https://arm.sputniknews.ru/20240119/stanislavsku-tatrvoni-gegharvestakan-ghekavary-nerkajacrel-e-2024in-premieranery-71307328.html
Ստանիսլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարը ներկայացրել է 2024–ի պրեմիերաները
Ստանիսլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարը ներկայացրել է 2024–ի պրեմիերաները
Sputnik Արմենիա
Կարեն Ներսիսյանը նաև ամփոփել է 2023-ին արված աշխատանքները։ 19.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-19T13:27+0400
2024-01-19T13:27+0400
2024-01-19T13:29+0400
ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն
թատրոն
թատերական ներկայացում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/13/71304343_0:0:1601:901_1920x0_80_0_0_d3628392f43f289d7de393cc0eb71347.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը 2024 թվականը սկսում է Ալեքսանդր Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացման պրեմիերայով։ Պրեմիերան տեղի կունենա այսօր երեկոյան։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։«Ես շատ գոհ եմ դերասանական խաղից։ Ինչ-որ մեկին ներկայացումը կարող է դուր գալ, ինչ-որ մեկին՝ ոչ: Բայց ինձ թվում է, որ պետք է տեսնել, թե ինչպես է Հռիփսիմե Նահապետյանը խաղում Մոցարտ, Ելենա Վարդանյանը՝ Մեֆիստոֆել, Արեն Խաչատրյանը՝ Ֆաուստ, Արթուր Պետրոսյանը՝ ժլատ ասպետ»,-ասաց Ներսիսյանը։Նշենք, որ «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացումը ներառում է Պուշկինի ամենանշանավոր դրամատիկ գործերը՝ «Տեսարան Ֆաուստից», «Ժլատ ասպետը», «Մոցարտ և Սալիերի», «Քարե հյուրը» և «Խնջույք ժանտախտի պահին»։Փետրվարի վերջին տեղի կունենա ռեժիսոր Նորա Գրիգորյանի բեմադրած Միխայիլ Բուլգակովի «Երիտասարդ բժշկի նոթատետր» ներկայացման պրեմիերան ու Կունիի «Հայրիկը սարդոստայնում» երկու գործողությամբ կատակերգության պրեմիերան՝ Վերոնիկա Սարոյանի բեմադրությամբ։Ամփոփելով 2023 թվականը` Ներսիսյանն ասաց, այն լավն է եղել թատրոնի համար։ Բեմադրվել է ութ նոր ներկայացում։ Բացի այդ, թատերախումբը մասնակցել է տարբեր միջազգային փառատոնների ՌԴ քաղաքներում, տեղի են ունեցել հյուրախաղեր ինչպես Ղազախստանում, այնպես էլ Հայաստանի մարզերում:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/13/71304343_82:0:1502:1065_1920x0_80_0_0_6f627ab536197059b3b98cf527f04e6f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, թատրոն, թատերական ներկայացում
ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոն, թատրոն, թատերական ներկայացում
Ստանիսլավսկու թատրոնի գեղարվեստական ղեկավարը ներկայացրել է 2024–ի պրեմիերաները
13:27 19.01.2024 (Թարմացված է: 13:29 19.01.2024) Կարեն Ներսիսյանը նաև ամփոփել է 2023-ին արված աշխատանքները։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երևանի Կոնստանտին Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնը 2024 թվականը սկսում է Ալեքսանդր Պուշկինի «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացման պրեմիերայով։ Պրեմիերան տեղի կունենա այսօր երեկոյան։ Այս մասին
Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը։
«Ես շատ գոհ եմ դերասանական խաղից։ Ինչ-որ մեկին ներկայացումը կարող է դուր գալ, ինչ-որ մեկին՝ ոչ: Բայց ինձ թվում է, որ պետք է տեսնել, թե ինչպես է Հռիփսիմե Նահապետյանը խաղում Մոցարտ, Ելենա Վարդանյանը՝ Մեֆիստոֆել, Արեն Խաչատրյանը՝ Ֆաուստ, Արթուր Պետրոսյանը՝ ժլատ ասպետ»,-ասաց Ներսիսյանը։
Նշենք, որ «Փոքրիկ ողբերգություններ» ներկայացումը ներառում է Պուշկինի ամենանշանավոր դրամատիկ գործերը՝ «Տեսարան Ֆաուստից», «Ժլատ ասպետը», «Մոցարտ և Սալիերի», «Քարե հյուրը» և «Խնջույք ժանտախտի պահին»։
Փետրվարի վերջին տեղի կունենա ռեժիսոր Նորա Գրիգորյանի բեմադրած Միխայիլ Բուլգակովի «Երիտասարդ բժշկի նոթատետր» ներկայացման պրեմիերան ու Կունիի «Հայրիկը սարդոստայնում» երկու գործողությամբ կատակերգության պրեմիերան՝ Վերոնիկա Սարոյանի բեմադրությամբ։
Նախատեսվում է նաև հրավիրված ռեժիսոր Արսեն Խաչատրյանի Յասմինա Ռեզայի «Կոտորածի աստվածը» ներկայացման պրեմիերան: Իսկ թատրոնի գեղարվեստական ղեկավար Կարեն Ներսիսյանը ծրագրում է բեմադրել Սոփոկլեսի «Էդիպուս արքա» ներկայացումը։
Ամփոփելով 2023 թվականը` Ներսիսյանն ասաց, այն լավն է եղել թատրոնի համար։ Բեմադրվել է ութ նոր ներկայացում։ Բացի այդ, թատերախումբը մասնակցել է տարբեր միջազգային փառատոնների ՌԴ քաղաքներում, տեղի են ունեցել հյուրախաղեր ինչպես Ղազախստանում, այնպես էլ Հայաստանի մարզերում: