https://arm.sputniknews.ru/20240115/erevanum-ampvopvel-en-rusac-lezvi-lavagujn-usucich-mrcujti-ardjunqnery-71181561.html
Երևանում ամփոփվել են «Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքները
Երևանում ամփոփվել են «Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքները
Sputnik Արմենիա
Այս տարի մրցույթին մասնակցել են ուսուցիչներ երկրի բոլոր մարզերից՝ ընդհանուր առմամբ 21 մարդ: 15.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-15T20:14+0400
2024-01-15T20:14+0400
2024-01-15T20:14+0400
ուսուցիչ
ռուսերեն
«ռոսսոտրուդնիչեստվո»
մրցույթ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0f/71175312_0:52:1600:952_1920x0_80_0_0_5f0d1c56b61f3865f40012701ffb6827.jpg
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. XIV հանրապետական մրցույթի արդյունքում Հայաստանում ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ է ճանաչվել Նատաշա Սայամյանը, որը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի Վահիկ Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի է։Ինչպես նշում է կազմակերպիչը՝ Երևանում Ռուսական տունը, մրցույթը հերթական անգամ ցույց տվեց, որ Հայաստանում ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը չի թուլանում, ինչպես նաև հաստատեց ռուսերենի մասնագետ հայ մանկավարժների բարձր որակավորումը:Այս տարի մրցույթին մասնակցել են ուսուցիչներ երկրի բոլոր մարզերից՝ ընդհանուր առմամբ 21 մարդ:Պուշկինի ինստիտուտի ռուս գրականության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի պրոֆեսոր Լարիսա Սելեզնյովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջին հերթին գնահատել է հենց ուսուցչի լեզվի իմացության մակարդակը:Բացի այդ, նրա խոսքով, ուսուցիչների որակավորումը գնահատվել է մի շարք այլ չափանիշներով՝ դասի կառուցում, առաջադրանքների համապատասխանություն առաջադրված խնդրին, ուսուցչի շփում աշակերտների հետ, ստեղծագործական մոտեցում:Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ մրցույթի աշխարհագրությունն այս տարի լայն էր. մասնակցում էին բոլոր մարզերի ներկայացուցիչները, գալիս էին ամենահեռավոր գյուղերից:Նա նշեց, որ այս տարի մրցույթը վերաձևակերպվել է, առաջին անգամ սոցիալական ցանցերի միջոցով ժողովրդական քվեարկություն է անցկացվել: Դա հետաքրքիր փորձ է, որը կընդլայնվի: Ֆեֆիլովն ընդգծել է, որ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոն» ամեն ինչ անում է, որ ռուսաց լեզուն զարգանա:Ինչ վերաբերում է հաղթող Նատաշա Սայամյանին, ապա նա 34 տարվա փորձ ունեցող մանկավարժ է: Ուսուցիչը խոստովանում է, որ ոչ մի կերպ հույս չի ունեցել եզրափակիչ դուրս գալու, էլ չասած՝ հաղթանակի մասին։ Սկզբում կասկածում էր նույնիսկ մասնակցության վերաբերյալ, բայց ի վերջո որոշեց փորձել ուժերը։Մրցույթի երկրորդ փուլում նա դաս է անցկացրել իր դպրոցում, որի արդյունքում անցել է եզրափակիչ։ Այնուհետև դասը պետք է անցկացվեր բոլորովին անծանոթ միջավայրում, սակայն Սայամյանին հաջողվեց միանգամից գրավել աշակերտներին։«Երբ մտնում ես դասարան և տեսնում աշակերտների աչքերը, ամեն ինչի մասին մոռանում ես։ Ուզում ես, որ դասը հետաքրքիր անցնի և՛ քեզ, և՛ նրանց համար։ Շատերի համար դպրոցը գիտելիքի միակ աղբյուրն է», - ասաց Սայամյանը։Նշենք, որ ժողովրդական քվեարկության հաղթող է ճանաչվել Անահիտ Թավաքալյանը: 7-ամյա ստաժով մանկավարժն աշխատում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում: Նրա խոսքով՝ մանկուց երազել է ուսուցիչ դառնալ։«Հայաստանի 2023 թվականի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթի ու ժողովրդական քվեարկության հաղթողները կխրախուսվեն՝ մեկնելով վերապատրաստման Ռուսաստան։Արդեն ավանդական դարձած «Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթն անցկացվում է 2013 թվականից ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների մասնակցությամբ:
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0f/71175312_58:0:1478:1065_1920x0_80_0_0_6fddbb71798ace3f3d7c62d1b16f6d84.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ուսուցիչ, ռուսերեն, «ռոսսոտրուդնիչեստվո», մրցույթ
ուսուցիչ, ռուսերեն, «ռոսսոտրուդնիչեստվո», մրցույթ
Երևանում ամփոփվել են «Ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթի արդյունքները
Այս տարի մրցույթին մասնակցել են ուսուցիչներ երկրի բոլոր մարզերից՝ ընդհանուր առմամբ 21 մարդ:
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի – Sputnik. XIV հանրապետական մրցույթի արդյունքում Հայաստանում ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ է ճանաչվել Նատաշա Սայամյանը, որը Վայոց Ձորի մարզի Արփի գյուղի Վահիկ Լևոնյանի անվան միջնակարգ դպրոցի ուսուցչուհի է։
Ինչպես նշում է կազմակերպիչը՝ Երևանում Ռուսական տունը, մրցույթը հերթական անգամ ցույց տվեց, որ Հայաստանում ռուսաց լեզվի նկատմամբ հետաքրքրությունը չի թուլանում, ինչպես նաև հաստատեց ռուսերենի մասնագետ հայ մանկավարժների բարձր որակավորումը:
Այս տարի մրցույթին մասնակցել են ուսուցիչներ երկրի բոլոր մարզերից՝ ընդհանուր առմամբ 21 մարդ:
Պուշկինի ինստիտուտի ռուս գրականության և միջմշակութային հաղորդակցության ամբիոնի պրոֆեսոր Լարիսա Սելեզնյովան լրագրողների հետ զրույցում նշեց, որ առաջին հերթին գնահատել է հենց ուսուցչի լեզվի իմացության մակարդակը:
«Ցավոք, մի շարք դեպքերում մասնակիցները հիանալի դաս անցկացրին, սակայն չանցան եզրափակիչ, քանի որ սխալներ էին թույլ տալիս բանավոր խոսքում։ Իսկ դա բազային տարր է», - ասաց Սելեզնյովան։
Բացի այդ, նրա խոսքով, ուսուցիչների որակավորումը գնահատվել է մի շարք այլ չափանիշներով՝ դասի կառուցում, առաջադրանքների համապատասխանություն առաջադրված խնդրին, ուսուցչի շփում աշակերտների հետ, ստեղծագործական մոտեցում:
Երևանում Ռուսական տան ղեկավար Վադիմ Ֆեֆիլովը լրագրողների հետ զրույցում ընդգծեց, որ մրցույթի աշխարհագրությունն այս տարի լայն էր. մասնակցում էին բոլոր մարզերի ներկայացուցիչները, գալիս էին ամենահեռավոր գյուղերից:
«Բավականին հաճախ եմ լսում մեր հայ-ռուսական մտավորականության տագնապալի բացականչություններն այն մասին, որ ռուսերենը հեռանում է Հայաստանից, ամեն ինչ կորել է։ Բայց դուք հիմա ինքներդ եք տեսնում մեր մրցույթի աշխարհագրությունը», - ասաց Ֆեֆիլովը։
Նա նշեց, որ այս տարի մրցույթը վերաձևակերպվել է, առաջին անգամ սոցիալական ցանցերի միջոցով ժողովրդական քվեարկություն է անցկացվել: Դա հետաքրքիր փորձ է, որը կընդլայնվի: Ֆեֆիլովն ընդգծել է, որ Հայաստանում «Ռոսսոտրուդնիչեստվոն» ամեն ինչ անում է, որ ռուսաց լեզուն զարգանա:
Ինչ վերաբերում է հաղթող Նատաշա Սայամյանին, ապա նա 34 տարվա փորձ ունեցող մանկավարժ է: Ուսուցիչը խոստովանում է, որ ոչ մի կերպ հույս չի ունեցել եզրափակիչ դուրս գալու, էլ չասած՝ հաղթանակի մասին։ Սկզբում կասկածում էր նույնիսկ մասնակցության վերաբերյալ, բայց ի վերջո որոշեց փորձել ուժերը։
Մրցույթի երկրորդ փուլում նա դաս է անցկացրել իր դպրոցում, որի արդյունքում անցել է եզրափակիչ։ Այնուհետև դասը պետք է անցկացվեր բոլորովին անծանոթ միջավայրում, սակայն Սայամյանին հաջողվեց միանգամից գրավել աշակերտներին։
«Երբ մտնում ես դասարան և տեսնում աշակերտների աչքերը, ամեն ինչի մասին մոռանում ես։ Ուզում ես, որ դասը հետաքրքիր անցնի և՛ քեզ, և՛ նրանց համար։ Շատերի համար դպրոցը գիտելիքի միակ աղբյուրն է», - ասաց Սայամյանը։
Նշենք, որ ժողովրդական քվեարկության հաղթող է ճանաչվել Անահիտ Թավաքալյանը: 7-ամյա ստաժով մանկավարժն աշխատում է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վիլյամ Սարոյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցում: Նրա խոսքով՝ մանկուց երազել է ուսուցիչ դառնալ։
«Հայաստանի 2023 թվականի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթի ու ժողովրդական քվեարկության հաղթողները կխրախուսվեն՝ մեկնելով վերապատրաստման Ռուսաստան։
Արդեն ավանդական դարձած «Հայաստանի ռուսաց լեզվի լավագույն ուսուցիչ» մրցույթն անցկացվում է 2013 թվականից ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատան, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, Երևանի քաղաքապետարանի և ՀՀ մարզպետարանների մասնակցությամբ: