00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

ԵՄ երկրները պայմանավորվել են առաքելություն ուղարկել Կարմիր ծով․ Reuters

© AP Photo / Houthi Media Center Հութի գրոհայինը նավի վրա
Հութի գրոհայինը նավի վրա - Sputnik Արմենիա, 1920, 16.01.2024
Հութի գրոհայինը նավի վրա
Բաժանորդագրվել
ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հունվարի 12–ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի հյուսիսում իշխող հութիների օբյեկտներին։
ԵՐԵՎԱՆ, 16 հունվարի - Sputnik. ԵՄ երկրները նախնական աջակցություն են հայտնել ռազմածովային առաքելություն ստեղծելու գաղափարին, որով հնարավոր կլինի Կարմիր ծովում պաշտպանել նավերը հութիների հարձակումներից։ Տեղեկությունը հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով եվրոպացի դիվանագետներին:
Ավելի վաղ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել էր, որ ԵՄ երկրներին առաջարկել է Կարմիր ծովում ռազմածովային առաքելություն ստեղծել՝ քաղաքացիական նավերի վրա Եմենի ապստամբների հարձակումներից նավագնացության անվտանգությունն ապահովելու համար:
Դիվանագետների խոսքով՝ ԵՄ երկրները նպատակ ունեն այդ առաքելությունը ստեղծել առնվազն մինչև փետրվարի 19–ը: Նշվում է, որ այն կհամակարգի գործողությունները տարածաշրջանի այլ գործընկերների հետ։
Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» (հութիներ) շարժումը, որը վերահսկում է Կարմիր ծովի` Եմենի ափերի մեծ մասը, ավելի վաղ նախազգուշացրել Էր Իսրայելի հետ կապված ցանկացած նավի վրա հարձակվելու մտադրության մասին՝ կոչ անելով մյուս երկրներին հետ կանչել դրանցից իրենց անձնակազմերը: Մի շարք բեռնափոխադրող ընկերություններ որոշել են դադարեցնել Կարմիր ծովով փոխադրումները։
Սրացման նոր փուլ Մերձավոր Արևելքում. ինչու է ԱՄՆ-ն ռմբակոծում Եմենը
ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան հունվարի 12–ի գիշերը հարվածներ են հասցրել Եմենի հյուսիսում իշխող և Իրանի կողմից աջակցվող շիական «Անսար Ալլա» (հութիների) շարժման օբյեկտներին՝ դա անվանելով որպես պատասխան Կարմիր ծովում նավարկության ազատության դեմ սպառնալիքին:
«Անսար Ալլա» բարձրագույն քաղաքական խորհրդի անդամ Մուհամեդ Ալի Ալ–Հուսին դա որակել Է ահաբեկչական բարբարոսություն և կանխամտածված ու չարդարացված ագրեսիա: Հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտարարել է, որ ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, զոհվել է հութիներից հինգ մարտիկ, վիրավորվել են ևս վեցը:
Լրահոս
0