00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
54 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
7 ր
13:07
3 ր
Ուղիղ եթեր
14:00
7 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:07
8 ր
Ուղիղ եթեր
19:00
7 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
0 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
12:18
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Исторический ликбез
Как жила Ялта под нацистской оккупацией
15:33
24 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Արևմուտքի ու ՆԱՏՕ–ի խոստացած երաշխիքները հեքիաթ են. միջազգայնագետի վերլուծությունը

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանն ու Խավիեր Կոլոմինան
Նիկոլ Փաշինյանն ու Խավիեր Կոլոմինան - Sputnik Արմենիա, 1920, 20.01.2024
Բաժանորդագրվել
Դավիթ Կարապետյանն ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի` ՀՀ–ում ԱՄՆ դեսպանի և Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի հետ հանդիպումներին նախորդել էր ՌԴ արտգործնախարարի հայտարարությունը։
ԵՐԵՎԱՆ, 20 հունվարի - Sputnik. ԱՄՆ–ի և Հայաստանի միջև որոշակի տեղեկատվության փոխանակում է տեղի ունեցել, և տպավորություն է ստեղծվում, որ ՆԱՏՕ–ն փորձում է անվտանգային որոշակի «փափուկ բարձիկներ» տրամադրել ՀՀ–ին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման դիտարկում արեց միջազգայնագետ Դավիթ Կարապետյանը` վերլուծելով ՀՀ–ում բարձր մակարդակով տեղի ունեցած վերջին հանդիպումները։
«ՆԱՏՕ–ն փորձում է անվտանգային որոշակի «փափուկ բարձիկներ» տրամադրել ՀՀ–ին, մանավանդ, երբ խոսք է գնում ադրբեջանական հնարավոր սադրանքների և հնարավոր ռազմական ագրեսիայի ֆոնին ՆԱՏՕ–ի միջամտությունը հողի վրա տեսնելու մասին։ Կարող ենք ենթադրել, որ ԱՄՆ–ն որոշակի երաշխավորություններ է առաջարկել, որ կարող են տրամադրել»,– կարծում է փորձագետը։
Նա միևնույն ժամանակ արձանագրում է, որ ՀՀ–ՆԱՏՕ համագործակցությունը հիմնված է «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի վրա, որին Հայաստանը միացել է դեռևս 1994թ–ի հոկտեմբերին։
«Ծրագիրն իրենից ենթադրում է ՆԱՏՕ–ի և եվրոպական երկրների համագործակցության խթանում Անդրկովկասյան և Կենտրոնական Ասիայի երկրների հետ։ Բայց ռազմաքաղաքական ալյանսին մասնակից դառնալու առաջարկ որևիցե մեկին դեռ չի արվել։ Այսինքն` ՆԱՏՕ–ին մեր մասնակցության մասին խոսք լինել չի կարող։ Ընդամենը, կարծում եմ, քանի որ այս պահին ՀՀ–ն իր արտաքին քաղաքականության վեկտորն է փոխում, բնականաբար, աշխարհաքաղաքական կենտրոնները փորձում են Հայաստանից ավելին կորզել` այսպես կոչված երաշխիքներ տրամադրելով»,– եզրակացնում է Կարապետյանը` միաժամանակ արձանագրելով, որ թե՛ 44-օրյա պատերազմի օրերին, թե՛ դրանից հետո Ադրբեջանի ռազմական գործողությունների ընթացքում հավաքական Արևմուտքից Հայաստանը որևէ գործնական երաշխիք չի տեսել։
«Հետևաբար, հիմա խոսել Արևմուտքի կամ ՆԱՏՕ–ի երաշխիքների մասին` դա այսպես ասած հեքիաթային մի բան է, որովհետև առ այսօր գործնականում որևիցե օգնություն ՀՀ–ին չի տրամադրվել, բացի կոչերից, հորդորներից, ցավակցություններից և այլն»,– արձանագրում է մեր զրուցակիցը։
Հիշեցնենք` օրերս ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի հրավերով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն աշխատանքային ընթրիք էր ունեցել դեսպանի հետ նրա կեցավայրում։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ զրուցակիցները քննարկել են պաշտպանության բնագավառում հայ-ամերիկյան համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։
Ավելի ուշ Պապիկյանը պաշտպանության նախարարությունում ընդունել է Կովկասում ու Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինային: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-ՆԱՏՕ գործընկերությանն ու զարգացման հեռանկարներին առնչվող, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությանն առնչվող ու փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:
Դավիթ Կարապետյանը հատուկ ուշադրություն է հրավիրում այն հանգամանքին, որ վերոհիշյալ երկու հանդիպումներին նախորդել էր Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի ամփոփիչ ասուլիսը, որի ժամանակ Լավրովը խոսել էր Հայաստանի արտաքին քաղաքականության և դրան առնչվող հարցերի մասին, ինչպես նաև ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինի այն հայտարարությունը, որ երկու երկրների ռազմավարական շահերը համընկնում են, և որ հայ–ռուսական հարաբերություններում որևէ խնդիր չկա, դաշնակցային հարաբերությունները շարունակվում են։
Լրահոս
0