https://arm.sputniknews.ru/20240116/inch-e-nakhatesum-hajastann-ir-nakhagahutjan-tarum-pashinjany-dimel-e-eatm-erkrnerin-71198848.html
Ինչ է նախատեսում Հայաստանն իր նախագահության տարում․ Փաշինյանը դիմել է ԵԱՏՄ երկրներին
Ինչ է նախատեսում Հայաստանն իր նախագահության տարում․ Փաշինյանը դիմել է ԵԱՏՄ երկրներին
Sputnik Արմենիա
Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ԵԱՏՄ երկրների համագործակցությունն ու աջակցությունը 2024 թվականին հայկական նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման... 16.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-16T15:21+0400
2024-01-16T15:21+0400
2024-01-16T15:21+0400
նիկոլ փաշինյան
եվրասիական տնտեսական միություն (եատմ)
հայաստան և եատմ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/18/64846005_0:165:1600:1065_1920x0_80_0_0_b21c350ce5a9a1f6f0f825b469f75f3b.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին Միության մարմիններում Հայաստանի նախագահության կապակցությամբ դիմել է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին և նախանշել գլխավոր առաջնահերթությունները:Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ համաշխարհային տնտեսության ներկայիս անկայունությունը տնտեսական փոխգործակցության սկզբունքների և գործիքների վերանայում է պահանջում: Նա անհրաժեշտ է համարում առավելագույն ջանքեր գործադրել ԵԱՏՄ-ի լիարժեք գործունեությունն ապահովելու համար՝ ի շահ երկրների քաղաքացիների և բիզնեսի։Հայաստանի վարչապետը կարևորել է մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ հռչակագիրը և մինչև 2045 թվականը ժամանակահատվածի վերաբերյալ ընդունված «Եվրասիական տնտեսական ուղի» կոնցեպտը, որոնք ձևակերպել են ԵԱՏՄ զարգացման գերակա ուղղությունները:Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության տարում նախատեսվում է կազմակերպության համար կարևորագույն մի շարք խնդիրներ լուծել:Վարչապետը կարևորում է ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովումը. մասնավորապես, որակյալ և անվտանգ պարենային արտադրանքի նկատմամբ բնակչության կայուն հասանելիությունը Միության կայուն տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչն է:Փաշինյանն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը առավել կառուցվածքային և առարկայական օրակարգի մշակման ուղղությամբ, որը հիմնված կլինի հնարավոր ճգնաժամերի պայմաններում պարենի առաջնահերթ մատակարարման սկզբունքի վրա:Տնտեսական փոխգործակցության հիմնական տարրը տրանսպորտային և լոգիստիկ ոլորտն է: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և արդիականացումը, մաքսային ընթացակարգերի կատարելագործումը և արդյունավետ լոգիստիկ շղթաների ստեղծումը նպաստում են ապրանքների և ծառայությունների փոխանակման արագացմանը, առաքման ժամանակի կրճատմանը, ծախսերի կրճատմանը և շուկաների մատչելիության բարձրացմանը:Նա կոչ է արել առավելագույնս օգտագործել ԵԱՏՄ տարանցիկ ներուժն ու աշխարհագրական դիրքի հնարավորությունները արտաքին շուկաներ դուրս գալու համար, որոնք այս փուլում դեռ բավարար չափով չեն օգտագործվում անդամ պետությունների կողմից:Փաշինյանը կարևորել է եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և երրորդ երկրներ ապրանքների արտահանման համար լրացուցիչ ջանքերը՝ առավելագույնս օգտագործելով միջազգային կազմակերպությունների և զարգացման միջազգային ինստիտուտների հետ հարաբերությունների ներուժը:Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման մասին։ Նա կարծում է, որ նախաձեռնությունը նշանակալի դեր կխաղա Եվրասիական միջազգային տրանսպորտային ուղիներով տարանցիկ փոխադրումների ապահովման ուղղությամբ նախանշված նպատակներին հասնելու գործում:Մասնավորապես, այն կարող է տարածաշրջանի երկրները կապել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով, մալուխներով, գազատարներով և էլեկտրահաղորդման գծերով:Նա նաև առաջնահերթ է համարում վստահության մակարդակի բարձրացումը՝ ապրանքների նկատմամբ մաքսային ու պետական վերահսկողության այլ տեսակների