https://arm.sputniknews.ru/20240119/general-majvor-grigvori-khachaturvovy-ksharunaki-mnal-azatutjan-mej-71325488.html
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ
Sputnik Արմենիա
Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել 2023 թ. դեկտեմբերի 2-ին: 19.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-19T20:23+0400
2024-01-19T20:23+0400
2024-01-19T20:35+0400
յուրի խաչատուրով
հհ դատախազություն
միջնորդություն
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42318440_0:0:1601:901_1920x0_80_0_0_0b23137c2d05601e6b55be34e295538b.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի, Sputnik. Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը, որով դատախազությունը պահանջում էր նորից կալանավորել նրան, հայտնում է «Փաստինֆոն»։Նշենք, որ դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ։Հիշեցնենք, Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել 2023 թ. դեկտեմբերի 2-ին:2023 թ. փետրվարի 21-ին Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու որոշում կայացրեց։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/05/15/42318440_82:0:1505:1067_1920x0_80_0_0_3b9beb1e5662582bfa56ad7f59b4261c.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
յուրի խաչատուրով, հհ դատախազություն, միջնորդություն
յուրի խաչատուրով, հհ դատախազություն, միջնորդություն
Գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովը կշարունակի մնալ ազատության մեջ
20:23 19.01.2024 (Թարմացված է: 20:35 19.01.2024) Խաչատուրովը գրավի դիմաց ազատ էր արձակվել 2023 թ. դեկտեմբերի 2-ին:
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի, Sputnik. Վճռաբեկ դատարանը վարույթ չի ընդունել ՀՀ գլխավոր դատախազության ներկայացրած բողոքը, որով դատախազությունը պահանջում էր նորից կալանավորել նրան, հայտնում է «Փաստինֆոն»։
Նշենք, որ
դատախազությունը վճռաբեկ բողոք էր ներկայացրել Գրիգորի Խաչատուրովի կալանավորումը գրավով և վարչական հսկողությամբ փոխարինելու մասին Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի որոշման դեմ։
Հիշեցնենք, Խաչատուրովը գրավի դիմաց
ազատ էր արձակվել 2023 թ. դեկտեմբերի 2-ին:
2023 թ. փետրվարի 21-ին
Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցվեց պաշտոնեական դիրքի օգտագործմամբ հանցավոր ճանապարհով ձեռք բերված առանձնապես խոշոր չափերով անշարժ գույքն օրինականացնելու (փողերի լվացման) համար։ Նա ձերբակալվեց։
Դատախազությունը միջնորդություն ներկայացրեց նրան կալանավորելու համար։ Սակայն Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը
մերժեց միջնորդությունը։ Խաչատուրովը նույն օրը դատարանի դահլիճից ազատ արձակվեց։
Փետրվարի 24-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հատուկ
վերանայման բողոք ներկայացրեց ՀՀ վերաքննիչ քրեական դատարան Գրիգորի Խաչատուրովի նկատմամբ խափանման միջոց կալանքի միջնորդությունը մերժելու որոշման դեմ:
Մարտի 16-ին Վերաքննիչ դատարանը դատախազության բողոքը քննելուց հետո Գրիգորի Խաչատուրովին
կալանավորելու որոշում կայացրեց։