00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ՀՀ–ն կարիք ունի ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության. Փաշինյան

© Photo : official site of the Prime Minister of RAՆիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարությունում
Նիկոլ Փաշինյանը ՀՀ արդարադատության նախարարությունում - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2024
Բաժանորդագրվել
ՀՀ վարչապետը վստահ է` Հայաստանը պետք է այնպիսի Սահմանադրություն ունենա, որ կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով է ընդունվել։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի առաջին նախագիծը ներկայացվել է կառավարություն։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ վարչապետի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ հունվարից կսկսվի խորհրդի կողմից վերջնական քննարկումների փուլը։
«Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի նոր Սահմանադրության։ Ոչ թե սահմանադրական փոփոխությունների, այլ նոր Սահմանադրության: Հայաստանի Հանրապետությունն, ի վերջո, պետք է ունենա Սահմանադրություն, որը կասկածի տեղիք չտվող քվեարկության արդյունքներով ընդունվել է Հայաստանի Հանրապետության ժողովրդի կողմից: Սա էլ է լեգիտիմության հետ կապված, իմիջիայլոց, կարևոր շեշտադրում: Երկրորդը՝ մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,– ասել է Փաշինյանը։
Նա նաև ընդգծել է, որ աշխարհում տեղի են ունենում փոփոխություններ, ինչն անխուսափելիորեն կանդրադառնա Հարավային Կովկասի տարածաշրջանի, ինչպես նաև Հայաստանի վրա:
«Անկախ նրանից, թե էվոլյուցիային ինչպես կվերաբերենք, այն տեղի է ունենում: Հետևաբար՝ մեր դիրքորոշումը և մոտեցումը պետք է լինի ոչ թե այն, որ այդ էվոլյուցիան կանգնեցնենք, սա ինքնին անտրամաբանական է, որովհետև էվոլյուցիան կանգնեցնելով՝ մենք դեգրադացիայի ենք հասնելու, այլ կառավարենք Հայաստանի Հանրապետության պետական շահերին համապատասխան»,– նշել է Փաշինյանը։
Այս ամենի հետ մեկտեղ, նա նաև վստահ է` ՀՀ–ի համար կառավարման ամենահարմար մոդելը հենց խորհրդարանականն է։ Վարչապետն ընդգծել է, որ դրանում համոզվել է 2020 թվականի հետպատերազմյան շրջանում։ «Եթե մենք կառավարման հենց խորհրդարանական մոդել չունենայինք, այդ ժամանակահատվածում մեր պետականության հետ կարող էր տեղի ունենալ այն, ինչ գուցե շատերն ուզում էին, որ տեղի ունենա»,– ասել է Փաշինյանը։
Հիշեցնենք, որ 2021–ի դեկտեմբերին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հրամանագիր էր ստորագրել 2020 թվականի փետրվարի 12-ին ստեղծված Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը լուծարելու և Սահմանադրական բարեփոխումների խորհուրդ ստեղծելու մասին։
Գրիգոր Մինասյանն Աթենքում քննարկել է ՀՀ-ում ընթացող սահմանադրական բարեփոխումները
Խորհրդի նախագահն այն ժամանակվա արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն էր, կազմում էին միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը, մարդու իրավունքների պաշտպանը։
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ավելի ուշ հայտնեց, որ 2024 թվականի վերջին ՀՀ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգ կլինի։
Լրահոս
0