրերով 20 884 անձի շնորհվել է ՀՀ քաղաքացիություն (որից 19 839 ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացի և 1 045 ազգությամբ ոչ հայ օտարերկրյա քաղաքացի)»,- ընդգծել են գերատեսչությունից։
Նշվում է նաև, որ 2023թ. ՀՀ քաղաքացիություն ստանալու թվով 253 ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացու և թվով 218 ազգությամբ ոչ հայ օտարերկրյա քաղաքացու դիմում մերժվել է:
Մեր հարցին, թե ինչի հիման վրա են մերժվել դիմումները, ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հղում անելով «Հայաստանի Հանրապետության քաղաքացիության մասին» ՀՀ օրենքի 13-րդ հոդվածի 7-րդ մասին, ընդգծել է` ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումի մերժումը կարող է չհիմնավորվել:
Ընդհանուր առմամբ նախորդ տարի ՀՀ նախագահի հրամանագրերով դադարեցվել է 3 321 անձի ՀՀ քաղաքացիությունը:
Հիշեցնենք, որ 2022 թվականին նախագահի հրամանագրով 4400 անձի քաղաքացիություն է դադարեցվել։