https://arm.sputniknews.ru/20240119/oghakadzev-zbvosajgu-kulisajin-gvortsarqvov-petq-e-zbaghven-iravapahnery-davit-margarjan-71280178.html
Օղակաձև զբոսայգու կուլիսային գործարքով պետք է զբաղվեն իրավապահները. Դավիթ Մարգարյան
Օղակաձև զբոսայգու կուլիսային գործարքով պետք է զբաղվեն իրավապահները. Դավիթ Մարգարյան
Sputnik Արմենիա
ՏԻՄ և համայնքային կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Օղակաձև զբոսայգու մի հատվածը... 19.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-19T08:55+0400
2024-01-19T08:55+0400
2024-01-19T08:55+0400
օղակաձև զբոսայգի
երևան
թենիս
երևանի քաղաքապետարան
դավիթ մարգարյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/10/71213655_0:94:1000:657_1920x0_80_0_0_5db5152db375d71c79325a1b7e5dd275.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Օղակաձև զբոսայգում Երևանի քաղաքապետարանի գործողություններն ավելի շատ սեփականության վերաբաշխում են հիշեցնում, քան բարեկարգում։ Sputnik Արմենիայի հետ զույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության թեկնածու, տեղական ինքնակառավարման և համայնքային կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը։Նշենք, որ մամուլի հրապարակումներից հետո Երևանի քաղաքապետարանը հունվարի 17-ին հրավիրված ճեպազրույցում ստիպված եղավ խոստովանել, որ այգու 4.5 հա տարածքի բարեկարգման ծրագիրն առանց մրցույթի տրվել է «Գրին ռոք մենեջմենթ» ընկերությանը, որի սեփականատերը (նա նաև «Էվոկաբանկի» սեփականատերն է) քաղաքապետարանին անհատույց 254 մլն դրամ է տրամադրել գեղասահքի դպրոցի վերականգնման համար։ Նշվեց նաև, որ տվյալ ընկերությանը այգու բարեկարգման դիմաց թույլ կտրվի տեղում 2 սրճարան կառուցել։Հանրության մեջ հատկապես բուռն դժգոհություն է առաջացրել այգու տվյալ հատվածում գտնվող թենիսի կորտերը քանդելու որոշումը։ Կրքերը հանդարտացնելու համար քաղաքային իշխանությունները խոստանում են դրանց փոխարեն մեկ այլ վայրում կառուցել նորը։«Մուլտի Ուելնեսն» ու «Քուին Բուրգերը» որքա՞ն կմնան Օղակաձև այգու «տրամաբանության» մեջԴավիթ Մարգարյանը հիշեցնում է, որ թենիսի կորտերն այգում կառուցվել են դեռ խորհրդային ժամանակահատվածում` 1960թ–ին, երբ այգին նոր էր հիմնվում։ Եվ, եթե այսօրվա կառավարիչները պնդում են, որ դրանք հակասում են այգու քաղաքաշինական տրամաբանությանը, համայնքային կառավարման փորձագետը հակառակ համոզմունքն ունի։«Օղակաձև զբոսայգու շարունակությունը դեպի ներքև` մինչև Վարդան Մամիկոնյանի արձանը,ամբողջությամբ մարզական կառույցներով էր համալրված` լողավազաններ, մարզասարքեր և այլն։ Եվ դա պատահական չէր արված։ Կանաչ, սպորտ, առողջ ապրելակերպ. Ամբողջը մի գծի վրա էր։ Հիմա ինչ–որ մարդիկ են հայտնվել, որ մտածում են, թե ժամանակին լավ չէին մտածել, ինչ–որ գնահատականներ են փորձում տալ, թե այդ 4 հա–ի մեջ 1հա–ն շատ է, թե քիչ»,– նկատում է Մարգարյանը` միաժամանակ նշելով, որ քաղաքապետարանը չի ներկայացնում հստակ փաստաթուղթ` հիմնավորումներով, թե ինչ է պատրաստվում անել և ինչու։ Փոխարենն ամեն ինչ արվում է գաղտնի, կուլիսային