00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Անվտանգային խնդիրների լուծումը ՌԴ–ի և Իրանի հետ պայմանավորվածություններում է. Զաքարյան

Բաժանորդագրվել
Ըստ նախկին փոխնախարարի` սպառազինության դիվերսիֆիկացումը լավ է, երբ պետությունը վարում է հավասարակշռված արտաքին քաղաքականություն և ինքնուրույն որոշումներ է կայացնում, որը Հայաստանի մասին չէ։
ԵՐԵՎԱՆ, 18 հունվարի – Sputnik. Հայաստանի անվտանգային խնդիրների լուծումը Ռուսաստանի Դաշնության և Իրանի Իսլամական հանրապետության հետ երկարաժամկետ պայմանավորվածություններում է։ Նման տեսակետ Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակը Զաքարյանը։
Նախկին փոխնախարարի դիտարկմամբ` այդ երկու երկրների հետ Հայաստանն ունի ընդհանուր շահեր և միայն նրանց հետ ճիշտ աշխատանքի արդյունքում կարող է դիմագրավել նոր աշխարհակարգի ստեղծման մարտահրավերներին։
«Այսօր աշխարհն ակնհայտորեն գնում է մի շարք պատերազմների։ Հելսինկյան ակտի ստորագրումից հետո ստեղծված աշխարհակարգն աստիճանաբար տրանսֆորմացիա է ապրում, իսկ նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացը շատ ցավոտ է ընթանալու։ Փոքր երկրները, ինչպիսին Հայաստանն է, որի 4 հարևաններից 2–ը թշնամաբար են տրամադրված, հասարակությունը մասնատված է, իսկ իշխանության ղեկին դիլետանտներ են, բավարար պարամետրեր չունի իրավիճակը արժանապատվորեն, ինքնուրույն ու բարենպաստ հաղթահարելու համար»,–ասաց նա։
Զաքարյանի խոսքով` ստեղծված իրավիճակում իր անվտանգության ապահովման համար Հայաստանը նախ պետք է անի իրենից կախվածը, իսկ դաշնակիցների հետ պետք է պատշաճ աշխատի, սեփական փաստարկներով հիմնավորված կերպով շահերը համադրի նրանց շահերի հետ։
«Միայն այդ կերպ է հնարավոր քո տարածաշրջանում, քո երկրում հասնել նվազագույն անվտանգային խնդրի լուծմանը։ Դա ՌԴ–ի և Իրանի հետ ամուր պայմանավորվածություններով կարող է լինել»,–ընդգծեց մեր զրուցակիցը։
Նման մարտահրավերների պայմաններում Հայաստանի համար առաջնային է սպառազինության ձեռքբերումը։ Բոլորին հայտնի է, որ Ռուսաստանը մշտապես եղել է Հայաստանի սպառազինության գլխավոր մատակարարը։ Բայց, Զաքարյանի խոսքով, ժամանակակից ռազմարվեստը, պատերազմի վարման կանոնները, պաշտպանունակության ապահովման խնդիրները թույլ են տալիս և պարտավորեցնում են դիվերսիֆիկացնել սպառազինության աղբյուրները։
«Որոշ դեպքերում անհրաժեշտ է այլ երկրներում փնտրել ռուսական տեխնիկայի անալոգներ, որոնք իրենց տակտիկանեխնիկական պարամետրերով առավել հարմար են լեռնային ռելիեֆի պայմանների և հայկական բանակի առջև ծառացած մարտական խնդիրների արդյունավետ լուծման համար, բայց դա միայն այն դեպքում, եթե դու վարում ես հավասարակշռված արտաքին քաղաքականություն և ինքնուրույն որոշումներ ես կայացնում»,–ասաց նա։
Վերոնշյալը, ըստ Զաքարյանի, Հայաստանի մասին չէ, քանի որ ներկայիս իշխանությունները հեռու են ինքնուրույն որոշումներ կայացնելուց։
«Ինչ-որ տեղից ասում են ՝ Ռուսաստանի հանդեպ թշնամանքի «դոզա» է պետք, դուք պետք է ՌԴ-ի հետ հարաբերությունները փչացնեք, իսկ մենք ձեզ ամեն ինչով կապահովենք, իսկ հետո խաբում են։ Կամ գնացեք ճանաչեք Արցախը Ադրբեջանի կազմում, մենք կլուծենք Հայաստանի անվտանգության հարցը։ Հետո պարզվում է, որ դա էլ է սուտ։ Այսինքն՝ այլ շահեր հետապնդող չհաշվարկված քաղաքականության մեջ սպառազինությունը տեղափոխվում է երրորդ չորրորդ պլան»,–ընդգծեց նա։
Զաքարյանը, ամփոփելով հավելեց, որ սպառազինության գլխավոր աղբյուրը Հայաստանի համար եղել է և կմնա Ռուսաստանի Դաշնությունը` հաշվի առնելով տարածաշրջանում ընդհանուր հետաքրքրություններն ու շահերը։
Լրահոս
0