00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Արա Պողոսյան
Տպավորություն է, որ ձևավորվել են վասալային հարաբերություններ. Արա Պողոսյան
09:05
5 ր
Հայկ Ֆարմանյան
Սա նշանակում է անուղղակի ֆինանսավորել Ադրբեջանին, ադրբեջանական բանակին. Հայկ Ֆարմանյան
09:12
7 ր
Քրիստինա Վարդանյան
Չի կարելի ասել, որ Ավինյանի պաշտոնավարման ընթացքում արվել է ավելին, քանի մինչ այդ․ Քրիստինա Վարդանյան
09:20
11 ր
Ուղիղ եթեր
09:31
4 ր
Ուղիղ եթեր
09:35
25 ր
Ուղիղ եթեր
10:00
3 ր
Ուղիղ եթեր
10:04
56 ր
Ուղիղ եթեր
11:00
3 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
3 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԻՀՊԿ–ն հարվածներ է հասցրել իրաքյան Էրբիլին. կադրեր

© Sputnik / Дмитрий Виноградов / Անցնել մեդիապահոցԷրբիլ
Էրբիլ - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2024
Բաժանորդագրվել
Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ ոչնչացրել են հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաները։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Այս գիշեր մի քանի պայթյուն է որոտացել Էրբիլում (Իրաք): Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ դրանց պատասխանատվությունը ստանձնել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, զինված ուժերի էլիտար ստորաբաժանումներ):
ԻՀՊԿ-ն հայտնել է, որ հարվածները ոչնչացրել են հակաիրանական ահաբեկչական խմբավորումների բազաները։
«Ի պատասխան Իրանի թշնամիների վերջին ահաբեկչությունների` Մերձավոր Արևելքի տարածաշրջանի որոշ հատվածներում հակաիրանական ահաբեկչական խմբավորումների հետախուզական շտաբները և թշնամու շտաբները խոցվել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բալիստիկ հրթիռներով», - նշված է կորպուսի հայտարարության մեջ:
Ինչպես նշում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, մի շարք բալիստիկ հրթիռներ են արձակվել Իրաքյան Քրդստանում գտնվող իսրայելական արտաքին հետախուզական ծառայության Մոսադի գլխավոր շտաբներից մեկի ուղղությամբ, ինչի արդյունքում այն ոչնչացվել է։
Ավելի վաղ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին արաբական տարբեր երկրներում շիաների դիմադրության ճակատին կոչ էր արել հարվածել թշնամուն, որտեղ էլ որ նա լինի:
Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Իրանի Քերման քաղաքում` ԻՀՊԿ գեներալ Ղասեմ Սոլեյմանիի գերեզման տանող ճանապարհին, պայթյուններ են որոտացել։ Պայթյունները գրանցվել են Սոլեյմանիի մահվան տարելիցին նվիրված մեծ հավաքի ժամանակ։ Ահաբեկչության զոհ է դարձել 89 մարդ, որոնցից 12-ը Աֆղանստանի քաղաքացիներ են։ Մահացածների թվում են մինչև 10 տարեկան 9 երեխա և 30 դեռահաս։ Ընդհանուր առմամբ տուժել է 284 մարդ։ Իրանի իշխանությունները կոշտ պատասխան են խոստացել։
Լրահոս
0