https://arm.sputniknews.ru/20240118/pemzasheni-spanutjan-gvortsvov-meghadrjalneri-bjjajinnerum-kaskatseli-tesanjuter-en-eghel-71275606.html
Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալների բջջայիններում կասկածելի տեսանյութեր են եղել
Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալների բջջայիններում կասկածելի տեսանյութեր են եղել
Sputnik Արմենիա
Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 7–ը, քանի որ Արկադի Բարսեղյանի պաշտպան Գայանե Լյուդվիգյանի ինքնազգացողությունը վատացել է դատական նիստի ժամանակ։ 18.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-18T15:24+0400
2024-01-18T15:24+0400
2024-01-18T15:31+0400
պեմզաշեն
սպանություն
վթար, պատահար, սպանություն, գողություն
արկադի բարսեղյան
վրույր բարսեղյան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0e/51272986_0:141:1500:985_1920x0_80_0_0_986ac0536ec70828661c859e7b02898e.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում դաժան սպանության գործով այսօր հերթական դատական նիստն է կայացել։ Նիստը նախագահել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Մեղադրյալի աթոռին նույն գյուղի բնակիչներ 41-ամյա Արկադի և 32-ամյա Վրույր Բարսեղյաններն են:Հայտնել ենք, որ Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թ. նոյեմբերի 9-ին։Տուժող Սևակ Մելիքսեթյանի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը չէր ներկայացել դատական նիստին աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Մելիքսեթյանին նիստի ընթացքում ներկայացնում էր երկրորդ փաստաբան Արամ Ղազարյանը։ Դատախազ Արեգ Խաչատրյանը ներկայացրեց ապացույցների ցանկը՝ սկսած Վրույր Բարսեղյանի և Արկադի Բարսեղյանի հարաբերությունների մասին վկայող ցուցմունքներից, վկաների նկարագրություններից մինչև փորձագիտական եզրակացություններ:Մասնավորապես, Արկադի Բարսեղյանի հեռախոսի զննումից պարզվել է, որ առկա են «Աջարաբեթ» և «Toto gaming» կայքերի այցելությունների վերաբերյալ արձանագրություններ, որոնողական համակարգում պոռնոգրաֆիկ կայքերից են եղել:Պեմզաշենի հայտնի գործով մեղադրվողի փաստաբանը դատախազին բացարկի միջնորդություն ներկայացրեցՄյուս մեղադրյալը` Վրույր Բարսեղյանը, դեպքի նախորդող ժամանակահատվածում պոռնոգրաֆիկ կայքերում տարբեր խաթարված ձևերով տեսագրություններ է որոնել: Առկա են զանգեր թեթև վարք ունեցող կանանց հետ, այցելություններ հանդիպումների կայքեր:Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 7–ը, քանի որ Արկադի Բարսեղյանի պաշտպան Գայանե Լյուդվիգյանի ինքնազգացողությունը վատացավ դատական նիստի ժամանակ։Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թվականի նոյեմբերի 9-ին։ Արկադի Բարսեղյանը, 2022 թ.–ի հոկտեմբերին վերադառնալով ՌԴ–ից, անպարկեշտ առաջարկ է արել իր մտերիմ ընկերոջ կնոջը` Զարինե Մելիքսեթյանին, ու մերժում ստացել ։ Դրանից հետո նա տեղեկացել է, որ Զարինեն նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել իր ամուսնուն: Մտավախություն ունենալով, որ ամուսինը կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով դրա հետևանքով իրենց համայնքում իր հեղինակազրկումը` Արկադի Բարսեղյանը որոշել է սպանել Զարինե Մելիքսեթյանին։Ինչո՞ւ էին դաժանաբար սպանել Պեմզաշենում բնակվող կնոջն ու նրա 2 երեխաներին. նոր մանրամասներ
պեմզաշեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/0b/0e/51272986_0:0:1500:1125_1920x0_80_0_0_a0ac29c91c1a23a3bd872f8d6f56d46b.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
պեմզաշեն, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, արկադի բարսեղյան, վրույր բարսեղյան
պեմզաշեն, սպանություն, վթար, պատահար, սպանություն, գողություն, արկադի բարսեղյան, վրույր բարսեղյան
Պեմզաշենի սպանության գործով մեղադրյալների բջջայիններում կասկածելի տեսանյութեր են եղել
15:24 18.01.2024 (Թարմացված է: 15:31 18.01.2024) Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 7–ը, քանի որ Արկադի Բարսեղյանի պաշտպան Գայանե Լյուդվիգյանի ինքնազգացողությունը վատացել է դատական նիստի ժամանակ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Շիրակի մարզի Արթիկ համայնքի Պեմզաշեն բնակավայրում դաժան սպանության գործով այսօր հերթական դատական նիստն է կայացել։ Նիստը նախագահել է դատավոր Արտուշ Գաբրիելյանը։ Մեղադրյալի աթոռին նույն գյուղի բնակիչներ 41-ամյա Արկադի և 32-ամյա Վրույր Բարսեղյաններն են:
Հայտնել ենք, որ Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թ. նոյեմբերի 9-ին։
Տուժող Սևակ Մելիքսեթյանի ներկայացուցիչ Գարիկ Գալիկյանը չէր ներկայացել դատական նիստին աշխատանքային ծանրաբեռնվածության պատճառով։ Մելիքսեթյանին նիստի ընթացքում ներկայացնում էր երկրորդ փաստաբան Արամ Ղազարյանը։
Մեղադրող կողմը ներկայացրեց գործին առնչվող ապացույցները՝ վկաների ցուցմունքները, տեղանքի զննությունը, դատաբժշկական, դատագենետիկական փորձաքննության եզրակացությունները։
Դատախազ Արեգ Խաչատրյանը ներկայացրեց ապացույցների ցանկը՝ սկսած Վրույր Բարսեղյանի և Արկադի Բարսեղյանի հարաբերությունների մասին վկայող ցուցմունքներից, վկաների նկարագրություններից մինչև փորձագիտական եզրակացություններ:
Մասնավորապես, Արկադի Բարսեղյանի հեռախոսի զննումից պարզվել է, որ առկա են «Աջարաբեթ» և «Toto gaming» կայքերի այցելությունների վերաբերյալ արձանագրություններ, որոնողական համակարգում պոռնոգրաֆիկ կայքերից են եղել:
Մյուս մեղադրյալը` Վրույր Բարսեղյանը, դեպքի նախորդող ժամանակահատվածում պոռնոգրաֆիկ կայքերում տարբեր խաթարված ձևերով տեսագրություններ է որոնել: Առկա են զանգեր թեթև վարք ունեցող կանանց հետ, այցելություններ հանդիպումների կայքեր:
Դատական նիստը հետաձգվեց մինչև փետրվարի 7–ը, քանի որ Արկադի Բարսեղյանի պաշտպան Գայանե Լյուդվիգյանի ինքնազգացողությունը վատացավ դատական նիստի ժամանակ։
Հիշեցնենք` Պեմզաշեն գյուղի 31-ամյա բնակչի ու նրա 12 և 8 տարեկան երեխաների դիերը հայտնաբերվել էին 2022 թվականի նոյեմբերի 9-ին։
Արկադի Բարսեղյանը, 2022 թ.–ի հոկտեմբերին վերադառնալով ՌԴ–ից, անպարկեշտ առաջարկ է արել իր մտերիմ ընկերոջ կնոջը` Զարինե Մելիքսեթյանին, ու մերժում ստացել ։ Դրանից հետո նա տեղեկացել է, որ Զարինեն նպատակադրվել է այդ մասին տեղեկացնել իր ամուսնուն: Մտավախություն ունենալով, որ ամուսինը կիմանա իր անպարկեշտ առաջարկի մասին, քաջ գիտակցելով դրա հետևանքով իրենց համայնքում իր հեղինակազրկումը` Արկադի Բարսեղյանը որոշել է սպանել Զարինե Մելիքսեթյանին։