00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Դուբայի տուրիզմի կոմիտեից ասել են՝ ինչն է հայերին գրավում այնտեղ

© Unsplash / Mohammed NasimԴուբայ
Դուբայ - Sputnik Արմենիա, 1920, 21.01.2024
Բաժանորդագրվել
Շուտով հայերը կկարողանան ԱՄԷ մեկնել առանց վիզայի։ Այս առումով ինչ ակնկալիքներ ունի Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի ներկայացուցիչը` կարդացեք Sputnik Արմենիայի հոդվածում։
Հայաստանից դեպի Դուբայ զբոսաշրջիկների հոսքն ավելացել է։ Sputnik Արմենիային տված հարցազրույցում հայտնեց ԱՄԷ Դուբայի էկոնոմիկայի և զբոսաշրջության դեպարտամենտի միջազգային գործառնությունների գծով ավագ փոխնախագահ Հուր Ալ-Հաջան։
«Մենք տեսնում ենք Հայաստանից ճանապարհորդողների թվի զգալի աճ, ինչը վկայում է Դուբայի նկատմամբ աճող հետաքրքրության մասին։ 2019-2022 թվականներին զբոսաշրջիկների թիվն ավելի քան կրկնապատկվել է»,- նշում է պաշտոնյան։
Հայերի հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ պահպանվել է նաև 2023 թվականին։ Օրինակ, առաջին կիսամյակում զբոսաշրջային հոսքը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել էր արդեն 22,9% - ով։
Հայաստանից զբոսաշրջային հոսքը հիմնականում մարտից հունիս ընկած ժամանակահատվածում է և աշնան ամիսներին, հատկապես՝ հոկտեմբերին: Մեծամասամբ դա պայմանավորված է միջազգային MICE-ինդուստրիայի (Meetings, Incentives, Conferences, Exhibitions) տարբեր ցուցահանդեսների, գիտաժողովների, փառատոնների և այլ նշանակալի քաղաքային միջոցառումների անցկացմամբ։
© Photo : Department of Economy and Tourism of Dubai Հուր Ալ-Հաջան
Старший вице-президент по международным операциям Департамента экономики и туризма Дубая Хур Аль-Хаджа - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2024
Հուր Ալ-Հաջան. Արխիվային լուսանկար
Ինչո՞ւ են հայերը Դուբայ մեկնում․ տիկին Հուր Ալ-Հաջանի խոսքով՝ հայ զբոսաշրջիկներին գրավում են գեղեցիկ լողափերը, հարմարավետ հանգիստն ու գնումների բազմազան հնարավորությունները։ Հայերը սիրում են բրենդային ապրանքների և ոսկերչական իրերի գնումներ կատարել։
«Երիտասարդներն, օրինակ, համերգների են գնում, ուսումնասիրում տեղի մշակույթը, համտեսում մեր ազգային խոհանոցը և շփվում տեղացիների հետ: Գործարարներն ակտիվորեն այցելում են մասնագիտացված ցուցահանդեսներ, հայկական ընկերությունները մասնակցում են տեղեկատվական տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերական համալիրի, ֆինանսական ծառայությունների և բազմաթիվ այլ ոլորտների ցուցահանդեսներին»,- ասում է պաշտոնյան:
Վստահ է՝ երկու երկրների միջև մուտքի արտոնագրի վերացումն առավել կնպաստի զբոսաշրջության զարգացմանն ու զբոսաշրջային հոսքերի փոխանակմանը։
Հայաստան ժամանած զբոսաշրջիկների 50 տոկոսը Ռուսաստանից է․ Պողօսեան
Դուբայն այսօր աշխարհի առաջատար զբոսաշրջային ուղղությունների շարքում է։ 2023 թվականի առաջին ինն ամիսների ընթացքում քաղաքն ընդունել է 12.4 միլիոն օտարերկրյա զբոսաշրջիկ, ինչը երեք տոկոսով ավելի է 2019 թվականի նախահամաճարակային ժամանակաշրջանից:
Կովկասյան տարածաշրջանից դեպի Դուբայ զբոսաշրջային հոսքը մշտապես աճում է։ Ի դեպ, 2022 թվականի վիճակագրության համաձայն՝ ամենից շատ զբոսաշրջիկներ Դուբայ են ժամանել Հայաստանից՝ ավելի քան 26,6 հազար մարդ։
Այսօր զբոսաշրջությունը Դուբայի տնտեսության առանցքային ուղղություններից է։ Զբոսաշրջության համաշխարհային խորհրդի տվյալներով՝ զբոսաշրջության ոլորտի մասնաբաժինը քաղաքի ՀՆԱ-ում կազմում է 10%։ Երկրորդ տարին անընդմեջ քաղաքը առաջին տեղում է Tripadvisor Travellers' Choice Awards 2023 վարկանիշում, ինչպես նաև երկրորդ տեղում՝ Euromonitor-ի կազմված գլխավոր զբոսաշրջային ուղղությունների ցանկում:
2019 թվականին Դուբայը ընդունել է ռեկորդային՝ 16.7 միլիոն այցելու։ Սա մոտավորապես նշանակում է 5 զբոսաշրջիկ քաղաքի յուրաքանչյուր բնակչի հաշվով:
«Դուբայը քաղաք է, որն իր հյուրերին առաջարկում է հանգստի, զվարճանքի և բիզնես վարելու հնարավորությունների յուրահատուկ խառնուրդ: Մենք փորձում ենք այնպես անել, որ յուրաքանչյուր հյուր կարողանա Դուբայում գտնել ինչ-որ յուրահատուկ յուրահատուկ բան իր համար»,- ասում է Հուր Ալ-Հաջան։
Հավելում է՝ թեպետ Դուբայը թանկարժեք ուղղության համբավ ունի, բայց այստեղ էլ հնարավոր է բյուջետային հանգիստ անցկացնել։ Օրինակ, չնայած բարձր սեզոնն ունի իր հմայքը, կարելի է Դուբայ մեկնել ամռան ամիսներին՝ հունիսից սեպտեմբեր: Այս ժամանակահատվածում հնարավորություն է ընձեռվում վայելելու Դուբայի տեսարժան վայրերը շահավետ գնով, նաև մատչելի արժեքներով գնումներ կատարել:
Լրահոս
0