https://arm.sputniknews.ru/20240119/dvogi-hravirats-hamagumary-chi-karvogh-hamarvel-iravazvor-hanrajin-dzajn-kusakcutjun-71322121.html
«Դոգի» հրավիրած համագումարը չի կարող համարվել իրավազոր. «Հանրային ձայն» կուսակցություն
«Դոգի» հրավիրած համագումարը չի կարող համարվել իրավազոր. «Հանրային ձայն» կուսակցություն
Sputnik Արմենիա
Այս պահին «Մարիոթ» հյուրանոցում «Հանրային ձայն» կուսակցության նակին անդամ Վարդան Ղուկասյանը տեսակապով համագումարին է մասնակցում։ 19.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-19T18:52+0400
2024-01-19T18:52+0400
2024-01-19T18:54+0400
վարդան ղուկասյան (դոգ)
«հանրային ձայն» կուսակցություն
համագումար
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66641793_24:141:1293:855_1920x0_80_0_0_c7805e59f16dce0418c591bbcf8dbe90.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Այսօր «Հանրային ձայն» կուսակցության նակին անդամ Վարդան Ղուկասյանի կողմից Երևանում հրավիրված համագումրը չի կարող համարվել իրավազոր։ Այս մասին տեղեկություն է տարածել «Հանրային ձայն» կուսակցության պաշտոնական էջը։Հայտնել էինք, որ հունվարի 11–ին «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարում Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդն այսօր տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ ներկա պահին կուսակցության անդամների թիվն ավելացել է՝ դառնալով 782, այսինքն այսօր հրավիրված համագումարը իրավազոր չէ։«Քանի որ համագումարը չի հրավիրվել կուսակցության կառավարման խորհրդի անդամների թվի 2/3-ի որոշմամբ կամ կուսակցության անդամների թվի 1/5-ի նախաձեռնությամբ, որի հրավիրման վերաբերյալ որոշումը պետք է կրկին կայացնի խորհուրդը, որը առկա չէ, այսինքն` 2024թ․ հունվարի 19-ին հրավիրված համագումարը և համագումարի կողմից կայացված որոշումներն անօրինական են»,–նշված է հաղորդագրության մեջ։Հավելենք, որ այս պահին «Մարիոթ» հյուրանոցում «Հանրային ձայն» կուսակցության նակին անդամ Վարդան Ղուկասյանը տեսակապով համագումարին է մասնակցում։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/09/1d/66641793_144:0:1344:900_1920x0_80_0_0_d98624b1b6b57998186fcaf3c7b74ede.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
վարդան ղուկասյան (դոգ), «հանրային ձայն» կուսակցություն, համագումար
վարդան ղուկասյան (դոգ), «հանրային ձայն» կուսակցություն, համագումար
«Դոգի» հրավիրած համագումարը չի կարող համարվել իրավազոր. «Հանրային ձայն» կուսակցություն
18:52 19.01.2024 (Թարմացված է: 18:54 19.01.2024) Այս պահին «Մարիոթ» հյուրանոցում «Հանրային ձայն» կուսակցության նակին անդամ Վարդան Ղուկասյանը տեսակապով համագումարին է մասնակցում։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Այսօր «Հանրային ձայն» կուսակցության նակին անդամ Վարդան Ղուկասյանի կողմից Երևանում հրավիրված համագումրը չի կարող համարվել իրավազոր։ Այս մասին տեղեկություն է տարածել «Հանրային ձայն» կուսակցության պաշտոնական էջը։
Հայտնել էինք, որ հունվարի 11–ին «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը հայտարարություն էր տարածել, ըստ որի՝ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը ՌԴ քաղաքացիություն ունի, և այդ հիմքով դադարեցված է համարում Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությանը։
«Հանրային ձայն» կուսակցության հիմնադիր, խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանն էլ իր հերթին ուղիղ եթերում հայտարարել էր, որ եթե ինքը կուսակցությունում չլինի, կդադարի գոյություն ունենալ նաև կուսակցությունը։ Նա նաև հայտնել էր, որ հունվարի 19–ին հանրագումար է հրավիրում։
«Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդն այսօր տարածած հայտարարության մեջ ընդգծել է, որ ներկա պահին կուսակցության անդամների թիվն ավելացել է՝ դառնալով 782, այսինքն այսօր հրավիրված համագումարը իրավազոր չէ։
«Քանի որ համագումարը չի հրավիրվել կուսակցության կառավարման խորհրդի անդամների թվի 2/3-ի որոշմամբ կամ կուսակցության անդամների թվի 1/5-ի նախաձեռնությամբ, որի հրավիրման վերաբերյալ որոշումը պետք է կրկին կայացնի խորհուրդը, որը առկա չէ, այսինքն` 2024թ․ հունվարի 19-ին հրավիրված համագումարը և համագումարի կողմից կայացված որոշումներն անօրինական են»,–նշված է հաղորդագրության մեջ։
Հավելենք, որ այս պահին «Մարիոթ» հյուրանոցում «Հանրային ձայն» կուսակցության նակին անդամ Վարդան Ղուկասյանը տեսակապով համագումարին է մասնակցում։