00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

«Հրեշտակ» ներդրողները Հայաստան գալ չե՞ն ուզում․ ինչպես պահպանել դիրքերը ստարտափի հարցում

© Sputnik / Aram GareginyanՌուբեն Օսիպյան
Ռուբեն Օսիպյան - Sputnik Արմենիա, 1920, 18.01.2024
Ռուբեն Օսիպյան
Բաժանորդագրվել
Արտասահմանյան ներդրողները մեծ պատրաստակամությամբ ներդրումներ են անում հայկական ՏՏ ընկերություններում, որոնցից 2-ն արդեն ավելի քան 1 մլրդ դոլարի կապիտալ են ներգրավել։ Բայ այդ ընկերությունները ստիպված են գրանցվել դրսում, քանի որ ՀՀ-ում իրավական դաշտը շատ պահպանողական է։
Արտասահմանյան ներդրողները կսկսեն ավելի ակտիվ ներդրում կատարել հայկական ստարտափերում, եթե վերացվեն նրանց համար անսովոր իրավական խոչընդոտները։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտարարեց Գիտության և տեխնոլոգիաների բնագավառում «հրեշտակ ներդրողների» ցանցի (Science and Technology Angels Network, STAN) գործադիր տնօրեն Ռուբեն Օսիպյանը։ Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (Fund for Armenian Science and Technology, FAST) հիմնադրած ցանցն իր առջև նպատակ է դնում ոչ միայն ներդրում կատարել հայկական ստարտափների մեջ, այլև դրանց համար մենեջերների նախապատրաստել, ինչպես նաև կառավարության հետ համատեղ արտասահմանյան կապիտալի համար գրավիչ իրավական դաշտ ստեղծել։

Ինչպես ստարտափները սկսեցին աճել

2010-ական թվականների սկզբից հայկական ՏՏ բիզնեսը սկսեց հասկանալ, որ Եվրոպայի և Ամերիկայի համար պատվերներ կատարելով սկսել է կորցնել ոչ շատ թանկ, բայց որակյալ աշխատուժի իր առավելությունը, քանի որ նման շահավետ համադրություն սկսեցին առաջարկել նաև այլ երկրներ։ Այդ ժամանակ հայկական ընկերությունները սկսեցին մտածել սեփական պրոդուկտը ստեղծելու մասին, բայց գործն այնքան էլ արագ չէր գնում զրոյից արվող նախագծերի ֆինանսավորման մեխանիզմների բացակայության պատճառով։ ՏՏ ոլորտում դրանք ոչ թե բանկերն են անում, այլ այսպես կոչված «բիզնես-հրեշտակները», որոնք միջոցներ են ներդնում նախագծերի մեջ ռիսկի դիմելով։ 2017 թվականին նման ներդրողների ցանց ձևավորվեց, որն այսօր արդեն էապես ընդլայնվել է։
«Այժմ մեր խնդիրը ստարտափների հիմնադիրներ պատրաստելն է, որոնք գաղափարները կարող են հաջողակ բիզնեսի վերածել։ Մեզ մոտ նման մարդիկ շատ չեն», - նշեց Օսիպյանը։
Թվում է, թե մտահոգվելու կարիք չկա․ հայկական երկու ստարտափները՝ Picsart-ը և ServiceTitan-ը «միաեղջյուր» են դարձել (այսինքն նրանց շուկայական արժեքը գերազանել է միլիարդ դոլարը), կան ընկերություններ, որոնք մի քանի հարյուր միլիոնի կապիտալ ունեն։ Խնդիրն այն է, որ ներդրումներ գրավելու համար դրանք ստիպված են գրանցվել արտերկրում։ Այդ դեպքում, նույնիսկ Հայաստանում ծրագրավորողների թիմ թողնելու պարագայում գլխամասերն այնուամենայնիվ արտերկիր են տեղափոխվում (որպես կանոն՝ ԱՄՆ) և հարկերի հիմնական մասն այնտեղ վճարում։ Հայաստանում գրանցված RenderForest-ի օրինակն ավելի շուտ բացառություն է, քան օրինաչափություն։ Եթե բուն հայկական ընկերությունները Հայաստանում չեն մնում, զարմանալի չէ, որ այստեղ արտասահմանյան ներդրողներ չեն գալիս։

Եվ ո՞րն է պատճառը

Պատասխանն անսպասելի է, բայց բացատրելի՝ չեն վստահում։ Ոչ թե ստարտափերի ազնվությանը, այլ երկրի իրավական համակարգին։ ՏՏ ոլորտի համախարհային կենտրոնների, օրինակ, Սիլիկոնային հովտի վենչուրային հիմնադրամները (որոնք աշխատում են ստարթափների հետ) պատրաստ չեն գումար ներդնել այն երկրներում, որտեղ այդքան էլ բարձր չէ դատական համակարգի վարկանիշը, մտավոր սեփականությունն էլ չի պաշտպանվում ըստ արժանվույն։
Երաշխիքներից մեկը ներդրողների համար SAFE (Simple Agreement for Future Equity) պայմանագիրն է, որը վերջին տարվա ընթացքում աշխատանքային փաստաթուղթ է դարձել ամբողջ աշխարհի վենչուրային ներդրողների համար։ SAFE պայմանագիրը ներդրողին երաշխավորում է, որ իր ներդրումը ինքնաբերաբար կվերածվի բաժնետոմսերի փաթեթի, երբ ստարտափը բավականին աճի և ձևակերպվի որպես ձեռնարկություն։ Սակայն Հայաստանի իրավական դաշտում պայմանագրի նման տեսակը դեռ արձանագրված չէ, ներդրողն էլ միայն խոսքին չի հավատա, որ ծրագրավորողներն այստեղ ազնիվ են աշխատում, հատկապես եթե նա երբեք Հայաստանում չի եղել և ներդրում է կատարում հեռվից։
ՀՀ–ում ՏՏ ստարտափների արտոնությունները կերկարաձգվեն մինչև 2024 թ. վերջ
Երկրորդ պահը վերաբերում է հենց այդ «հեռավորությանը»։ Հայթեքում ներդրողները միշտ չէ, որ Հնդկաստան, Սինգապուր կամ նույն Հայաստան են ժամանում․ նրանք գումարը փոխանցում են հեռակա կարգով ու հիմնականում դոլարով կամ եվրոյով։ Իսկ Հայաստանում արտարժույթով ներդրումներն արգելված են։ Իհարկե, գործնականում այդ արգելքը չեն կիրառում, բայց քանի դեռ այն մնում է թղթի վրա, մարդիկ, որոնք ծանոթ չեն Հայաստանի հետ, մտավախություն ունեն, որ ինչ-որ պահի պետությունն այն կարող է կիրառել։
Ձեռնարկության կապիտալում հեռակա ներդրումների հնարավորություն ևս նախատեսված չէ ոչ SAFE պայմանագրերով, ոչ էլ դրա նման փոխարկելի փոխառություններով (convertible notes)։ Ներդրողը պետք է ձևակերպվի Հայաստանի ազգային դեպոզիտարիայում կամ առկա, կամ վստահված անձի միջոցով (ապոստիլով լիազորագրով)։ Աշխատանքային փաստաթղթաշրջանառությանը խանգարում է նաև այն, որ Հայաստանի էլեկտրոնային ստորագրությունը երկրից դուրս չի գործում։
Մաքսիմ Բարսամյանը - Sputnik Արմենիա, 1920, 29.10.2023
Ինչպես հիմնել ճիշտ բիզնես. ՌԴ-ում մեծ փորձ ունեցող հայ մենեջերը ստարտափ է ստեղծել ՀՀ–ում
«Երկրում, որը հավակնում է տեխնոլոգիական տերության դերին, դա հասկանալի չէ։ Պատկերացրեք Սիլիկոնային հովտից ներդրողի, որը հայկական հյուպատոսություն կփնտրի, այնտեղ կբացատրի, թե ինչ է ինքը ցանկանում, և կլրացնի թղթերը», - նշեց Օսիպյանը։
Իհարկե, կան ներդրողներ, որոնք հետաքրքրվել են Հայաստանով և աշխատում են այստեղ։ Բայց որպեսզի փողատեր էնտուզիաստների մեկ-երկու տասնյակը հազարների վերածվի, պետք է բոլոր այդ հարցերը լուծվեն, նշեց Օսիպյանը։
Նախորդ տարի STAN-ն ու ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը սկսեցին քննարկել ազգային օրենսդրության մեջ SAFE պայմանագրի ներդրման հնարավորությունը, վերոնշյալ նաև այլ հարցեր են քնննարկվում։

Ժամանակը չի սպասում

Հայաստանը դեռ հարևան երկրների թվում առաջատար է ստարտափերի հետ կապված վարկանիշներով։ Այստեղ ավելի լավ են զարգացած ցանցերը «հրեշտակ» և վենչուրային ֆինանսավորման համար։ Բայց, օրինակ, Վրաստանում, վերջերս ստարտափերում խոշոր ներդրող 500 Global-ի տարածաշրջանային գրասենյակը (Միջին Ասիայի և Կովկասի գծով) բացվեց, որը հանդես է գալիս և՛ որպես աքսելերատոր, և որպես ինկուբատոր։ Ադրբեջանը ևս ստարտափերի ցանցի հետ է աշխատում, հոկտեմբերին էլ տիեզերական արտադրության հարցերով համաժողով անցկացրեց, որտեղ հանդես եկավ Իլոն Մասկը։
«Եթե ոչ այսօր, ապա վաղը մենք կարող ենք կորցնել մեր առավելությունը, եթե չզարգացնենք այն», - նշեց Օսպիյանը։
Հավելենք, որ STAN ցանցի «հրեշտակ ներդրողները» ներդրում են կատարել 4-5 նախագծի մեջ, ընդ որում ցանցի ղեկավարների նպատակը՝ ընտրել այնպիսիք, որոնք կգործեն Հայաստանում և ոչ թե արտերկիր կմեկնեն։
Լրահոս
0