00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:31
3 ր
Ուղիղ եթեր
12:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Исторический ликбез
Шалаш Ленина – история и значение
15:04
23 ր
Исторический ликбез
Ленин и Зиновьев в Финляндии
15:33
24 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայտնի է՝ ինչպես նոր շուկաներ գտնել ԱՄՆ-ում «արգելված» հայկական փայլաթիթեղի համար

© Photo : press office of Rusal ArmenalՓայլաթիթեղ
Փայլաթիթեղ - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2024
Բաժանորդագրվել
Հայաստանում կարելի է փայլաթիթեղ արտադրել ոչ միայն արտահանման համար, այլև տեղական ծխախոտի, շոկոլադի և դեղորայքի համար, որոնց արտադրությունը նախորդ տարիների ընթացքում նկատելիորեն աճել է։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. Հայկական փայլաթիթեղը, որի արտահանումը ԱՄՆ գրեթե դադարեցվել է, կարող է սպառման նոր շուկաներ գտնել։ Այս մասին ասվում է ՀՀ էկոնոմիկայի նախարարության վերլուծության մեջ։
2022 թվականին ՀՀ-ից ալյումինե փայլաթիթեղի արտահանումը կազմել էր շուրջ 132 մլն դոլար, իսկ ներմուծումը՝ 99 մլն դոլար։ Տարեկան արտահանումն աճում է մոտավորապես 7%-ով, ինչը համապատասխանում է համաշխարհային միտումներին (2015 թվականից ալյումինե արտադրանքի համաշխարհային շուկան տարեկան միջինում աճում է 8,5%-ով)։
Հայկական փայլաթիթեղի համար երկար ժամանակ հիմնական շուկաներից մեկը ԱՄՆ-ն էր, բայց հակառուսական լայնամասշտաբ պատժամիջոցներից, ինչպես նաև Հայաստանից փայլաթիթեղի հակադեմփինգային տուրքերի ներդրումից հետո, ԱՄՆ արտահանումը գրեթե դադարեց։ 2018-2021 թվականներին այն տարեկան միջինում կազմում էր 2 մլն դոլար, իսկ 2022 թվականին կազմել է ընդամենը 1 մլն դոլար։
«Ռուսալ-Արմենալ» ալյումինե փայլաթիթեղի արտադրության գործարանի իրացման հիմնական շուկան մնացել է Եվրամիությունը. 2022 թվականին (2023-ի արդյունքները դեռ չեն ամփոփվել) 59 մլն դոլարի փայլաթիթեղ արտահանվել է Գերմանիա, 19 մլն դոլարի ՝ Լեհաստան, 12 - ական մլն դոլարի՝ Իտալիա և Նիդեռլանդներ։
Մի շարք ուսումնասիրություններ մեջբերելով՝ նախարարությունը գնահատում է, որ ալյումինե արտադրանքի համաշխարհային շուկան կշարունակի կայուն աճ գրանցել, այդ թվում՝ փայլաթիթեղի մասով։ Միևնույն ժամանակ, վաճառքի շուկան ավելանում է նաև Հայաստանում, սակայն տեղական շուկայի համար «Ռուսալ-Արմենալը» դեռ չի աշխատում։ Միևնույն ժամանակ ծխախոտի արտադրությունը հանրապետությունում աճել է տարեկան մինչև ավելի քան 350 մլն դոլարի, հրուշակեղենինը՝ 96 մլն դոլարի, դեղերինը՝ շուրջ 20 մլն-ի։ Արտադրության նման ծավալների պարագայում այդ ոլորտներում փաթեթավորման համար նախատեսված փայլաթիթեղի պահանջարկը տարեկան կազմում է 10,4 մլն դոլար, բայց այսօր այդ ծավալները ներմուծվում են արտերկրից, նշում է էկոնոմիկայի նախարարությունը։
Պղինձը թանկանում է դոլարի արժեզրկման ֆոնին
Դրանց արտադրությունը կարգավորելու համար «Ռուսալ-Արմենալը» պետք է ընդլայնի արտադրության տեսականին (քանի որ գործարանում ողջ սպեկտրի փայլաթիթեղ չի արտադրվում)։ Էկոնոմիկայի նախարարության գնահատականներով՝ նոր սարքավորումների գնման և տեղադրման անհրաժեշտ է մոտ 4,5 մլն դոլար ներդնել, բայց այդ ներդրումները հետ կբերվեն միայն 6-րդ տարում (հաշվի առնելով, որ ընդլայնված տեսականին հնարավոր կլինի վաճառել ոչ միայն երկրի ներսում, այլև արտահանել)։
Լրահոս
0