https://arm.sputniknews.ru/20240119/malatiaji-khaghahraparaki-sarqavvorumneric-mekn-ajrel-en-3-anchapahas-ngn-parzabanumy-71314284.html
Մալաթիայի խաղահրապարակի սարքավորումներից մեկն այրել են 3 անչափահաս. ՆԳՆ պարզաբանումը
Մալաթիայի խաղահրապարակի սարքավորումներից մեկն այրել են 3 անչափահաս. ՆԳՆ պարզաբանումը
Sputnik Արմենիա
Ընդհանուր առմամբ հրկիզելու պատճառով հասցվել է 1 մլն դրամի վնաս։ 19.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-19T15:45+0400
2024-01-19T15:45+0400
2024-01-19T15:45+0400
խաղահրապարակ
հրդեհ
անչափահաս
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/13/71314370_0:0:780:439_1920x0_80_0_0_cde23b777bf8608e1f5fbb5b441f5f1a.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երևանի «Մալաթիա» պուրակում սահելու համար նախատեսված պլաստմասսե տնակը հրկիզել են 3 անչափահաս պատանի։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։Նշվում է, որ նրանք ծնողների հետ ներկայացվել են բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են: Պատանիները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:Հիշեցնենք, որ հունվարի 14-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանություն պարեկից հաղորդում է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարակից այգու խաղահրապարակի գույքն այրվում է: Ոստիկանության և փրկարար ծառայության խմբերը մեկնել էին դեպքի վայր։Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։21-ին, մարվել՝ 19։31-ին: Այրվել է մոտ 40 քմ խաղահրապարակի գույքը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/13/71314370_2:0:778:582_1920x0_80_0_0_511dc95b8d3d340eec9df77d8b951dc5.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
խաղահրապարակ, հրդեհ, անչափահաս
խաղահրապարակ, հրդեհ, անչափահաս
Մալաթիայի խաղահրապարակի սարքավորումներից մեկն այրել են 3 անչափահաս. ՆԳՆ պարզաբանումը
Ընդհանուր առմամբ հրկիզելու պատճառով հասցվել է 1 մլն դրամի վնաս։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երևանի «Մալաթիա» պուրակում սահելու համար նախատեսված պլաստմասսե տնակը հրկիզել են 3 անչափահաս պատանի։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ՆԳՆ ոստիկանությունը։
«Իրավապահները պարզել են, որ անհայտ անձինք դիտավորությամբ հրկիզել են սահելու համար նախատեսված պլաստմասսե տնակը՝ Երևան համայնքին պատճառելով 1 միլիոն դրամի վնաս: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Մալաթիայի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել են 14-ամյա, 15-ամյա և 16-ամյա երեք պատանի»,– ասված է հաղորդագրությունում:
Նշվում է, որ նրանք ծնողների հետ ներկայացվել են բաժին, որտեղ բացատրական աշխատանքի արդյունքում խոստովանել են: Պատանիները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Կատարվում է նախաքննություն:
Հիշեցնենք, որ հունվարի 14-ի երեկոյան ՆԳՆ ոստիկանություն պարեկից հաղորդում է ստացվել, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի հարակից այգու խաղահրապարակի գույքն այրվում է: Ոստիկանության և փրկարար ծառայության խմբերը մեկնել էին դեպքի վայր։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։21-ին, մարվել՝ 19։31-ին: Այրվել է մոտ 40 քմ խաղահրապարակի գույքը։