00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Մերձավոր Արևելքի լարվածությունը կարող է փոխանցվել նաև մեր տարածաշրջանին. Աբրահամյան

© Sputnik / Aram NersesyanՏիգրան Աբրահամյան
Տիգրան Աբրահամյան - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2024
Բաժանորդագրվել
Տիգրան Աբրահամյանը նշեց` այն, ինչ տեղի է ունենում Կարմիր ծովի ավազանում` Յեմենի, Սուդանի ուղղություններում, Իրան–Պակիստան հարաբերություններում, վտանգավոր է։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները Հայաստանի համար նույնպես կարող են վտանգ ներկայացնել։ Այս մասին խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբկացության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Վտանգավոր եմ համարում Մերձավոր Արևելքում հատկապես վերջին 10 օրը տեղի ունեցող իրադարձությունները, որոնք Պաղեստին–Իսրայել հակամարտությունից սկսեցին սահուն ձևով ընդլայնվել մեծ տարածաշրջանի տարբեր ուղղություններով։ Այն, ինչ տեղի է ունենում Կարմիր ծովի ավազանում` Յեմենի, Սուդանի ուղղություններում, Իրան–Պակիստան հարաբերություններում, վտանգավոր է։ Սա նշանակում է, որ մեծ տարածաշրջանում առկա լարվածությունը կարող է աստիճաբանար փոխանցվել նաև մեր տարածաշրջանին։ Այս ամենը հղի է բավականին վտանգավոր իրադարձություններով»,– ասաց Աբրահամյանը։
Նա ընդգծեց` եթե այդ ամենին զուգահեռ խոսենք Հայաստան–Ադրբեջան բանակցային գործընթացում տեղի ունեցող հետընթացի մասին, ապա իրավիճակն իր մուգ գույներով հանդերձ շատ ավելի վատ երանգներ է ստանում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հունվարի 12–ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի հյուսիսում իշխող և Իրանի կողմից աջակցվող շիական «Անսար Ալլա» (հութիների) շարժման օբյեկտներին՝ դա անվանելով որպես պատասխան Կարմիր ծովում նավարկության ազատության դեմ սպառնալիքին:
«Անսար Ալլա» բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամեդ Ալի Ալ–Հուսին դա որակել Է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա: Հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, զոհվել է հութիներից հինգ մարտիկ, վիրավորվել են ևս վեցը:
Հունվարի 16-ին Իրանը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Պակիստանին։ Հարձակման օբյեկտները Պակիստանի Բելուջիստան նահանգի Կո Սաբզ շրջանում են, որտեղ գտնվում էին ահաբեկիչների երկու խոշորագույն կենտրոնակայանները։ Դրանք ոչնչացվել են հրթիռների և ԱԹՍ–ների համակցված հարվածով։
Հունվարի 18-ին էլ Պակիստանը մի շարք ճշգրիտ ռազմական հարվածներ է հասցրել Իրանում «ահաբեկիչների թաքստոցներին»։
Լրահոս
0