https://arm.sputniknews.ru/20240118/lidian-armenian-125-tvokvos-bazhnetvomsery-pvokhancec-hh-karavarutjany-71258398.html
«Լիդիան Արմենիան» 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց ՀՀ կառավարությանը
«Լիդիան Արմենիան» 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց ՀՀ կառավարությանը
Sputnik Արմենիա
Ամուլսարի շահագործման համար ընկերությունը պարտավորվել է ազդակիր համայնքներին բացի բնապահպանական ծրագրերից, նաև 7 մլն դոլարի չափով տարեկան ֆինանսական... 18.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-18T11:38+0400
2024-01-18T11:38+0400
2024-01-18T11:53+0400
լիդիան
ամուլսարի հանքի շահագործումը և «լիդիան արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը
հհ կառավարություն
բաժնետոմս
https://cdn.am.sputniknews.ru/img/1325/85/13258571_0:0:1501:844_1920x0_80_0_0_b7cf46b1d027cc7a255860700510f1a6.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. «Լիդիան Արմենիան» 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց ՀՀ կառավարությանը։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ ընդունեց բաժնետոմսերի նվիրատվության մասին նախագիծը։ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը հիշեցրեց, որ 2023 թ. ՀՀ կառավարության, Եվրասիական բանկի և «Լիդան Արմենիայի» միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է դիտարկել Ամուլսարի նախապատրաստական, շինարարական ու հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։Ըստ նրա` ընկերությունն իր կանոնադրական կապիտալի 12.5 տոկոս բաժնետոմսերը պարտավորվել տրամարդել ՀՀ կառավարությանը` առանց գործադիր մարմնի կողմից որևիցե պարտավորության։Իսպիսրյանի խոսքով` ՀՀ–ն կընդունի «Լիդիան Արմենիայի» կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12.5 տոկոսը, այսինքն` 12 500 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր։ Այս նպատակով նախարարությունը համապատասխան պայմանագիր կկնքի ընկերության հետ։«Լիդիան Արմենիայի» համար Ամուլսարը շահագործելու առումով օրենսդրական արգելք չկա. ՔերոբյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմից հայտարարեց, որ հանքի շահագործման հետ կապված ՀՀ իշխանությունները մտահոգություններ են ունեցել ու գնացել են այդ բոլոր հարցերի հետևից, որի արդյունքում նպատակահարմարէ գտել հանքի շահագործումը։«Ողջունելի է, որ ներդրողներն իրենք ցանկացել են, որ ՀՀ ժողովուրդը` ի դեմս կառավորության, բաժնեմաս ու մասնակցություն ունենա այդ ծրագրին»,– ընդգծեց նա։Հիշեցնենք, որ 2023 թ. փետրվարին ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով կողմերը պարտավորվեցին մոտ 150 մլն դոլարի ներդրում կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում: Նաև բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս 100 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ։ Հուշագրով ՀՀ կառավարությունը պետք է ստանա ընկերության 12.5 տոկոս բաժնեմասը։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1325/85/13258571_49:0:1260:908_1920x0_80_0_0_3340c55154b583e457f8dc6841c44fbe.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լիդիան, ամուլսարի հանքի շահագործումը և «լիդիան արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը, հհ կառավարություն, բաժնետոմս
լիդիան, ամուլսարի հանքի շահագործումը և «լիդիան արմենիայի» շուրջ ստեղծված իրավիճակը, հհ կառավարություն, բաժնետոմս
«Լիդիան Արմենիան» 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց ՀՀ կառավարությանը
11:38 18.01.2024 (Թարմացված է: 11:53 18.01.2024) Ամուլսարի շահագործման համար ընկերությունը պարտավորվել է ազդակիր համայնքներին բացի բնապահպանական ծրագրերից, նաև 7 մլն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն տրամադրել։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. «Լիդիան Արմենիան» 12.5 տոկոս բաժնետոմսերը փոխանցեց ՀՀ կառավարությանը։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ ընդունեց բաժնետոմսերի նվիրատվության մասին նախագիծը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անի Իսպիրյանը հիշեցրեց, որ 2023 թ. ՀՀ կառավարության, Եվրասիական բանկի և «Լիդան Արմենիայի» միջև կնքվել է փոխըմբռնման հուշագիր, որով նախատեսվում է դիտարկել Ամուլսարի նախապատրաստական, շինարարական ու հետագա շահագործման աշխատանքների շարունակման հնարավորությունը։
««Լիդիան» ընկերությունը պարտավորվել է ապահովել ծրագրի արդյունավետ իրագործման համար առնվազն 250 մլն դոլարի չափով ներդրումներ։ Շինարարության ընթացքում ընկերությունը պարտավորվել է բնապահպանական վճարից ազդակիր համայնքներին բացի բնապահպանական ծրագրերից, նաև 7 մլն դոլարի չափով տարեկան ֆինանսական աջակցություն( յուրաքանչյուր ամսվա համար) տրամադրել»,– ընդգծեց փոխնախարարը։
Ըստ նրա` ընկերությունն իր կանոնադրական կապիտալի 12.5 տոկոս բաժնետոմսերը պարտավորվել տրամարդել ՀՀ կառավարությանը` առանց գործադիր մարմնի կողմից որևիցե պարտավորության։
Իսպիսրյանի խոսքով` ՀՀ–ն կընդունի «Լիդիան Արմենիայի» կողմից թողարկված 5000 դրամ անվանական արժեքով հասարակ բաժնետոմսերի 12.5 տոկոսը, այսինքն` 12 500 հատ ընդհանուր թվով բաժնետոմսեր։ Այս նպատակով նախարարությունը համապատասխան պայմանագիր կկնքի ընկերության հետ։
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կողմից հայտարարեց, որ հանքի շահագործման հետ կապված ՀՀ իշխանությունները մտահոգություններ են ունեցել ու գնացել են այդ բոլոր հարցերի հետևից, որի արդյունքում նպատակահարմարէ գտել հանքի շահագործումը։
«Ողջունելի է, որ ներդրողներն իրենք ցանկացել են, որ ՀՀ ժողովուրդը` ի դեմս կառավորության, բաժնեմաս ու մասնակցություն ունենա այդ ծրագրին»,– ընդգծեց նա։
Հիշեցնենք, որ 2023 թ. փետրվարին ՀՀ կառավարությունը, «Լիդիան Արմենիան» և Եվրասիական զարգացման բանկը
եռակողմ փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին, որով կողմերը պարտավորվեցին մոտ 150 մլն դոլարի ներդրում կատարել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման ծրագրում: Նաև բանավոր պայմանավորվածություն ձեռք բերվեց ևս 100 մլն դոլարի ներդրումների վերաբերյալ։ Հուշագրով ՀՀ կառավարությունը պետք է ստանա ընկերության 12.5 տոկոս բաժնեմասը։