https://arm.sputniknews.ru/20240116/hajastany-hamadzajnec-het-yndunel-avstriajum-aporini-bnakvvogh-ir-qaghaqacinerin-71191920.html
Հայաստանը համաձայնեց հետ ընդունել Ավստրիայում ապօրինի բնակվող իր քաղաքացիներին
Հայաստանը համաձայնեց հետ ընդունել Ավստրիայում ապօրինի բնակվող իր քաղաքացիներին
Sputnik Արմենիա
Մինչ այս պահն ուժի մեջ են մտել 7 երկրի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրություններ` Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա... 16.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-16T12:34+0400
2024-01-16T12:34+0400
2024-01-16T12:35+0400
աժ (ազգային ժողով)
ավստրիա
հայաստան
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54961505_0:118:1600:1018_1920x0_80_0_0_affdc802a8dee3736e1c1d1091ccf9d1.jpg
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Հայաստանի և Ավստրիայի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը։Արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 93 կողմ ձայն:Նախագիծը ներկայացնելիս ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել էր, որ սա թույլ է տալիս նաև ընդգծելու ՀՀ-ի պատրաստակամությունը՝ հետ ընդունել, ռեադմիսիոն գործընթացներ ապահովել այն անձանց համար, որոնք անօրինական բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում:Մինչ այս պահն ուժի մեջ են մտել 7 երկրի հետ արձանագրություններ՝ Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան:
ավստրիա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e7/02/07/54961505_0:0:1420:1065_1920x0_80_0_0_bbff8745fcf59cf4f737bfd52b3dbca9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
աժ (ազգային ժողով), ավստրիա, հայաստան
աժ (ազգային ժողով), ավստրիա, հայաստան
Հայաստանը համաձայնեց հետ ընդունել Ավստրիայում ապօրինի բնակվող իր քաղաքացիներին
12:34 16.01.2024 (Թարմացված է: 12:35 16.01.2024) Մինչ այս պահն ուժի մեջ են մտել 7 երկրի հետ ռեադմիսիայի մասին համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրություններ` Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան:
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի – Sputnik. ՀՀ ԱԺ–ն վավերացրեց Հայաստանի և Ավստրիայի միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին համաձայնագրի կիրարկման վերաբերյալ արձանագրությունը։
Արձանագրությունը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 93 կողմ ձայն:
Ըստ նախագծի՝ ԵՄ անդամ պետությունների հետ շարժունակության ոլորտը խթանելու կարևորագույն նախապայմաններից մեկը ՀՀ-ԵՄ հետընդունման համաձայնագրի պատշաճ իրականացումն է: Այն հատկապես որոշիչ նշանակություն ունի անկանոն միգրացիայի դեմ պայքարի համատեքստում: Համաձայնագրում, ի թիվս այլ հարցերի, կողմերին կոչ է արվում կիրարկման արձանագրություններ կնքել:
Նախագիծը ներկայացնելիս ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը նշել էր, որ սա թույլ է տալիս նաև ընդգծելու ՀՀ-ի պատրաստակամությունը՝ հետ ընդունել, ռեադմիսիոն գործընթացներ ապահովել այն անձանց համար, որոնք անօրինական բնակություն են հաստատել ԵՄ տարբեր երկրներում:
Մինչ այս պահն ուժի մեջ են մտել 7 երկրի հետ արձանագրություններ՝ Բուլղարիա, Չեխիա, Գերմանիա, Ֆրանսիա, Էստոնիա, Լեհաստան: