00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Բաքուն Հայաստանին ներքաշել է երկկողմ բանակցությունների վտանգավոր հարթություն․ Սուրենյանց

© Sputnik / Владимир Смирнов / pool / Անցնել մեդիապահոցԱրխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2024
Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Փաշինյանի քաղաքականության հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ է, որ անգամ եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը չկատարեն եռակողմ փաստաթղթի բոլոր պարտավորությունները, Հայաստանը չի կարող այդ հայտարարության ռեժիմից դուրս գալ, որովհետև դա «կազուս բելլի» (պատերազմի առիթ) կհամարվի։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Երրորդ հանրապետության պատմության ընթացքում հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի բաղադրիչը երբևէ այսքան շեշտված չի եղել, այսօր այդ հարաբերությունները քաղաքական առումով նվազագույն մակարդակի վրա են, Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
Նրա խոսքով՝ երեք նախագահների օրոք էլ եղել են պահեր, երբ կողմերի միջև ոչ լիակատար փոխըմբռնում է եղել, սակայն խնդիրներն արագորեն հարթվել են՝ հատկապես երկրների առաջին դեմքերի մակարդակով։ Այս դեպքում ճգնաժամը տեսանելի է անգամ անզեն աչքով։
Քաղաքագետը հիշեցնում է, որ հայ-ռուսական հարաբերություները պատմական մինիմումի էին հասել 1918-20թթ, հետո ճանապարհներ գտնվեցին դրանք հարթելու, վերանորոգելու համար։
«Դրանք այլևս երբեք նախկինը չեն լինի։ Պետք է նոր բովանդակություն գտնել այդ հարաբերություններին հաղորդելու համար։ Սա անտարակույս պահանջում է մեծ ջանքեր հատկապես Հայաստանի կողմից, որովհետև հայ-ռուսական հարաբերությունները մեզ էլ շատ պետք են, հատկապես այն պարագայում, որ անվտանգային այլընտրանքային առաջարկ չունենք»,- նշեց Սուրենյանցը։
Քաղաքագետն անդրադարձավ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի տարեսկզբյան ամփոփիչ ասուլիսին, որով Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը շեշտել էր՝ եռակողմ փաստաթղթում Զանգեզուրի միջանցքի մասին երբեք էլ խոսք չի եղել։ Լավրովը շարադրել է այն, ինչ կա եռակողմ տեքստում, քանի որ տարատեսակ մանիպուլյացիաներ են հնչում, ընդ որում՝ երկու կողմից էլ՝ ոչ միայն Բաքվից, այլև Հայաստանի իշխանություններն են խնդիրը շահարկում։
«2022թ․ ապրիլից Փաշինյանի ուղեղում, չգիտեմ, թե որտեղից, հայտնվել է մի թեզ, որ Հայաստանը և Ադրբեջանն ընդհանուր շահ ունեն Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելու հարցում։ Կարծում էր, որ հենց այդ հենքի վրա էլ պետք է տեղի ունենա հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորումը կամ հաշտեցումը։ Այս տրամաբանությամբ խաղը տեղափոխվեց արևմտյան հարթակներ, դրա հետևանքով կորցրեցինք Արցախը։ Փաշինյանը կարծում էր, որ եթե Հայաստանը կորցնում է Արցախը, երաշխավորում է 9-րդ կետի չկատարումը»,- նշում է քաղաքագետը։
Փորձագետը շեշտում է՝ սա ֆունդամենտալ սխալ հաշվարկ էր։ Անգամ եթե Ռուսաստանն ու Ադրբեջանը եռակողմ հայտարարության իրենց բոլոր պարտավորությունները չեն կատարել, Նիկոլ Փաշինյանի «տաղանդավոր» քաղաքականության հետևանքով ստեղծվել է մի իրավիճակ է, երբ Հայաստանը չի ազատվել հայտարարության 9-րդ կետը կատարելու պարտավորությունից։ «Հայաստանը չի կարող նույնիսկ այդ հայտարարության ռեժիմից դուրս գալ, որովհետև դա «կազուս բելլի» (պատերազմի առիթ) կհամարվի, քանի որ եռակողմ հայտարարությունը մնում է միակ փաստաթուղթը, որը հրադադարի հիմք է»,- նկատում է Սուրենյանցը։
Ըստ քաղաքգետի՝ Լավրովն իր խոսքերով ակնարկում էր, որ նվազ կորուստներով իրավիճակից դուրս գալու համար Հայաստանը պետք է վերադառնա եռակողմ հայտարությունների կամ դրա 9-րդ կետի կատարման դաշտ։
Անդրադառնալով ՌԴ ԱԳ նախարարի այն դիտարկմանը, որ Երևանն ու Բաքուն դուրս են մղում Ռուսաստանին սահմանազատման գործընթացից, Սուրենյանցը նկատում է՝ այո, Ադրբեջանին հաջողվեց արևմտյան հարթակներում իր ցանկացածը ստանալուց հետո խորամանակ քայլերով Հայաստանին ներքաշել երկկողմ կամ ուղղակի բանակցությունների հարթություն։ Խոսքը բոլոր թեմաներով բանակցությունների մասին է։
«Սա շատ վտանգավոր հետևանքներ կարող է ունենալ ՀՀ-ի համար, որովհետև ուժային այս դիսբալանսի պարագայում չեն ուրվագծվելու միջազգային այն մեխանիզմները կամ ռուսական մեխանիզմները՝ որպես միջնորդի, որով կարող են զսպել Ադրբեջանի ագրեսիվ օրակարգը։ Այդ քաղաքականությունը մի կողմից Ալիևի հաշվենկատության, մյուս կողմից՝ Փաշինյանի դիլետանտիզմի հետևանք է»,- ասում է փորձագետը։
Կոմունիկացիաների ապաշրջափակման հարցում էլ Ադրբեջանի դիրքորոշումն ավելի կոշտացել է հենց այն պատճառով, որ արդեն համոզվել է՝ Հայաստանից կարող է ավելին կորզել, քան անգամ եռակողմ հայտարարության 9-րդ կետում է արձանագրված։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն անտեղի էր համարել այն համեմատությունները, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցկացնում է Ադրբեջանից դեպի Նախիջևան Հայաստանի և Իրանի տարածքով անցնող ճանապարհների միջև։ Սուրենյանցը նման համեմատություններն անգրագիտություն է համարում։
Նախ յուրաքանչյուր երկու երկիր իրենք են ձևավորում իրենց հարաբերությունները, դրանք տարածելի չեն այլ երկրների հարաբերությունների վրա։ Հայաստանով անցնող տրանսպորտային հաղորդակցության մասին հիշատակվում է եռակողմ հայտարարության մեջ, հետևաբար արդեն այս առումով այն բացառիկ է, չի կարող համեմատվել այլ կոմունիկացիաների հետ։
«Ի վերջո, Ադրբեջանի և Իրանի միջև պատերազմ չի եղել, հարաբերություններն այլ տրամաբանության վրա են կառուցվում, եռակողմ փաստաթուղթը 44-օրյա պատերազմի հետևանք է։ Այդ տարբերությունները չնկատելը խոսում է մի տխուր փաստի մասին, որ մեր երկրի փաստացի ղեկավարը չի տիրապետում միջազգային հարաբերությունների տարրական սկզբունքներին»,- հավելում է քաղաքագետը։
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը նաև ասել էր, որ Հայաստանում Եվրամիության առաքելությունը սկսել է զբաղվել ոչ թե վստահության ամրապնդմամբ, այլ տարածաշրջանի «հետախուզությամբ»։ Ըստ Սուրենյանցի՝ ԵՄ դիտորդական առաքելությունն անվտանգության բարձիկ է, եթե խնդիրը ճիշտ է մատուցվում։ Բայց եթե մեր հարաբերությունները Եվրոպայի հետ, նաև՝ առաքելության մասով կառուցում ենք հայ-ռուսական հարաբերությունների թշնամացման գնով, նման մտահոգություններ կարող են հնչել թե՛ Թեհրանում, թե՛ Մոսկվայում։
Լրահոս
0