պայմանավորվածություններով, որոնց արդյունքների մասին անգամ ավագանու անդամներն են մամուլից տեղեկանում։Ինչ վերաբերում է «Գրին ռոք մենեջմենթ» ընկերության հետ քաղաքապետարանի պայմանավորվածությանը, Դավիթ Մարգարյանը կարծում է, որ այդ գործարքով պետք է զբաղվեն իրավապահ կառույցները։Ինչո՞ւ քաղաքապետարանը չի խոսել Օղակաձև այգու 4-րդ հատվածի տնտեսվարողների հետ. պարզաբանում«Ես չեմ հավատում նման պատահականությունների, որ մարդիկ կարող են ուղղակի կես միլիոն դոլար փող տալ ու հանկարծ ինչ–որ բարի ու լուսավոր պայմաններով կառուցապատման առաջարկ ստանալ»,– նշում է մեր զրուցակիցը` արձանագրելով, որ Օղակաձև զբոսայգու բարեկարգման գործարքից տուժող է դուրս գալու նաև կառուցապատող «Գրին ռոք մենեջմենթ» ընկերությունը, քանի որ, մասնագետի գնահատմամբ, բարձրացած աղմուկը լուրջ հարված է առաջին հերթին հենց այս ընկերության գործարար համբավին։Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը որոշել է բարեկարգել Երևանի Օղակաձև զբոսայգու` Նալբանդյան և Սայաթ Նովա փողոցներով պարփակված 4 հա մակերեսով հատվածը և քանդել այդտեղ գտնվող բոլոր կառույցները`«Տաշիր պիցցա» սննդի կետը, «Լաբիրինթ» գարեջրատունը, «Նովելլա մյուզիք հոլը», «Մոնտանա մյուզիք հաուսը», «Հուկահ լաունջ & Ռումս» սրճարանը, տարբեր կրպակներ և «Արարատ» թենիսի ակումբին պատկանող կորտերն ու հարակից շինությունները, որոնք նշված տարածքում շուրջ 1 հա են զբաղեցնում։Մեր կարծիքը ոչ ոքի չի հետաքրքրել. «Արարատի» թենիսի կորտերի տնօրինությունը տարակուսած է
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/10/71213655_0:0:1000:750_1920x0_80_0_0_d3f7a0f9dc7976fede6146e926a412a9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
օղակաձև զբոսայգի, երևան, թենիս, երևանի քաղաքապետարան, դավիթ մարգարյան
օղակաձև զբոսայգի, երևան, թենիս, երևանի քաղաքապետարան, դավիթ մարգարյան
Օղակաձև զբոսայգու կուլիսային գործարքով պետք է զբաղվեն իրավապահները. Դավիթ Մարգարյան
ՏԻՄ և համայնքային կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում ուշադրություն է հրավիրել այն փաստին, որ Օղակաձև զբոսայգու մի հատվածը «Գրին ռոք մենեջմենթ»–ին հանձնելով` քաղաքապետարանը չի ներկայացնում որևէ փաստաթուղթ. ամեն ինչ արվել է գաղտնի։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Օղակաձև զբոսայգում Երևանի քաղաքապետարանի գործողություններն ավելի շատ սեփականության վերաբաշխում են հիշեցնում, քան բարեկարգում։
Sputnik Արմենիայի հետ զույցում նման տեսակետ է հայտնել տնտեսագիտության թեկնածու, տեղական ինքնակառավարման և համայնքային կառավարման փորձագետ Դավիթ Մարգարյանը։
«Այն, ինչ այս պահին ներկայացվում է հանրությանը, բարեկարգման հետ ընդհանրապես որևիցե առնչություն չունի։ Գործող բոլոր բիզնեսները փաստացի վերացնում են, փոխարենը ստեղծում են մի կառույց, որն ինքն է ուզում այդտեղ բիզնես իրականացնել։ Եթե այդ տարածքում այլ գործող բիզնեսներ չլինեին, դա կլիներ բարեկարգում, բայց հիմա ստացվում է` մեկից վերցնում, մեկ ուրիշին են տալիս, իսկ դա արդեն սեփականության վերաբաշխում է»,– ասել է Մարգարյանը։
Նշենք, որ մամուլի հրապարակումներից հետո Երևանի քաղաքապետարանը հունվարի 17-ին հրավիրված ճեպազրույցում ստիպված եղավ խոստովանել, որ այգու 4.5 հա տարածքի բարեկարգման ծրագիրն առանց մրցույթի տրվել է «Գրին ռոք մենեջմենթ» ընկերությանը, որի սեփականատերը (նա նաև «Էվոկաբանկի» սեփականատերն է) քաղաքապետարանին անհատույց 254 մլն դրամ է տրամադրել գեղասահքի դպրոցի վերականգնման համար։ Նշվեց նաև, որ տվյալ ընկերությանը այգու բարեկարգման դիմաց թույլ կտրվի տեղում 2 սրճարան կառուցել։
Հանրության մեջ հատկապես բուռն դժգոհություն է առաջացրել այգու տվյալ հատվածում գտնվող թենիսի կորտերը քանդելու որոշումը։ Կրքերը հանդարտացնելու համար քաղաքային իշխանությունները խոստանում են դրանց փոխարեն մեկ այլ վայրում կառուցել նորը։
Դավիթ Մարգարյանը հիշեցնում է, որ թենիսի կորտերն այգում կառուցվել են դեռ խորհրդային ժամանակահատվածում` 1960թ–ին, երբ այգին նոր էր հիմնվում։ Եվ, եթե այսօրվա կառավարիչները պնդում են, որ դրանք հակասում են այգու քաղաքաշինական տրամաբանությանը, համայնքային կառավարման փորձագետը հակառակ համոզմունքն ունի։
«Օղակաձև զբոսայգու շարունակությունը դեպի ներքև` մինչև Վարդան Մամիկոնյանի արձանը,ամբողջությամբ մարզական կառույցներով էր համալրված` լողավազաններ, մարզասարքեր և այլն։ Եվ դա պատահական չէր արված։ Կանաչ, սպորտ, առողջ ապրելակերպ. Ամբողջը մի գծի վրա էր։ Հիմա ինչ–որ մարդիկ են հայտնվել, որ մտածում են, թե ժամանակին լավ չէին մտածել, ինչ–որ գնահատականներ են փորձում տալ, թե այդ 4 հա–ի մեջ 1հա–ն շատ է, թե քիչ»,– նկատում է Մարգարյանը` միաժամանակ նշելով, որ քաղաքապետարանը չի ներկայացնում հստակ փաստաթուղթ` հիմնավորումներով, թե ինչ է պատրաստվում անել և ինչու։ Փոխարենն ամեն ինչ արվում է գաղտնի, կուլիսային պայմանավորվածություններով, որոնց արդյունքների մասին անգամ ավագանու անդամներն են մամուլից տեղեկանում։
Ինչ վերաբերում է «Գրին ռոք մենեջմենթ» ընկերության հետ քաղաքապետարանի պայմանավորվածությանը, Դավիթ Մարգարյանը կարծում է, որ այդ գործարքով պետք է զբաղվեն իրավապահ կառույցները։
«Ես չեմ հավատում նման պատահականությունների, որ մարդիկ կարող են ուղղակի կես միլիոն դոլար փող տալ ու հանկարծ ինչ–որ բարի ու լուսավոր պայմաններով կառուցապատման առաջարկ ստանալ»,– նշում է մեր զրուցակիցը` արձանագրելով, որ Օղակաձև զբոսայգու բարեկարգման գործարքից տուժող է դուրս գալու նաև կառուցապատող «Գրին ռոք մենեջմենթ» ընկերությունը, քանի որ, մասնագետի գնահատմամբ, բարձրացած աղմուկը լուրջ հարված է առաջին հերթին հենց այս ընկերության գործարար համբավին։
Հիշեցնենք` Երևանի քաղաքապետարանը որոշել է բարեկարգել Երևանի Օղակաձև զբոսայգու` Նալբանդյան և Սայաթ Նովա փողոցներով պարփակված 4 հա մակերեսով հատվածը և քանդել այդտեղ գտնվող բոլոր կառույցները`«Տաշիր պիցցա» սննդի կետը, «Լաբիրինթ» գարեջրատունը, «Նովելլա մյուզիք հոլը», «Մոնտանա մյուզիք հաուսը», «Հուկահ լաունջ & Ռումս» սրճարանը, տարբեր կրպակներ և «Արարատ» թենիսի ակումբին պատկանող կորտերն ու հարակից շինությունները, որոնք նշված տարածքում շուրջ 1 հա են զբաղեցնում։