https://arm.sputniknews.ru/20240122/murad-papazjany-ev-masis-abrahamjany-khanven-hhum-ancankali-andz-hamarvvoghneri-cankic-71395063.html
Մուրադ Փափազյանը և Մասիս Աբրահամյանը կհանվեն Հայաստանում անցանկալի անձ համարվողների ցանկից
Մուրադ Փափազյանը և Մասիս Աբրահամյանը կհանվեն Հայաստանում անցանկալի անձ համարվողների ցանկից
Sputnik Արմենիա
Նրանց հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ–ի բավարարվել են, և ծառայությունը պարտավորվել է հանել նրանց տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների... 22.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-22T18:09+0400
2024-01-22T18:09+0400
2024-01-22T18:11+0400
մուրադ փափազյան
անցանկալի անձ
հայաստան
հհ ազգային անվտանգության ծառայություն. աած
մասիս աբրահամյան
քրիստինե վարդանյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/17/25466540_0:22:1000:585_1920x0_80_0_0_9c02229cb7f7c8bd224ce0c0a71cb89f.jpg
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից կհանվեն։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։Պատգամավորը նշում է, որ հաշվի առնելով հարցի հանրային լայն հնչեղությունը` այլ մանրամասներ կներկայացվեն հունվարի 25–ին նախատեսված գործով ներգրավված փաստաբաններ Սիրանույշ Սահակյանի, Ռուբեն Մելիքյանի և ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսի ժամանակ։Հիշեցնենք` 2023–ի հունվարին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչել Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ Նժդեհ Գարագավորյանին: Ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ մի քանի ղեկավարները (Մուրադ Փափազյան, Մասիս Աբրահամյան) և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը:Հայաստանն ակնկալում է հարգանք իր նկատմամբ. Փաշինյանը` անցանկալի անձանց մասին
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e4/0b/17/25466540_0:0:1000:751_1920x0_80_0_0_40f27c7a95758bdcff42e24491918173.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մուրադ փափազյան, անցանկալի անձ, հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, մասիս աբրահամյան, քրիստինե վարդանյան
մուրադ փափազյան, անցանկալի անձ, հայաստան, հհ ազգային անվտանգության ծառայություն. աած, մասիս աբրահամյան, քրիստինե վարդանյան
Մուրադ Փափազյանը և Մասիս Աբրահամյանը կհանվեն Հայաստանում անցանկալի անձ համարվողների ցանկից
18:09 22.01.2024 (Թարմացված է: 18:11 22.01.2024) Նրանց հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ–ի բավարարվել են, և ծառայությունը պարտավորվել է հանել նրանց տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի – Sputnik. ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի տվյալները ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկարցիների տվյալների բանկից կհանվեն։ Այս մասին
«Ֆեյսբուքի» իր էջում տեղեկացրել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։
«Այսօր ՀՀ վարչական դատարանը բավարարել է ՀՅԴ Բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանի և ՀՅԴ Հոլանդիայի Հայ դատի գրասենյակի պատասխանատու Մասիս Աբրահամյանի դատական հայցերն ընդդեմ ՀՀ ԱԱԾ–ի՝ պարտավորեցնելով ՀՀ ազգային անվտանգության ծառայությանը Մուրադ Փափազյանի և Մասիս Աբրահամայանի վերաբերյալ տվյալները հանել ՀՀ տարածքում անցանկալի համարվող օտարերկրացիների տվյալների բանկից»,– գրել է պատգամավորը։
Պատգամավորը նշում է, որ հաշվի առնելով հարցի հանրային լայն հնչեղությունը` այլ մանրամասներ կներկայացվեն հունվարի 25–ին նախատեսված գործով ներգրավված փաստաբաններ Սիրանույշ Սահակյանի, Ռուբեն Մելիքյանի և ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի մամուլի ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք` 2023–ի հունվարին հայտնի դարձավ, որ ՀՀ իշխանությունները Հայաստանի համար անցանկալի անձ են ճանաչել Ֆրանսիայի «ՀՅԴ նոր սերունդ» երիտասարդական միության Կենտրոնական վարչության ատենապետ
Նժդեհ Գարագավորյանին: Ամիսներ առաջ Հայաստանի համար անցանկալի անձ ճանաչվեցին ՀՅԴ մի քանի ղեկավարները (
Մուրադ Փափազյան,
Մասիս Աբրահամյան) և ՀՅԴ Հոլանդիայի «Գարեգին Նժդեհ» երիտասարդական միության անդամ Սյունե Աբրահամյանը: