00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:33
12 ր
Ուղիղ եթեր
09:46
14 ր
Ուղիղ եթեր
10:00
8 ր
Ուղիղ եթեր
10:09
53 ր
Ուղիղ եթեր
13:00
8 ր
Ուղիղ եթեր
14:00
8 ր
Ուղիղ եթեր
17:00
9 ր
Հասմիկ Պապյան և Նարեկ Հախնազարյան
Վերախմբված «Արցախ» կամերային նվագախումբը Երևանում առաջին համերգը կունենա
17:10
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:07
8 ր
Աբովյան time
On air
18:20
40 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Հայկական արտադրության առաջին վաճառքի ապարատը ստեղծողները երեխաներ են. Եղոյան

© Sputnik / Aram NersesyanԱմալյա Եղոյան
Ամալյա Եղոյան - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2024
Բաժանորդագրվել
Առաջիկայում նախատեսում են ընդլայնել ծրագիրն առավել շատ երիտասարդների ներգրավելու համար։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. Հայաստանի մարզերում ապրող 16-17 տարեկան դեռահասները «Խորը ինժեներական կրթական ծրագրի» շրջանակում հայկական արտադրության առաջին վաճառքի ապարատն են ստեղծել։ Ստեղծվել և իրականացվել է տեխնոլոգիական հյուրատունը, «Buggy» տեսակի մեքենան, խելացի կառավարման համակարգն ու մի շարք այլ նախագծեր։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի գործադիր տնօրեն Ամալյա Եղոյանը։
Ծրագիրը մեկնարկել է 2021 թվականի փետրվարին Շիրակի մարզում։ Առաջին տարվա հաջողությունից հետո ծրագիրն ընդլայնվել է, այնուհետև ծավալվել Լոռու և Արմավիրի մարզերում։
ՀՀ–ում ՏՏ ստարտափների արտոնությունները կերկարաձգվեն մինչև 2024 թ. վերջ
Նշենք, որ ծրագիրը 16-17 տարեկանների համար է։ Այն նախատեսված է երկու տարվա համար՝ ընդգրկելով տեսական, գործնական դասընթացներ։ Երկրորդ փուլում ուսանողներն աշխատում են բացառապես արտադրանք ստեղծելու վրա։ Մինչ այժմ ծրագիրն ունեցել է 150 շահառու։
«2020 թվականի պատերազմից հետո նման ծրագիր իրականացնելու գաղափար առաջացավ։ Որոշեցինք իրականացնել մի ծրագիր, որով երիտասարդների համար հմտությունների զարգացման լայն հնարավորություններ կստեղծվեն։ Նրանք կկարողանան տեխնոլոգիական, մեխանիկական, ինժեներական գիտելիքներ ստանալ։ Մեր ծրագիրն իր մեջ ներառում է մեխանիկական ինժեներություն, էլեկտրոնիկա, ծրագրավորում։ Դասընթացի շրջանակում երիտասարդները ստեղծում են իրական պրոդուկտ, որը կիրառելի է տարբեր ոլորտներում»,-ասաց Եղոյանը։
Նրա խոսքով` ի սկզբանե դիմորդների քանակը բավական մեծ էր, ընտրվել են լավագույնները, որոնց հետ սկսել են աշխատել մասնագետները։ Առաջին երեք ամսում երեխաները շահառուները բոլոր երեք ուղղություններով դասընթացներին մասնակցում են, հետո առանձնացվում են խմբեր, ու երբ սկսվում է պրոդուկտի ստեղծման աշխատանքը, ձևավորվում են աշխատանքային թիմեր։
«Մեր ուսանողերը մեծ նախագծերի վրա են աշխատում ու արդյունք տալիս։ Օրինակ՝ 16 տարեկան երիտասարդները թափոնային մեքենայից նախագծել ու ստեղծել են Buggy տեսակի մեքենա։ Ցանկացողները կարող են գալ փորձարկել։ Այն շատ կարևոր բաղադրիչ կարող է լինել զբոսաշրջության ոլորտում։ Դա ոգևորեց մեր թիմին ու հաջորդ պրոդուկտը ստեղծվեց ու իր տեղը գտավ Մարմաշենում։ Շահագործման հանձնվեց տեխնոլոգիական հյուրատունը։ Այն ոչ միայն եռանկյունաձև գեղեցիկ տնակ է, այլև այնտեղ ամեն ինչ ավտոմատացված է։ Շուտով ցույց կտանք նաև հայկական արտադրության առաջին ոչ կանխիկ վենդինգ (վճարային) ապարատը»,-ասաց Եղոյանը։
Նա բացատրեց, որ ապարատի մեջ կլինեն տարբեր ապրանքներ և հնարավոր կլինի դրանք գնել բանկային քարտով։
Երիտասարդների հաջորդ նախագիծը խելացի կառավարման համակարգն է, որը կրում է «Վառեմ, մարեմ» անվանումը։ Այս համակարգը հնարավորություն է տալիս հեռախոսի միջոցով աշխարհի ցանկացած կետում կառավարել տան կամ գրասենյակի լույսերը, օդափոխության համակարգը, ջրել բույսերը և այլն։
Նրա խոսքով` այս լուծումները վաղուց աշխարհում կիրառում են, բայց պետք է հաշվի առնել, որ տվյալ դեպքում ստեղծողը երեխաներ են։
Ինչո՞ւ են ՏՏ ոլորտի միլիարդներն անցնում ՀՀ-ի կողքով. բիզնեսը և իշխանությունը` խնդրի մասին
Առաջիկայում նախատեսում են ընդլայնել ծրագիրն առավել շատ երիտասարդների ներգրավելու համար։
Դրանից բացի, բարերարի օգնությամբ Արմավիրում կառուցվում է արհեստների, արվեստների ու տեխնոլոգիաների քոլեջը։
Շինարարությունը կավարտվի այս տարվա վերջին։ Շաբաթ և կիրակի օրերին հատուկ ավտոբուսների միջոցով Հայաստանի բոլոր մարզերի աշակերտները հնարավորություն կունենան գալ ու քոլեջում մասնակցել դասընթացների։
Լրահոս
0