00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Որևէ կերպ չի հերքվել Ազատում կատարվածի հիմնական դերակատարի կապը Ադրբեջանի հետ. Նորիկյան

© Sputnik / Aram NersesyanԿացարանի հրդեհը
Կացարանի հրդեհը - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2024
Բաժանորդագրվել
Փաստաբանը նշեց, որ չի հերքվել հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների արդյունքում Ազատի գյուղի ողբերգության հնարավորությունը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի կացարանում զինվորների մահվան գործով մեկ տարի անց էլ հնարավոր ամեն ինչ արվում է հանցագործությունը չբացահայտելու, մեղավոր անձանց ամբողջ շրջանակը չբացահայտելու,պաշտոնական վարկածը բյուրեղացնելու համար։ Այս մասին մամուլի ասուլիսում ասաց զոհվածների ծնողների փաստաբան Նորայր Նորիկյանը:
«Տուժող կողմը պատասխանատու կերպով հայտարարում է, որ սույն գործով իրավասու մարմինների կողմից արվեց հնարավոր ամեն բան` գործը ծածկադմփոց անելու համար, իրականացվեց ամեն ինչ, որ սույն գործի բացահայտվելու ուղղությամբ որևէ իրական քայլ չկատարվի»,–ասաց Նորիկյանը։
Նա նշեց, որ այս քրգործում բացակայում է որևէ փաստական տվյալ, որով կհիմնավորվի, որ իրավասու մարմինները կատարել են այնպիսի աշխատանք, որով կհերքվեր այս գործով իրենց առաջ քաշած պաշտոնական վարկածի շրջանակներում հիմնական դերակատար Եղիշե Հակոբյանի հնարավոր կապը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։
«Այլ քրգործերով համապատասխան հատուկ ծառայություններն իրականացնում են այնպիսի աշխատանք, որով հերքում կամ հաստատում են դերակատարի առնչությունը ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ։ Հետևաբար` ինձ համար տարօրինակ է, որ այս գործով չի իրականցվել այդպիսի գործընթաց»,–ասաց նա։
Փաստաբանը հավելեց, որ տուժող կողմի մոտ համոզմունք է ձևավորվել, որ վարույթ իրականացնող մարմինն այդպես էլ խորամուխ չեղավ այլ վարկածների ուղղությամբ խորքային քննություն իրականացնելուն, որի հետևանքով ծնողների մոտ առկա կասկածներն այդպես էլ չփարատվեցին։
«Իսկ այդ կասկածների շարքում է դիվերսիան. հակառակորդի կողմից դիվերսիոն գործողությունների արդյունքում այս ողբերգության հնարավորությունը չի հերքվել։ Ինչպես այդ վարկածը, նաև այլ վարկածներ ևս չեն հերքվել` կապված դիզվառելիքի, ռազմամաթերքի հնարավոր վաճառքի, պետական դավաճանության և այլնի հետ»,–նշեց նա։
Նորիկյանն ընդգծեց, որ անգամ պաշտոնական վարկածի շրջանակներում չի իրականացվել այն անխոցելի քննությունը, որը չեզոք և կողմնակի անձանց աչքերով կգնահատվեր որպես օբյեկտիվ։
Իսկ ինչ վերաբերում է պաշտոնական վարկածին, որ տեղի ունեցածը զենքի, ռազմամթերքի, կամ վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի հետ վարվելու կանոնները խախտելու և պաշտոնական անփութության հետևանք է, փաստաբանի խոսքով` այս դեպքում տեղի ունեցած ողբերգության պատասխանատուն գործող իշխանությունն է։
Հիշեցնենք` 2023–ի հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Հրդեհի հետևանքով զոհվել էին 15, վնասվածքներ ստացել` 7 զինծառայող։
Դեպքից անմիջապես հետո պաշտոններից ազատվել էին 2-րդ բանակային կորպուսի հրամանատարն ու այլ բարձրաստիճան զինվորականներ։
Քրեական վարույթ է նախաձեռնվել ՀՀ քրեական օրենսգրքի 532-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (զենքի, ռազմամթերքի, ռազմական տեխնիկայի կամ ռազմական այլ գույքի, շրջապատի համար առավել վտանգ ներկայացնող նյութերի, սարքերի կամ առարկաների հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է երկու կամ ավելի անձանց մահ)։ Քրեական վարույթ է նախաձեռնվել նաև պաշտոնատար անձանց կողմից հրդեհային անվտանգության սահմանված կանոնները չպահպանելու, դրա հետ կապված գործառույթները կատարելու հարցում առերևույթ անփութություն դրսևորելու փաստի առթիվ։
Այս գործով կալանավորվել է ՀՀ ՊՆ N զորամասի թիկունքի պետ-հրամանատարի թիկունքի և կոմունալ շահագործման ծառայության գծով տեղակալ Գոռ Աղեկյանը։ Քրգործ է հարուցվել նաև հրդեհից տուժած սպայի` Ե.Հ.–ի և զորամասի ինժեներասակրավորային վաշտի հրամանատար Գ.Մ.-ի նկատմամբ։
Լրահոս
0