միջոցների նվազեցումը, մաքսային տարանցման միասնական համակարգի ներդրումն ու զարգացումը, փոխադարձ առևտրում առկա խոչընդոտների լիակատար վերացումը: ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Մի կողմից դա մարտահրավեր է Հայաստանի համար, մյուս կողմից՝ հնարավորություն ԵԱՏՄ-ի համար։Նա անդրադարձել է նաև թվայնացման դերին, ինտեգրված տեղեկատվական համակարգի վերաձևակերպմանը, ինչպես նաև առևտրում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացմանը:Բացի այդ, Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ լիաֆորմատ համաձայնագրի գործնական իրականացմանը։ Փաշինյանը կարծում է, որ Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը մոտ ժամանակներս թույլ կտա դուրս գալ եզրափակիչ փուլ և նոր ազդակ կհանդիսանա համաշխարհային տնտեսության մեջ ԵԱՏՄ-ի ինտեգրվելու համար: Նա նաև կարևորել է տնտեսական օրակարգի շուրջ համապարփակ երկխոսության զարգացումը և Հնդկաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, Չինաստանի և Վիետնամի հետ աշխատանքների շարունակումը:Նա առաջնահերթ է համարել ԵՏՀ գործունեության արդյունավետության բարձրացումը։ԵԱՏՄ երկրների համար փրկարարական գործիքների երկու պետստանդարտ կգործեն մարտի 1-իցՎարչապետը համոզված է, որ ԵԱՏՄ շրջանակում իրավահավասար համագործակցության աճն ի վերջո պետք է ծառայի բիզնեսի վարման և մարդկային ներուժի լիարժեք իրացման համար հարմարավետ պայմանների ստեղծմանը:Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունը։ Ամբողջ տարվա ընթացքում ՀՀ-ն նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում:
https://arm.sputniknews.ru/20240104/inch-nvorutjunner-kmtcni-eatmn-mer-kjanqum-2024-tvakanic-himnakan-pvopvokhutjunnery-70737730.html
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/08/18/64846005_0:0:1421:1065_1920x0_80_0_0_3cacad2d870db16170934851bf048aa9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
նիկոլ փաշինյան, եվրասիական տնտեսական միություն (եատմ), հայաստան և եատմ
Ինչ է նախատեսում Հայաստանն իր նախագահության տարում․ Փաշինյանը դիմել է ԵԱՏՄ երկրներին
Նիկոլ Փաշինյանն ակնկալում է ԵԱՏՄ երկրների համագործակցությունն ու աջակցությունը 2024 թվականին հայկական նախագահության նախաձեռնությունների գործնական իրականացման գործում:
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի (ԵՏԲԽ) նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2024 թվականին Միության մարմիններում Հայաստանի նախագահության կապակցությամբ դիմել է ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարներին և նախանշել գլխավոր առաջնահերթությունները:
Փաշինյանը, մասնավորապես, նշել է, որ համաշխարհային տնտեսության ներկայիս անկայունությունը տնտեսական փոխգործակցության սկզբունքների և գործիքների վերանայում է պահանջում: Նա անհրաժեշտ է համարում առավելագույն ջանքեր գործադրել ԵԱՏՄ-ի լիարժեք գործունեությունն ապահովելու համար՝ ի շահ երկրների քաղաքացիների և բիզնեսի։
Հայաստանի վարչապետը կարևորել է մինչև 2030 թվականը ԵԱՏՄ շրջանակում տնտեսական գործընթացների հետագա զարգացման վերաբերյալ հռչակագիրը և մինչև 2045 թվականը ժամանակահատվածի վերաբերյալ ընդունված «Եվրասիական տնտեսական ուղի» կոնցեպտը, որոնք ձևակերպել են ԵԱՏՄ զարգացման գերակա ուղղությունները:
Փաշինյանը նշել է, որ ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահության տարում նախատեսվում է կազմակերպության համար կարևորագույն մի շարք խնդիրներ լուծել:
«Առաջնահերթ ուղղություններից է էներգետիկ անվտանգության ապահովումը։ Գործունեության ոչ խտրական սկզբունքներով էլեկտրաէներգիայի և էներգառեսուրսների ընդհանուր շուկաների արագացված ձևավորումը պետք է ԵԱՏՄ բոլոր անդամ պետությունների համար տնտեսական գործունեության հավասար պայմանների ապահովման հիմքերից դառնա»,-ասել է նա։
Վարչապետը կարևորում է ԵԱՏՄ պարենային անվտանգության ապահովումը. մասնավորապես, որակյալ և անվտանգ պարենային արտադրանքի նկատմամբ բնակչության կայուն հասանելիությունը Միության կայուն տնտեսական և սոցիալական զարգացման կարևոր բաղադրիչն է:
