00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:40
21 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
53 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել եռակողմ պայմանավորվածություններում. Լավրով

© Sputnik / Рамиль СитдиковՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2024
Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարարը հիշեցրել է 2020–ի նոյեմբերի 9–ի եռակողմ հայտարարության համապատասխան կետը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակում «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ երբեք չի խոսվել։ Այս մասին դիվանագիտական տարվա արդյունքներն ամփոփող ճեպազրույցի ժամանակ ասաց ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը` անդրադառնալով այդ, այսպես կոչված, միջանցքի առնչությամբ Փաշինյանի հայտարարություններին։
«Վերջին օրերին Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարներն իրենց հրապարակային մեկնաբանություններում շոշափել են հայ-ադրբեջանական կարգավորմանն առնչվող հարցեր։ Խոսվել է Ադրբեջանի հիմնական մասի և Նախիջևանի միջև կապի հաստատման թեմայի մասին։ Փաշինյանն ասում է, որ Հայաստանը կտրականապես դեմ է «Զանգեզուրի միջանցքին»։ «Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել այն պայմանավորվածությունների շրջանակում, որոնք ձեռք են բերվել Պուտինի, Ալիևի և Փաշինյանի կողմից»,– ասաց Լավրովը։
ՌԴ ԱԳ նախարարը նշեց, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարության մեջ, որը կանգնեցրել էր պատերազմը, ասվում էր` ապաշրջափակվում են բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը, Հայաստանը երաշխավորում է Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը երկու ուղղությունով, իսկ այդ տրանսպորտային հաղորդակցության վերահսկողությունն իրականացնում են ՌԴ անվտանգության դաշնային ծառայության (ԱԴԾ) Սահմանապահ ծառայության մարմինները։
Ինչո՞ւ եք այդքան վախեցած․ Լևոն Քոչարյանը՝ Փաշինյանին
Նա հիշեցրեց, որ եռակողմ աշխատանքային խմբի շրջանակներում, որը ստեղծվել է 2021 թվականին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետների մակարդակով, պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ բոլոր կապերի և երթուղիների ապաշրջափակման դեպքում այն երկրները, որոնց տարածքով ցանկացած նման երթուղի է անցնում, լիովին պահպանում են իրենց տարածքներում դրանց ինքնիշխանությունն ու իրավասությունը։
«Եռակողմ աշխատանքային խմբում դեռ 2023 թվականի հունիսին նրանք փոխվարչապետների մակարդակով պայմանավորվել են վերսկսել հաղորդակցությունը երկաթուղային տրանսպորտի մեկնարկի համար»,– նշեց Լավրովը։
Նա ընդգծեց, որ դա համաձայնեցված էր, հետո Պուտինի հետ Երևանում քննարկվել է, երբ նա այցելել էր Հայաստան ու ՀԱՊԿ գագաթնաժողովի շրջանակում առանձին հանդիպում ունեցել Փաշինյանի հետ։
«Ես դա շատ լավ եմ հիշում։ Մենք շատ լավ հասկանում ենք, որ այդպիսի պայմանավորվածություններից հրաժարվելը հազվադեպ չէ»,– ասաց ՌԴ ԱԳ նախարարը։
Թե ինչն է խանգարել այդ պայմանավորվածությունները թղթի վրա գրի առնել` Լավրովը չգիտի։ Ըստ նրա` Հարավային Կովկասում արևմտյան ընկերներից «բարի» խորհուրդները միշտ առկա են և դրանք հաճախ ընդունվում են գործընթացի այս կամ այն մասնակցի կողմից։
Հիշեցնենք` ադրբեջանական հեռուստաալիքներին տված հարցազրույցում Ալիևը բաց տեքստով արտատարածքային միջանցք էր պահանջել Հայաստանի տարածքով՝ ասելով, որ Ադրբեջանից դեպի Նախիջևան բեռներն ու մարդիկ պետք է անցնեն առանց որևէ ստուգման, հակառակ դեպքում Հայաստանի հետ սահմանը չի բացվի: Ալիևը հայտարարել էր նաև, որ հրաժարվում է զորքերը հետ քաշել 2021-2022 թվականներին օկուպացված ՀՀ տարածքներից։ Նա հավելել էր, որ Սանկտ Պետերբուրգում «ոտքի վրա» հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել է անկլավների հարցը։
Լրահոս
0