https://arm.sputniknews.ru/20240119/amn-kvongresi-hajastani-harcervov-handznakhumby-datapartum-e-alievi-hretvorabanutjuny-71327900.html
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախումբը դատապարտում է Ալիևի հռետորաբանությունը
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախումբը դատապարտում է Ալիևի հռետորաբանությունը
Sputnik Արմենիա
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ժամանակն է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Հարավային Կովկասում հայերի դեմ կատարած գործողությունների համար։ 19.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-19T21:46+0400
2024-01-19T21:46+0400
2024-01-19T22:02+0400
ֆրենկ փալոն
ամն
հայաստան
ադրբեջան
ադրբեջանցի
հայ-ադրբեջանական
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0e/35331954_0:118:1600:1018_1920x0_80_0_0_98a3b5a53420cadbe0cd78b151757999.jpg
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի համանախագահները դատապարտում են Ալիևի վտանգավոր հռետորաբանությունը, որը հավակնում է Հայաստանի տարածքին և հրաժարվում է զորքերը դուրս բերել այնտեղից։ Այս մասին X-ի իր էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։Նա նաև հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի համանախագահների հայտարարությունը։Ընդգծվում է, որ ժամանակն է Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկել ռազմատենչ հռետորաբանության և Հարավային Կովկասում հայերի դեմ նրա ձեռնարկած գործողությունների համար։Հայտարարությամբ կոչ է արվում տարածաշրջանային գործընկերներին օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները, ներառյալ պատժամիջոցները, որոնք կօգնեն երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հակահարված տալ Ալիևի աղաղակող սպառնալիքներին։«Մենք կոչ ենք անում Պետդեպարտամենտին և մեր միջազգային գործընկերների ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ դադարեցնելու համար Ադրբեջանի ցանկացած հետագա ագրեսիան և ապահովել Հայաստանի անվտանգությունը»,–նշված է հայտարարության մեջ։ Ալիևը հասկացրեց, որ հավանաբար ընտրություններից հետո նոր սադրանք կլինի. ՍողոմոնյանՀիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «ոտքի վրա» քննարկել էր անկլավների թեման և ադրբեջանական ԶԼՄ–ներին հարցազրույց տվել։Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր չէ «հայելային կերպով հետ քաշել» զորքերը սահմանից, ինչը բազմիցս առաջարկել է Երևանը:«Մենք ոչ մի տեղ չենք գնա, ոչ մի քայլ չենք շարժվի ոչ 2021 թ. մայիսին զբաղեցրած դիրքերից, ոչ էլ 2022 թ. սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից»,– ընդգծել էր նա։Հայելային հետքաշման գաղափարն առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր դեռևս 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մի քանի հատվածներում ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք։ Փաշինյանն առաջարկել էր այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով:
ամն
ադրբեջան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0b/0e/35331954_0:0:1423:1067_1920x0_80_0_0_45323d5a2095a36c28636fb8c32475ed.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ֆրենկ փալոն, ամն, հայաստան, ադրբեջան, ադրբեջանցի, հայ-ադրբեջանական
ֆրենկ փալոն, ամն, հայաստան, ադրբեջան, ադրբեջանցի, հայ-ադրբեջանական
ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախումբը դատապարտում է Ալիևի հռետորաբանությունը
21:46 19.01.2024 (Թարմացված է: 22:02 19.01.2024) Հայտարարության մեջ ընդգծվում է, որ ժամանակն է Ադրբեջանին պատասխանատվության ենթարկել Հարավային Կովկասում հայերի դեմ կատարած գործողությունների համար։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի համանախագահները դատապարտում են Ալիևի վտանգավոր հռետորաբանությունը, որը հավակնում է Հայաստանի տարածքին և հրաժարվում է զորքերը դուրս բերել այնտեղից։ Այս մասին
X-ի իր էջում գրել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։
Նա նաև հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի Հայաստանի հարցերով հանձնախմբի համանախագահների հայտարարությունը։
«Նախագահ Ալիևի վերջին էսկալացիոն հայտարարությունները, ներառյալ Հայաստանի տարածքից զորքերը դուրս բերելու նրա մերժումը, իրականացվում է նույն սխեմայով, ինչ նախորդ տարվա աշնանը` Արցախում ավելի քան 100 000 հայերի էթնիկ զտման նախաշեմին։ Նա թշնամական հայտարարություններ է անում և այդ հայտարարություններն օգտագործում է իր հետագա ռազմական ուժի մոբիլիզացիան արդարացնելու համար։ Նա ագրեսիվ գործողություններ է ձեռնարկում, քանի որ հավատում է, որ ոչ մի հետևանք չի լինի: Միջազգային հանրությունը, վերջին մի քանի տարիների ընթացքում, ցավոք, իր անգործությամբ ապացուցեց նրա իրավացիությունը»,–նշված է հայտարարության մեջ:
Ընդգծվում է, որ ժամանակն է Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկել ռազմատենչ հռետորաբանության և Հարավային Կովկասում հայերի դեմ նրա ձեռնարկած գործողությունների համար։
Հայտարարությամբ կոչ է արվում տարածաշրջանային գործընկերներին օգտագործել բոլոր դիվանագիտական գործիքները, ներառյալ պատժամիջոցները, որոնք կօգնեն երաշխավորել Հայաստանի տարածքային ամբողջականությունը և հակահարված տալ Ալիևի աղաղակող սպառնալիքներին։
«Մենք կոչ ենք անում Պետդեպարտամենտին և մեր միջազգային գործընկերների ձեռնարկել անհապաղ գործողություններ՝ դադարեցնելու համար Ադրբեջանի ցանկացած հետագա ագրեսիան և ապահովել Հայաստանի անվտանգությունը»,–նշված է հայտարարության մեջ։
Հիշեցնենք` Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ «ոտքի վրա» քննարկել էր անկլավների թեման և ադրբեջանական ԶԼՄ–ներին հարցազրույց տվել։
Ադրբեջանի ղեկավարը հայտարարել էր, որ Բաքուն մտադիր չէ «հայելային կերպով հետ քաշել» զորքերը սահմանից, ինչը բազմիցս առաջարկել է Երևանը:
«Մենք ոչ մի տեղ չենք գնա, ոչ մի քայլ չենք շարժվի ոչ 2021 թ. մայիսին զբաղեցրած դիրքերից, ոչ էլ 2022 թ. սեպտեմբերին զբաղեցրած դիրքերից»,– ընդգծել էր նա։
Հայելային հետքաշման գաղափարն առաջին անգամ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հնչեցրել էր դեռևս 2021 թվականի մայիսին, երբ ադրբեջանական զինված ուժերը Սյունիքի և Գեղարքունիքի մի քանի հատվածներում ներխուժեցին ՀՀ սուվերեն տարածք։ Փաշինյանն առաջարկել էր այդ հատվածում միջազգային դիտորդներ տեղակայել սահմանների հետագա հստակեցման նպատակով: