00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
3 ր
Հակոբ Բադալյան
Փաշինյանին նոր պատճառներ են պետք ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները խզելու համար. Հակոբ Բադալյան
09:04
6 ր
Գեղամ Ղարիբջանյան
Հյաստանը պետք է ուշադիր հետևի Իրանին ու նաև` դասեր քաղի. Գեղամ Ղարիբջանյան
09:12
6 ր
Անուշ Պողոսյան
Ունենք համակարգի թերի աշխատանք, որի հիմքում դրված են պետական փողերը. Անուշ Պողոսյան
09:20
12 ր
Ուղիղ եթեր
09:32
3 ր
Ուղիղ եթեր
09:36
24 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
55 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
4 ր
Ուղիղ եթեր
14:00
4 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
18:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
4 ր
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:22
5 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Տիրան Խաչատրյանի գործով ձերբակալված 4 անձանցից մեկն ազատվել է արգելանքից. Աբրահամյան

© Photo : Facebook / ՀՀ Քննչական կոմիտեՀՀ քննչական կոմիտե
ՀՀ քննչական կոմիտե - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2024
ՀՀ քննչական կոմիտե. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Գործով անցնող մյուս անձանց նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ–լեյտենանտ Տիրան Խաչատրյանի գործով ձերբակալված 5 անձանցից մեկն ազատվել է արգելանքից։ Տեղեկությունը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունվարի 11–ին Կոտայքի մարզում` «Էրիկի մոտ» հացատանը, խնջույքի ընթացքում մոտ 10 անձի միջև վիճաբանություն է եղել, որի ժամանակ Տիրան Խաչատրյանն իրեն պարգևատրված զենքով կրակոցներ է արձակել,միջադեպի ժամանակ արցախցի Հրայր Մնացականյանը մարմնական վնասվածքներ է ստացել և տեղափոխվել հիվանդանոց։ Տիրան Խաչատրյանը կալանավորել է, իսկ ևս 4 անձ ձերբակալվել էր։
Գոռ Աբրահամյանը նշում է, որ գործով անցնող 4–ի, այդ թվում` Տիրան Խաչատրյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։
Տիրանը Խաչատրյանը կալանավորվել է, նրանցից մեկի նկատմամբ ևս միջնորդություն է ներկայացվել դատարան` կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ, իսկ մյուս երկու մեղադրյալների նկատմամբ ընտրվել է բացակայելու արգելք խափանման միջոցը, և նրանք ազատ են արձակվել։
Նախաքննությունը շարունակվում է։
Հիշեցնենք, որ հունվարի 13-ին քննչական կոմիտեն հայտնել էր, որ քրեական վարույթ է նախաձեռնել։ Նախաքննության շրջանակում կատարվել է դեպքի վայրի զննություն, հայտնաբերվել են արնանման հետքեր, կրակոցի հետք, կրակված պարկուճ և այլ իրեր: ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ 297–րդ, 335–րդ, 167–րդ հոդվածների հատկանիշներով։
Լրահոս
0