https://arm.sputniknews.ru/20240118/rusastany-iranin-ev-pakistanin-aravelagujn-zspvatsutjan-kvoch-e-anum-rd-agn-71279193.html
Ռուսաստանը Իրանին և Պակիստանին առավելագույն զսպվածության կոչ է անում. ՌԴ ԱԳՆ
Ռուսաստանը Իրանին և Պակիստանին առավելագույն զսպվածության կոչ է անում. ՌԴ ԱԳՆ
Sputnik Արմենիա
Մարիա Զախարովան նշել է, որ ՌԴ-ն տագնապով հետևում է վերջին օրերին Իրանի ու Պակիստանի սահմանային իրավիճակի սրմանը։ 18.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-18T16:42+0400
2024-01-18T16:42+0400
2024-01-18T16:42+0400
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
ռուսաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/838/14/8381454_0:0:2979:1677_1920x0_80_0_0_86925ccb751bc9f7556177b96d118ab7.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Մոսկվան Իրանին և Պակիստանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և ծագող հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ՌԴ-ն տագնապով հետևում է վերջին օրերին իրանա-պակիստանյան սահմանին տիրող իրավիճակին:«Կրկին ընդգծում ենք հակաահաբեկչական գործողությունների անցկացման անհրաժեշտությունը, ինքնիշխան տարածքի սահմաններից դուրս այդ պետությունների իշխանությունների համաձայնությամբ ու համակարգմամբ», - ասված է գերատեսչության կայքում։Ինչպես նշել է ռուս դիվանագետը, իրավիճակի հետագա սրումը ձեռնտու է նրանց, ովքեր շահագրգռված չեն տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ:Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հունվարի 12–ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի հյուսիսում իշխող և Իրանի կողմից աջակցվող շիական «Անսար Ալլա» (հութիների) շարժման օբյեկտներին՝ դա անվանելով որպես պատասխան Կարմիր ծովում նավարկության ազատության դեմ սպառնալիքին:«Անսար Ալլա» բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամեդ Ալի Ալ–Հուսին դա որակել Է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա: Հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, զոհվել է հութիներից հինգ մարտիկ, վիրավորվել են ևս վեցը:Հունվարի 16-ին Իրանը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Պակիստանին։ Հարձակման օբյեկտները Պակիստանի Բելուջիստան նահանգի Կո Սաբզ շրջանում են, որտեղ գտնվում էին ահաբեկիչների երկու խոշորագույն կենտրոնակայանները։ Դրանք ոչնչացվել են հրթիռների և ԱԹՍ–ների համակցված հարվածով։Հունվարի 18-ին էլ Պակիստանը մի շարք ճշգրիտ ռազմական հարվածներ է հասցրել Իրանում «ահաբեկիչների թաքստոցներին»։
իրանի իսլամական հանրապետություն
պակիստան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/838/14/8381454_240:0:2971:2048_1920x0_80_0_0_ef436c3f34643296f0881a13eb1cdbde.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, ռուսաստան
իրանի իսլամական հանրապետություն, պակիստան, ռուսաստան
Ռուսաստանը Իրանին և Պակիստանին առավելագույն զսպվածության կոչ է անում. ՌԴ ԱԳՆ
Մարիա Զախարովան նշել է, որ ՌԴ-ն տագնապով հետևում է վերջին օրերին Իրանի ու Պակիստանի սահմանային իրավիճակի սրմանը։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Մոսկվան Իրանին և Պակիստանին կոչ է անում առավելագույն զսպվածություն ցուցաբերել և ծագող հարցերը լուծել բացառապես քաղաքական-դիվանագիտական ճանապարհով: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
ՌԴ-ն տագնապով հետևում է վերջին օրերին իրանա-պակիստանյան սահմանին տիրող իրավիճակին:
«Կրկին ընդգծում ենք հակաահաբեկչական գործողությունների անցկացման անհրաժեշտությունը, ինքնիշխան տարածքի սահմաններից դուրս այդ պետությունների իշխանությունների համաձայնությամբ ու համակարգմամբ», - ասված է գերատեսչության կայքում։
Ինչպես նշել է ռուս դիվանագետը, իրավիճակի հետագա սրումը ձեռնտու է նրանց, ովքեր շահագրգռված չեն տարածաշրջանում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ:
«Հույս ենք հայտնում, որ Իրանն ու Պակիստանը մոտ ժամանակներս կգտնեն առաջացած տարաձայնությունները բարիդրացիության ոգով հարթելու միջոց, այդ թվում ՝ տարածքներից եկող ահաբեկչական սպառնալիքները կասեցնելու վերաբերյալ։ Ընդգծում ենք ռուսական կողմի սկզբունքային պատրաստակամությունը՝ համագործակցելու միջազգային ահաբեկչության դեմ պայքարում՝ իր բոլոր ձևերով և դրսևորումներով», - ընդգծել Է Զախարովան։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հունվարի 12–ի գիշերը
հարվածներ են հասցրել Եմենի հյուսիսում իշխող և Իրանի կողմից աջակցվող շիական «Անսար Ալլա» (հութիների) շարժման օբյեկտներին՝ դա անվանելով որպես պատասխան Կարմիր ծովում նավարկության ազատության դեմ սպառնալիքին:
«Անսար Ալլա» բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամեդ Ալի Ալ–Հուսին դա որակել Է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա: Հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, զոհվել է հութիներից հինգ մարտիկ, վիրավորվել են ևս վեցը:
Հունվարի 16-ին Իրանը բալիստիկ հրթիռներով
հարված է հասցրել Պակիստանին։ Հարձակման օբյեկտները Պակիստանի Բելուջիստան նահանգի Կո Սաբզ շրջանում են, որտեղ գտնվում էին ահաբեկիչների երկու խոշորագույն կենտրոնակայանները։ Դրանք ոչնչացվել են հրթիռների և ԱԹՍ–ների համակցված հարվածով։
Հունվարի 18-ին էլ Պակիստանը մի շարք ճշգրիտ ռազմական
հարվածներ է հասցրել Իրանում «ահաբեկիչների թաքստոցներին»։