00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Երևանի ավագանու ընդդիմադիր անդամի առևանգման համար քրեական վարույթ է նախաձեռնվել. ՔԿ

© Photo : press office of Yerevan municipality Նարինե Հայրապետյանը
Նարինե Հայրապետյանը - Sputnik Արմենիա, 1920, 22.01.2024
Նարինե Հայրապետյանը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
ՀՀ ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու համար։
ԵՐԵՎԱՆ, 22 հունվարի - Sputnik. Քրեական վարույթ է նախաձեռնվել Երևանի ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանի առևանգման համար։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ մասին հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ «Մայր Հայաստան» դաշինքը հայտարարություն էր տարածել` նշելով, որ Նարինե Հայրապետյանը ենթարկվել է առևանգման։

«Հունվարի 17–ին Նարինե Հայրապետյանից հաղորդում ենք ստացել այն մասին, որ հունվարի 15–ին նրան առևանգել են։ Նույն օրը` հունվարի 17–ին, քրեական վարույթ է նախաձեռնվել մի խումբ անձանց կողմից անձին առևանգելու հանցակազմով»,– նշեց Աբրահամյանը։

Նա ավելացրեց, որ իրականացվում են քննչական, վարութային ակտիվ գործողություններ՝ հաղորդման մեջ նշված տեղեկությունները քրեական վարույթի շրջանակներում համակողմանի ստուգելու, իրականությունը պարզելու նպատակով։
Բացի այդ, ոստիկանությանը տրվել է համապատասխան հանձնարարություն՝ քննությանը հետաքրքրող մի շարք հանգամանքներ օպերատիվ–հետախուզական միջոցառումներով պարզելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու վերաբերյալ։

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանն իր հերթին հայտարարել էր, որ առևանգիչներն, ըստ Նարինե Հայրապետյանի, ներկայացրել էին վերջինիս հասարակական–քաղաքական գործունեության վերաբերյալ պահանջներ և զգուշացումներ։

Իսկ դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը հայտնել էր, որ «Մայր Հայաստան» դաշինքի անդամ Նարինե Հայրապետյանն այս պահին Հայաստանում չէ, իսկ նրա հեռախոսը գտնվում է իրավապահների մոտ։ Նրա պատմելով՝ առևանգած տղամարդը 60–65 տարեկան է եղել, որին չի ճանաչել: Տղամարդը սպառնալիքներ է հնչեցրել, ասել է՝ չափերիդ մեջ կմնաս, խելոք կպահես քեզ: Դրանից հետո Նարինե Հայրապետյանին հետ է տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից և հեռացել:
Լրահոս
0