00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
Լուրեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:29
8 ր
Ուղիղ եթեր
09:37
23 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:01
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
09:24
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
10:00
46 ր
Ուղիղ եթեր
Ուրիշ նորություններ
10:47
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
11:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
13:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
14:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Ինչո՞ւ է անիրատեսական Ադրբեջանի հետ սպառազինությունների վերահսկման պայմանագիրը. քաղաքագետ

© Sputnik / Владимир Смирнов / pool / Անցնել մեդիապահոցՓաշինյան–Ալիև հանդիպում
Փաշինյան–Ալիև հանդիպում - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2024
Փաշինյան–Ալիև հանդիպում. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Պողոսյանը կարծում է, որ Հայաստանն այժմ որոշակի շփոթմունքի մեջ է, որովհետև հույս ուներ Արցախի հարցի վերջնական փակումից հետո Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում բեկում արձանագրել։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի -Sputnik. Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագրի կնքումը անիրատեսական է, իսկ ՀՀ–ի կողմից նման առաջարկը ադրբեջանական օրակարգին հակառակվելու կամ հայկական օրակարգ ձևավորելու փորձ է։ Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց քաղաքագետ Բենիամին Պողոսյանը։
Հայտնել էինք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրեր առաջ Գավառում կուսակիցների հետ հանդիպմանն ասել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին առաջարկում է սպառազինությունների վերահսկման վերաբերյալ պայմանագիր կնքել։ Դրանով Հայաստանն ու Ադրբեջանը սպառազինությունների հետ կապված կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք կբերեն և դրանք կատարելու համար մեկը մյուսին վերահսկելու հնարավորություն կունենան։
Պողոսյանի դիտարկմամբ` նման պայմանագրի կնքումը շատ երկար ժամանակ ու աշխատանք է պահանջում. առաջին հերթին պահանջվում է փոխվստահության որոշակի մակարդակ, ռազմական գործողությունների կամ շանտաժի բացակայություն։
«Փաստորեն վերջին երեք տարում Ադրբեջանը շարունակում է Հայաստանից պահանջել արտատարածքային միջանցք, օկուպացրել է ՀՀ տարածքների մի մասը և հայտարարում է, որ որևէ օկուպացված տարածք չի վերադարձնելու, ինչը նշանակում է, որ չի ճանաչում ՀՀ տարածքային ամբողջականությունը։ Եվ նաև առաջ է քաշում` «Արևմտյան Ադրբեջանի» գաղափարը` պոտենցիալ հիմք պատրաստելով Հայաստանի վրա հերթական ռազմական ագրեսիաների համար։ Այս ամենի համատեքստում պարզ է, որ սպառազինությունների վերահսկման փոխադարձ համաձայնագրին հասնելուն դեռևս բավականաչափ երկար ժամանակ կա»,–ասաց նա։
Ըստ քաղաքագետի` նախքան սպառազինությունների վերահսկման պայմանագրի կնքումը հարաբերությունների զարգացման մի շարք փուլեր կան Հայաստանի ու Ադրբեջանի միջև, որոնք և՛ երկար են տևելու, և՛ ցավագին են ընթանալու։
«Չեմ կարծում, որ իրատեսական է բաց թողնել մի շարք փուլեր։ Առանց այդ փուլերն անցնելու միանգամից հայտնվել ու ասել` եկեք այս ամենը մոռանանք, որ դուք արտատարածքային միջանցք եք պահանջում, մեր տարածքներ եք օկուպացրել և դուրս չեք գալիս, անկլավների պահանջը, եկեք ստորագրենք փոխադարձ սպառազինությունների վերահսկման պայմանագիր։ Մենք այժմ Ա կետում ենք և միանգամից փորձում ենք ցատկել ԵՎ, Օ, Ֆ–ի տարածք, որը չեմ կարծում իրատեսական է»,–նշեց փորձագետը։
Պողոսյանը կարծում է` Հայաստանն այժմ որոշակի շփոթմունքի մեջ է, որովհետև հույս ուներ Արցախի հարցի վերջնական փակումից հետո Հայաստան–Ադրբեջան հարաբերություններում բեկում արձանագրել, ստորագրել խաղաղության համաձայնագիր, այն սկզբունքների հիման վրա, որոնց շուրջ ենթադրաբար պայմանավորվածություններ ձեռք են բերվել բրյուսելյան պլատֆորմի շրջանակներում կայացած 5-6 հանդիպումներում` 2021 թվականի դեկտեմբերից մինչև 2023 թվականի հուլիս ընկած հատվածում։
Այնուհետև դրան կհաջորդեր հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը, սահմանների բացումը, որն իր հերթին տնտեսական հավելյալ աշխուժություն կբերեր, կլինեին ներդրումներ Արևմուտքից և առաջիկա 10-15 տարին կլիներ կայուն։ Հիմա պարզվեց, որ ոչ մեկը տեղի չի ունենում։ Կառավարությունը շփոթմունքի մեջ փորձում է հասկանալ` ինչու այսպես տեղի ունեցավ։
«Մի կողմից խաղաղություն չկա, բազմակի անգամ դժվարացել է Հայաստանի հատկապես հարավային շրջանների անվտանգության ապահովումը, մյուս կողմից Ռուսաստանի հետ հարաբերությունները ծռված են։ Չնայած կանխատեսումներին, որ 2023 թվականը կավարտվի Ուկրաինայում ՌԴ–ի ռազմական ջախջախմամբ, դա տեղի չունեցավ։ Հիմա իրար հետևից այս մի շարք զարգացումները, որոնք ենթադրաբար ՀՀ կառավարության կողմից չէին գնահատվել, ստիպում են ինչ-որ քայլեր անել նոր օրակարգ ձևավորելու համար»,–հավելեց մեր զրուցակիցը։
Քաղաքագետը համոզված է` սպառազինության վերահսկման պայմանագրի կնքումը իրականությունից շատ հեռու է։
ՀՀ ԱԳՆ–ն լուռ է. Բալասանյանը խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին Ալիևի հայտարարությունից
Լրահոս
0