00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:38
22 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
51 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:04
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
10 ր
Ուղիղ եթեր
18:00
10 ր
Ուղիղ եթեր
19:00
10 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Միրզոյանը Խորվաթիայի վարչապետի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը

© Photo : press office of MFA of RA Արարատ Միրզոյանն ու Անդրեյ Պլենկովիչը
Արարատ Միրզոյանն ու Անդրեյ Պլենկովիչը - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2024
Բաժանորդագրվել
Միրզոյանի այցը տեղի է ունենում Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը Զագրեբում հանդիպել է Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչին, նրան ներկայացրել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներին առնչվող մի շարք հարցեր։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԳ նախարարության մամուլի ծառայությունը։
Միրզոյանն ընդգծել է տարածաշրջանում խնդիրների լուծման նպատակով ուժի կիրառման մոտեցման զսպման, Ադրբեջանի շարունակական ագրեսիվ հռետորաբանության ու տարածքային նկրտումների բացառման անհրաժեշությունը։
«Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցեր: Արարատ Միրզոյանը Խորվաթիայի վարչապետին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի և Հարավային Կովկասում խաղաղության հաստատման վերաբերյալ հայկական կողմի մոտեցումները՝ հիմնված հանրահայտ սկզբունքների վրա։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» հայեցակարգին, դրա քաղաքական և տնտեսական բաղադրիչներին»,– ասված է հաղորդագրությունում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն արձանագրել են, որ Միրզոյանի այցը տեղի է ունենում Հայաստանի և Խորվաթիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-րդ հոբելյանական տարում։
Նրանք ընդգծել են, որ վերջին շրջանի բարձրաստիճան շփումները նոր լիցք են հաղորդել բարեկամության, փոխադարձ ըմբռնման և ընդհանուր արժեքների վրա հիմնված երկկողմ համագործակցությանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Խորվաթիա է մեկնում
Արարատ Միրզոյանը և Անդրեյ Պլենկովիչը մտքեր են փոխանակել երկկողմ քաղաքական երկխոսության խորացման, առևտրատնտեսական կապերի զարգացման և մի շարք այլ ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորությունների շուրջ: Կարևորվել է փոխգործակցության զարգացումը նաև Հայաստան-ԵՄ գործընկերության խորացման համատեքստում՝ ընդգծելով այս ուղղությամբ առկա դինամիկան։
Նախարար Միրզոյանը նաև գրառում է կատարել հյուրերի հուշամատյանում:
Լրահոս
0