00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
09:35
26 ր
Ուղիղ եթեր
10:01
6 ր
Ուղիղ եթեր
10:07
44 ր
Ուղիղ եթեր
11:00
6 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:28
1 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Исторический ликбез
Ко дню ВМФ: как русские одержали победу в Дарданелльском сражении?
15:04
24 ր
Исторический ликбез
Как русским удалось разгромить турецкий флот?
15:33
25 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ռուսաստանի դեմ բլիցկրիգը պատրանք է, իրավիճակն արմատապես փոխվել է․ Լավրով

© Sputnik / Рамиль СитдиковՍերգեյ Լավրով
Սերգեյ Լավրով - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2024
Բաժանորդագրվել
ՌԴ արտգործնախարարի խոսքով՝ ոչ մի նախադրյալ չկա, որ Ռուսաստանը ինչ-որ կերպ կպարտվի։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի - Sputnik. Արևմուտքը Կիևի կողմից ավելի մեծ ճկունություն կցանկանար, քանի որ հասկացել է, որ բլիցկրիգը ձախողվել է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը՝ 2023 թվականին ռուսական դիվանագիտական գերատեսչության աշխատանքի արդյունքներին նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ։
«Այդքան գովազդված բլիցկրիգը՝ Ռուսաստանին ռազմավարական պարտություն հասցնելու վերջնական նպատակով, ամբողջովին պատրանք է, և իրավիճակն արմատապես փոխվել է, առաջին հերթին՝ արևմտյան գլուխներում։ Նրանք [Արևմուտքում] հասկացել են իրենց սխալը։ Այն դժվար է ընդունել, և դա արտահայտվում է նրանով, որ նրանք արտաքին ազդանշաններ են փնտրում, որոնք մի կողմից թույլ կտային աջակցել Ուկրաինային, մյուս կողմից` Կիևին դրդել ավելի զիջող դառնալ և սկսել ենթարկվել արևմտյան ղեկավարներին»,-նշել է Լավրովը։
ՌԴ այրտգործնախարարն ընդգծել է՝ ոչ մի նախադրյալ չկա, որ Ռուսաստանն ինչ-որ կերպ կպարտվի։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը հետևողականորեն, համառորեն հասնելու է իր նպատակին։
Մեկնաբանելով Ուկրաինայի նախագահական ընտրությունների վերաբերյալ քննարկումները՝ Լավրովը հայտարարել է, որ Վլադիմիր Զելենսկին ավելի ու ավելի հաճախ է արևմտյան համակարգողների ձեռքից դուրս պրծնում։ Նախարարի խոսքով՝ Մոսկվան լսել է, որ Արևմուտքը Կիևին խորհուրդ է տալիս այնպիսի ընտրություններ անցկացնել, որպեսզի «Զելենսկուն մի փոքր մտցնի» արևմտյան շահերի հունի մեջ։
«Զելենսկին հրապարակավ հայտարարել է, որ ինքը ոչ մի ընտրություն չի անցկացնի, քանի որ պատերազմ է ընթանում։ Դա հերթական բեմականացումն է հիշեցնում և արտացոլում է այդ մարդու և նրա կողմնակիցների ցանկությունները, որոնք բոլորին քաջ հայտնի են՝ առավելագույնս կառչած մնալ իշխանությունից»,-ասել է Լավրովը։
«Զանգեզուրի միջանցքի» մասին երբեք խոսք չի եղել եռակողմ պայմանավորվածություններում. Լավրով
Նա նաև նշել է, որ Մոսկվան փիլիսոփայորեն է վերաբերվում նրան, որ Արևմուտքը պարբերաբար ինչ-որ ազդակներ է ուղարկում, իսկ հետո հետ է կանչում դրանք:
Կիևին արգելվել է Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման մասին պայմանագիր կնքել Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնի և «այլ անգլոսաքսերի» հրահանգով, հիշեցրել է Լավրովը։
«Նախագահը (Վլադիմիր Պուտինը) բազմիցս ասել է՝ Ռուսաստանը բանակցություններից չի հրաժարվում։ Նա դա ասել էր դեռևս 2022 թվականին, երբ Բորիս Ջոնսոնի և այլ անգլոսաքսերի հրահանգով Կիևին արգելեցին ստորագրել Ռուսաստանի Դաշնության հետ կարգավորման մասին արդեն համաձայնեցված պայմանագիրը։ Այս պատմությունը հայտնի է, դա 2022 թվականի ապրիլին էր»,-ասել է նախարարը։
Լավրովը նաև հիշեցրել է նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերն այն մասին, որ որքան երկար ձգձգեն բանակցությունները, այնքան ավելի դժվար կլինի պայմանավորվել:
«Ահա հիմա մենք տեսնում ենք այդ մարգարեության կատարումը»,-ասել է նա:
Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը նշել է, որ Արևմուտքը գործը տանում է դեպի ուկրաինական ճգնաժամի սրացում։
«Մենք ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ՆԱՏՕ-ի կողմից անգամ չնչին շահագրգռվածություն չենք տեսնում ուկրաինական ներկայիս հակամարտության արդարացի կարգավորման գնալու հարցում։ Այնտեղ չեն ցանկանում նույնիսկ լսել մեր մտահոգությունների մասին, լրջորեն խոսել հիմնարար հակասությունների վերացման մասին»,-հայտարարել է Լավրովը։
Մոսկվան նախկինում բազմիցս նշել էր, որ պատրաստ է բանակցությունների, սակայն Կիևը օրենսդրական մակարդակով արգելք է դրել դրանց վրա: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ավելի ուշ հայտարարել էր, որ եթե Ուկրաինայում բանակցային գործընթաց են ուզում, ապա թատերական ժեստեր պետք չեն, պետք է չեղարկել հրամանը, որն արգելում է բանակցել Ռուսաստանի հետ:
ԱՄՆ-ն զգուշանում է Ռուսաստանի հետ հարաբերությունները հիմնովին քանդելուց. Լավրով
Լրահոս
0