00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
56 ր
Ուղիղ եթեր
11:01
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:33
7 ր
Ուղիղ եթեր
09:41
19 ր
Ուղիղ եթեր
10:00
5 ր
Ուղիղ եթեր
10:05
44 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:01
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այդքան կորտեր կառուցելուն քաղաքապետարանը 100 000 դոլար կտա՞. մասնագետները տարակուսած են

© Sputnik«Արարատ» թենիսի ակումբ
«Արարատ» թենիսի ակումբ
 - Sputnik Արմենիա, 1920, 19.01.2024
Բաժանորդագրվել
Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությունից դժգոհ քաղաքացիները պատրաստ են դիմել դատարան, անգամ հացադուլի պատրաստ մարդիկ կան։
ԵՐԵՎԱՆ, 19 հունվարի – Sputnik. Թենիսի սպորտի վարպետներն ու ճարտարապետը դեմ են Երևանի Օղակաձև այգու 4-րդ հատվածում գտնվող պատմական թենիսի կորտերի և՛ քանդմանը, և՛ տեղափոխմանը։ Այս մասին նրանք հայտարարեցին ասուլիսի ժամանակ։
Ավելի վաղ Երևանի քաղաքապետարանից հայտնել էին, թե թենիսի կորտերը Օղակաձև այգու տրամաբանության մեջ չեն տեղավորվում։ Նրանք մտադիր են բոլոր սրճարանները և տարաբնույթ այլ շինությունները քանդել, որպեսզի զբոսայգին վերադարձվի երևանցուն, իսկ դրա համար Օղակաձև այգու 4-րդ հատվածը դեռ պետք է հանրային գերակա շահ ճանաչվի։
Հայաստանի թենիսի չեմպիոն (1990-1991 թթ․) Աստղիկ Հովհաննիսյանը, Հայաստանի թենիսի կանանց հավաքականի անդամ, ՀՀ սպորտի վարպետ Արևիկ Թումանյանը և Ճարտարապետ, նկարիչ Կարեն Դոլուխանյանը վստահ են` չի կարելի երևանցիներին զրկել նման հպարտությունից ու հարստությունից, ինչպիսին մայրաքաղաքի սրտում գտնվող թենիսի կորտերն են։ Դոլուխանյանի պնդմամբ` թենիսի կորտերը քանդելն ուղղակի հանցագործություն ու վանդալիզմ կլինի։
Հովհաննիսյանը նշեց, որ այդ կորտերը անցյալ դարում` 1957-1958 թթ. են կառուցվել ու պատմական նշանակություն ունեն։
«Մեկ կորտ կառուցելն արժե 20 000 դոլար, բայց արդյոք քաղաքապետարանը 100 000 դոլար գումար կտա, որպեսզի նոր կորտեր կառուցվեն։ Տարածք որտե՞ղ է պատրաստվում հատկացնել. կենտրոնում տեղ չկա, Սովետաշենո՞ւմ են կառուցելու։ Ես ոնց հասկանում եմ` Արարատ անվանման հետ կապված խնդիր ունեն, մաքսիմում դա անվանափոխեն, բայց թող կորտերն իրենց տեղում մնան»,– ասաց Հայաստանի թենիսի նախկին չեմպիոնը։
Նա նաև հիշեց, որ թենիսի կորտերում ԽՍՀՄ տարիներին հյուրընկալվել են այնպիսի մարզիկներ, ինչպիսիք են ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, թենիսի վաստակավոր մարզիչ Օլգա Մորոզովան, աշխարհի նախկին 9-րդ ռակետ, ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ Ալեքսանդր Մետրևելին և այլք։
Թումանյանն էլ նշեց, որ շատ սերունդներ են կրթվել և կրթվում այդ կորտերում, ինքն էլ է իր մարզական ուղին «Արարատ» թենիսի ակումբից սկսել ու միջազգային մրցաշարերում բարձր պահել Հայաստանի անունը։
Սա թենիսի ակումբի քանդման ծրագիր չէ, սոցիալական նախագիծ է․ Ավինյան
«Ինձ նման շատ թենիսիստներ էլ կան, որ իրենց առաջին քայլերը սկսել են այդ կորտերում ու մինչ օրս էլ շարունակում են հաճախել այնտեղ, պարապել։ Օղակաձև այգու թենիսի կորտերի հարակից տարածքները կարելի է կանաչապատել, բարեկարգել ու վերջ, ամբողջ աշխարհում է այդպես, դրանք չեն խանգարում զբոսայգիներին»,– նշեց թենիսիստ Արևիկ Թումանյանը։
Ճարտարապետ Դոլուխանյանը շեշտեց` Օղակաձև այգում գտնվող թենիսի կորտերը Երևանի խորհրդանիշներից են, քաղաքային այս իշխանությունն էլ կհիշվի նրանով, որ քանդեցին դրանք։
«Ամբողջ աշխարհում թենիսի կորտերն այգիներում են, չեմ հասկանում` ինչն է խնդիրը, որ այստեղ այգիներում լինելը տրամաբանության մեջ չէ։ Թենիսն ամբողջ աշխարհում քաղաքային կուլտուրայի մի մաս է, բացառությամբ, օրինակ, Աֆղանստանի։ Մի հերոս կար` Հերոստրատը, որն իր կյանքում ոչինչ չէր արել, միայն տաճար էր վառել։ Կարծում եմ` անալոգիան այդպիսին կլինի (կա հայտնի խոսք` Հերոստրատի փառք, ինչը նշանակում է վատ հռչակ,– խմբ.)»,– նշեց Դոլուխանյանը։
Բանախոսները վստահ են` նման հանրային պահանջ չկա և պատմություն համարվող թենիսի կորտերը քանդելն անմիտ և անհիմն քայլ կլինի։
Հարցին, թե ինչ քայլերի են պատրաստ, եթե ամեն դեպքում թենիսի կորտերը քանդելու որոշում կայացվի, ՀՀ թենիսի նախկին չեմպիոնն ընդգծեց` դատարան կդիմեն` հարցն իրավական դաշտում լուծելու համար, իսկ ճարտարապետն էլ նշեց` անգամ մարդիկ կան, որոնք պատրաստ են հացադուլ սկսել։
Նշենք` քանի որ Օղակաձև զբոսայգու 4-րդ հատվածում կան նաև սրճարաններ ու ռեստորաններ, թենիսի կորտերից զատ, նրանց հարցն էլ է այս պահին օդից կախված մնում։ Սրճարաններից մի քանիսի տնօրենները ներկայում խուսափում են որևէ կարծիք հայտնել նախատեսվող փոփոխությունների առնչությամբ։
Լրահոս
0