https://arm.sputniknews.ru/20240118/barvometreri-jermachaperi-artahanumn-hhic-ev-nermutsumy-erkir-evs-6-amsvov-kargelvi-71255153.html
Բարոմետրերի, ջերմաչափերի արտահանումն ՀՀ–ից և ներմուծումը երկիր ևս 6 ամսով կարգելվի
Բարոմետրերի, ջերմաչափերի արտահանումն ՀՀ–ից և ներմուծումը երկիր ևս 6 ամսով կարգելվի
Sputnik Արմենիա
Որոշումն ուժի մեջ է մտնելում 2024 թ. փետրվարի 13-ից։ 18.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-18T11:10+0400
2024-01-18T11:10+0400
2024-01-18T11:10+0400
սնդիկ
ներմուծում
արտահանում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/09/34121832_0:247:2398:1596_1920x0_80_0_0_77ba0b4269ddf9e6ef779df4263ff32c.jpg
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Բարոմետրերի, մանոմետրերի, ջերմաչափերի և սնդիկի հավելիչով այլ արտադրանքի արտահանումն ՀՀ–ից ու ներմուծումը Հայաստան ևս 6 ամսով կարգելվի։ ՀՀ–ից արտահանման և ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։Ըստ 2023 թ. օգոստոսի 11–ի հաստատված ցանկի` սնդիկի հավելիչով արտադրանքի մեջ մտնում են բարոմետրերը, մանոմետրերը (մթնոլորտային օդի և այլ գազի խոնավաչափ), ջերմաչափերը, հիգրոմետրերը, սֆիգմոմանոմետրերը (արյան ճնշաչափ) և այլն։ Այս որոշումն ուժի մեջ է մտնելում 2024 թ. փետրվարի 13-ից` վեց ամիս ժամկետով։Սնդիկի հավելիչով արտադրանքից որոշները հանդիսանում են ԵԱՏՄ և ՀՀ տեխնիկական կանոնակարգման օրենսդրության համաձայն՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ։ Այսինքն, այդ արտադրանքը շուկայահանման դեպքում (ներառյալ՝ ներմուծումը) պետք է ուղեկցվի տեխնիկական կանոնակարգերի համապատասխանության գնահատման փաստաթղթերով։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0a/09/34121832_270:0:2398:1596_1920x0_80_0_0_8bc0874e2106f86f8fd580c053930d46.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
սնդիկ, ներմուծում, արտահանում
սնդիկ, ներմուծում, արտահանում
Բարոմետրերի, ջերմաչափերի արտահանումն ՀՀ–ից և ներմուծումը երկիր ևս 6 ամսով կարգելվի
Որոշումն ուժի մեջ է մտնելում 2024 թ. փետրվարի 13-ից։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Բարոմետրերի, մանոմետրերի, ջերմաչափերի և սնդիկի հավելիչով այլ արտադրանքի արտահանումն ՀՀ–ից ու ներմուծումը Հայաստան ևս 6 ամսով կարգելվի։ ՀՀ–ից արտահանման և ներմուծման համար արգելված սնդիկի հավելիչով արտադրանքի ցանկն այսօր հաստատվեց ՀՀ կառավարության նիստի ժամանակ։
Ըստ 2023 թ. օգոստոսի 11–ի հաստատված ցանկի` սնդիկի հավելիչով արտադրանքի մեջ մտնում են բարոմետրերը, մանոմետրերը (մթնոլորտային օդի և այլ գազի խոնավաչափ), ջերմաչափերը, հիգրոմետրերը, սֆիգմոմանոմետրերը (արյան ճնշաչափ) և այլն։ Այս որոշումն ուժի մեջ է մտնելում 2024 թ. փետրվարի 13-ից` վեց ամիս ժամկետով։
«Նախագծի նպատակը մարդու առողջության և շրջակա միջավայրի պահպանումն է սնդիկի և սնդիկի միացությունների մարդածին ազդեցություններից, քանի որ վերջիններս խիստ թունավոր են և վնասակար մարդու առողջության, վայրի բնության և էկոհամակարգերի համար։ Սնդիկը թունավոր ազդեցություն է թողնում նյարդային, մարսողական և իմունային համակարգերի, թոքերի, երիկամների, մաշկի և աչքերի վրա»,– նշված է որոշման հիմնավորման մեջ։
Սնդիկի հավելիչով արտադրանքից որոշները հանդիսանում են ԵԱՏՄ և ՀՀ տեխնիկական կանոնակարգման օրենսդրության համաձայն՝ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ։ Այսինքն, այդ արտադրանքը շուկայահանման դեպքում (ներառյալ՝ ներմուծումը) պետք է ուղեկցվի տեխնիկական կանոնակարգերի համապատասխանության գնահատման փաստաթղթերով։