Փաշինյանն անհրաժեշտ է համարում շարունակել աշխատանքը առավել կառուցվածքային և առարկայական օրակարգի մշակման ուղղությամբ, որը հիմնված կլինի հնարավոր ճգնաժամերի պայմաններում պարենի առաջնահերթ մատակարարման սկզբունքի վրա:
Տնտեսական փոխգործակցության հիմնական տարրը տրանսպորտային և լոգիստիկ ոլորտն է: Տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացումը և արդիականացումը, մաքսային ընթացակարգերի կատարելագործումը և արդյունավետ լոգիստիկ շղթաների ստեղծումը նպաստում են ապրանքների և ծառայությունների փոխանակման արագացմանը, առաքման ժամանակի կրճատմանը, ծախսերի կրճատմանը և շուկաների մատչելիության բարձրացմանը:
Նա կոչ է արել առավելագույնս օգտագործել ԵԱՏՄ տարանցիկ ներուժն ու աշխարհագրական դիրքի հնարավորությունները արտաքին շուկաներ դուրս գալու համար, որոնք այս փուլում դեռ բավարար չափով չեն օգտագործվում անդամ պետությունների կողմից:
Փաշինյանը կարևորել է եվրասիական տրանսպորտային ենթակառուցվածքի զարգացման և երրորդ երկրներ ապրանքների արտահանման համար լրացուցիչ ջանքերը՝ առավելագույնս օգտագործելով միջազգային կազմակերպությունների և զարգացման միջազգային ինստիտուտների հետ հարաբերությունների ներուժը:
Այս համատեքստում Փաշինյանը հիշեցրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրականացման մասին։ Նա կարծում է, որ նախաձեռնությունը նշանակալի դեր կխաղա Եվրասիական միջազգային տրանսպորտային ուղիներով տարանցիկ փոխադրումների ապահովման ուղղությամբ նախանշված նպատակներին հասնելու գործում:
Մասնավորապես, այն կարող է տարածաշրջանի երկրները կապել ավտոմոբիլային և երկաթուղային ճանապարհներով, մալուխներով, գազատարներով և էլեկտրահաղորդման գծերով:
Նա նաև առաջնահերթ է համարում վստահության մակարդակի բարձրացումը՝ ապրանքների նկատմամբ մաքսային ու պետական վերահսկողության այլ տեսակների միջոցների նվազեցումը, մաքսային տարանցման միասնական համակարգի ներդրումն ու զարգացումը, փոխադարձ առևտրում առկա խոչընդոտների լիակատար վերացումը:
ԵԱՏՄ երկրների հետ ընդհանուր սահմանի բացակայությունը որոշակի դժվարություններ և տնտեսական ծախսեր է ստեղծում Հայաստանի Հանրապետության համար։ Մի կողմից դա մարտահրավեր է Հայաստանի համար, մյուս կողմից՝ հնարավորություն ԵԱՏՄ-ի համար։
«Եթե մեզ հաջողվի ժամանակակից տեխնոլոգիաների միջոցով ապահովել տրանսպորտային, տարանցիկ և վարչական անխափան աշխատանքը, մենք հնարավորություն կունենանք խորացնելու հարաբերությունները շահագրգիռ երրորդ երկրների հետ, ինչը անհրաժեշտություն է Միության հետագա զարգացման և ամրապնդման համար», - ասել է Փաշինյանը:
Նա անդրադարձել է նաև թվայնացման դերին, ինտեգրված տեղեկատվական համակարգի վերաձևակերպմանը, ինչպես նաև առևտրում ազգային արժույթների մասնաբաժնի ավելացմանը:
Բացի այդ, Հայաստանը հատուկ նշանակություն է տալիս Իրանի հետ լիաֆորմատ համաձայնագրի գործնական իրականացմանը։ Փաշինյանը կարծում է, որ Եգիպտոսի, ԱՄԷ-ի և Ինդոնեզիայի հետ բանակցություններում ձեռք բերված առաջընթացը մոտ ժամանակներս թույլ կտա դուրս գալ եզրափակիչ փուլ և նոր ազդակ կհանդիսանա համաշխարհային տնտեսության մեջ ԵԱՏՄ-ի ինտեգրվելու համար: Նա նաև կարևորել է տնտեսական օրակարգի շուրջ համապարփակ երկխոսության զարգացումը և Հնդկաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության ընդլայնումը, Չինաստանի և Վիետնամի հետ աշխատանքների շարունակումը:
Նա առաջնահերթ է համարել ԵՏՀ գործունեության արդյունավետության բարձրացումը։
Վարչապետը համոզված է, որ ԵԱՏՄ շրջանակում իրավահավասար համագործակցության աճն ի վերջո պետք է ծառայի բիզնեսի վարման և մարդկային ներուժի լիարժեք իրացման համար հարմարավետ պայմանների ստեղծմանը:
Հիշեցնենք, որ Հայաստանը 2024 թվականի հունվարի 1-ից ստանձնել է Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահությունը։ Ամբողջ տարվա ընթացքում ՀՀ-ն նախագահելու է Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդում, Եվրասիական միջկառավարական խորհրդում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդում: