https://arm.sputniknews.ru/20240119/hh-nakhagahy-davvosum-handipel-e-argentinaji-nakhagahi-antvonivo-gutereshi-ev-jvon-qerii-het-71302280.html
ՀՀ նախագահը Դավոսում հանդիպել է Արգենտինայի նախագահի, Անտոնիո Գուտերեշի և Ջոն Քերիի հետ
ՀՀ նախագահը Դավոսում հանդիպել է Արգենտինայի նախագահի, Անտոնիո Գուտերեշի և Ջոն Քերիի հետ
Sputnik Արմենիա
Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է տարածաշրջանային խնդիրները։ 19.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-19T11:07+0400
2024-01-19T11:07+0400
2024-01-19T11:09+0400
վահագն խաչատուրյան
արգենտինա
նախագահ
միավորված ազգերի կազմակերպություն (մակ)
անտոնիո գուտերեշ
ամն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/13/71301795_0:0:1600:901_1920x0_80_0_0_ce2138589f1c30f1c098a6454547c134.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։«ՀՀ նախագահն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:Կարևորվել են նաև հայ–արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ջանքերը:Նախագահը հանդիպել է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի հետ ունեցած կարճ զրույցի ընթացքում Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում կայուն, տևական խաղաղության հաստատման շուրջ ՀՀ սկզբունքային մոտեցումների վերաբերյալ:ՄԱԿ Գլխավոր քարտուղարն իր հերթին հույս է հայտնել, որ տարածաշրջանային հիմնախնդիրները հնարավորինս արագ իրենց լուծումը կստանան, ինչը կերաշխավորի կայունություն և զարգացում ամբողջ ռեգիոնի համար:ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանրապետության նախագահը ևս զրույցել է` անդրադառնալով մեր տարածաշրջանում առկա իրադրությանն ու անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հեռանկարներին ու հնարավորություններին:
արգենտինա
ամն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/13/71301795_55:0:1476:1066_1920x0_80_0_0_37acc4a07def113d1c4503d775c348af.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վահագն խաչատուրյան, արգենտինա, նախագահ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ, ամն
վահագն խաչատուրյան, արգենտինա, նախագահ, միավորված ազգերի կազմակերպություն (մակ), անտոնիո գուտերեշ, ամն
ՀՀ նախագահը Դավոսում հանդիպել է Արգենտինայի նախագահի, Անտոնիո Գուտերեշի և Ջոն Քերիի հետ
11:07 19.01.2024 (Թարմացված է: 11:09 19.01.2024) Վահագն Խաչատուրյանը ներկայացրել է տարածաշրջանային խնդիրները։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովի ընթացքում կարճ զրույցներ է ունեցել Արգենտինայի նախագահ Խավիեր Միլեյի, ՄԱԿ Գլխավոր քարտուղար Անոտոնիո Գուտերեշի, ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ: Տեղեկությունը
հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
«ՀՀ նախագահն ու Արգենտինայի նախագահը մտքեր են փոխանակել երկու երկրների համար համատեղ հետաքրքրություն ներկայացնող օրակարգային հարցերի և հարաբերությունների հետագա ամրապնդմանն ուղղված ծրագրերի ու հնարավորությունների կյանքի կոչման վերաբերյալ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Կարևորվել են նաև հայ–արգենտինական բարեկամական հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված ջանքերը:
Նախագահը հանդիպել է նաև ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ, որի հետ ունեցած կարճ զրույցի ընթացքում Խաչատուրյանը մանրամասներ է հայտնել տարածաշրջանային վերջին զարգացումների և Հարավային Կովկասում կայուն, տևական խաղաղության հաստատման շուրջ ՀՀ սկզբունքային մոտեցումների վերաբերյալ:
ՄԱԿ Գլխավոր քարտուղարն իր հերթին հույս է հայտնել, որ տարածաշրջանային հիմնախնդիրները հնարավորինս արագ իրենց լուծումը կստանան, ինչը կերաշխավորի կայունություն և զարգացում ամբողջ ռեգիոնի համար:
ԱՄՆ նախկին պետքարտուղար Ջոն Քերիի հետ հանրապետության նախագահը ևս զրույցել է` անդրադառնալով մեր տարածաշրջանում առկա իրադրությանն ու անվտանգային մարտահրավերներին դիմակայելու հեռանկարներին ու հնարավորություններին: