00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Երվանդ Բոզոյան
Միջազգային հայցերից հրաժարումը մերժելի է, եթե Հայաստանը պետք է հրաժարվի ղարաբաղցիների վերադարձից․ Երվանդ Բոզոյան
09:05
14 ր
Գրիգորի Սաղյան
Որևէ օրենքում չկա նույնիսկ կիբեռանվտանգության սահմանումը. Գրիգորի Սաղյան
09:20
9 ր
Ուղիղ եթեր
09:30
5 ր
Ամանորին ընդառաջ
Երևանցիները Նոր տարվան պատրաստվում են ըստ գրպանի պարունակության
10:14
3 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
Աբովյան time
On air
18:18
41 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Գերագույն հրամանատարը կարող է այլ առաջադրանքներ դնել ոստիկանական գվարդիայի առջև. Սարգսյան

© Photo : official site of the Parliament of RAԱրփինե Սարգսյան
Արփինե Սարգսյան - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2024
Բաժանորդագրվել
Սարգսյանը բացատրեց, որ իրենք տարանջատել են 2 իրավիճակ, երբ խաղաղ պայմաններում ոստիկանական գվարդիան իրականացնելու է մաքուր ոստիկանական ֆունկցիա, իսկ ռազմական դրության ժամանակ հստակ ֆիքսվելու է, թե ինչ ֆունկցիա ունի գվարդիան և ինչ խնդիրներ կարող է լուծել ։
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. Ոստիկանական գվարդիայի ապառազմականացումը չի նշանակում, որ այդ զորքերում լինելու են միայն քաղաքացիական անձինք։ Այս մասին հայտարարեց ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանը` պատասխանելով Sputnik Արմենիայի այն հարցին, թե բանակում անձնակազմի սղության պայմաններում որքանո՞վ է նպատակահարմար, որ ոստիկանական գվարդիան ապառազմականացվի։
Նշենք, որ առաջիկայում ոստիկանական գվարդիայի ստեղծման մասին օրինագիծ կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ Նախատեսվում է այս կառույցը ձևավորել մինչև2024 թվականի գարուն։
Փոխնախարարը նշեց, որ այս պահին լայնածավալ փոփոխություններ են կատարվում թե՛ ներքին գործերի նախարարության բնագավառում, թե՛ պաշտպանական բնագավառում։
Նա ընդգծեց, որ մի բնագավառի փոփոխությունը չպետք է հակադրել մյուս բնագավառի փոփոխությանը։
«Մեր հիմնական խնդիրը եղել է այն, որ լինելով ոստիկանության ստորաբաժանում, ոստիկանության զորքերն ունի հիբրիդային երկակի կարգավիճակ` մեկտեղում է թե՛ ներքին անվտանգությանը վերաբերող խնդիրները, թե՛ արտաքին անվտանգությանը վերաբերող խնդիրները»,–ասաց Սարգսյանը։
Նա շեշտեց, որ խնդիրեր կան նաև կրթական համակարգի, մենեջմենթի առումով։
«Մենք ցանկանում ենք տեսնել մաքուր ոստիկանական ստորաբաժանում։ Սակայն ապառազմականացում տերմինն ամենևին չի նշանակում, որ ոստիկանական զորքերում լինելու են բացառապես քաղաքացիական անձինք»,–ասաց նա։
Ինչպիսին պետք է լինի ոստիկանական գվարդիան. ՀՀ նախկին փոխոստիկանապետի դիտարկումները
Սարգսյանը բացատրեց, որ իրենք տարանջատել են 2 իրավիճակ, երբ խաղաղ պայմաններում ոստիկանական գվարդիան իրականացնելու է մաքուր ոստիկանական ֆունկցիա, իսկ ռազմական դրության ժամանակ հստակ ֆիքսվելու է, թե ինչ ֆունկցիա ունի գվարդիան և ինչ խնդիրներ կարող է լուծել։
Սարգսյանը միաժամանակ նշեց, որ գերագույն հրամանատարը բացառիկ դեպքերում կարող է այլ առաջադրանքներ դնել ոստիկանական գվարդիայի առջև։
Նա նաև ընդգծեց, որ ռազմական իրավիճակի մասին խոսելիս առաջին հերթին մտածում են սահմանի և մարտական հերթապահության մասին, բայց շատ կարևոր են նաև ներքին անվտանգության խնդիրները, որոնք պետք է կառավարել։
Իր հերթին ՆԳՆ պետ Վահե Ղազարյանը նշել է, որ այս պահին Սյունիքի մարզում ծառայում են ոստիկանության զորքերը։
Ոստիկանության ազգային գվարդիայի ստեղծումը բավական հեռանկարային բարեփոխում է. Քոչարյան
Լրահոս
0