00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Աղասի Թավադյան
Աշխատաժամանակի կրճատումը նախընտրական պոպուլիզմ է. Աղասի Թավադյան
09:06
4 ր
Հարություն Իսահակյան
Ինքնագլորով երթևեկելու կանոնները խախտողները կտուգանվեն. Հարություն Իսահակյան
09:11
8 ր
Ժաննա Վարդանյան
WhatsApp-ը և Google Play-ն արգելքից հանելու պատճառը Իրանում ներքին դժգոհությունը մեղմելն է. Ժաննա Վարդանյան
09:19
6 ր
Ուղիղ եթեր
09:26
5 ր
Ուղիղ եթեր
09:32
28 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
6 ր
Ուղիղ եթեր
17:00
6 ր
Հայկ Մամիջանյան
Փաշինյանը նախկին նախագահներին հրավիրում է բանավեճի, որ ապացուցի՝ մածունը սև է․ Հայկ Մամիջանյան
17:09
7 ր
Հայկ Մամիջանյան
«Կարծես բռնաբարողը զոհին «Կամասուտրա» նվիրի»․ Մամիջանյանը՝ Փաշինյանին Էրդողանի գիրքը նվիրելու մասին
17:16
1 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Ուղիղ եթեր
19:00
5 ր
Նիկոլ Փաշինյան
Նիկոլ Փաշինյանն ամփոփել է ԵԱՏՄ-ում Հայաստանի նախագահության արդյունքները
19:06
2 ր
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
ԵԱՀԿ գագաթնաժողովում Փաշինյանն ու Լուկաշենկոն խայթել են միմյանց
19:09
2 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Հրանտ Միքայելյան
Կա ոչ ֆորմալ արգելք հայաստանյան պաշտոնյաների ՌԴ այցի. Հրանտ Միքայելյան
09:07
4 ր
Հրայր Կամենդատյան
Կենտրոնում ապրող քաղաքացին ունենալու է գույքահարկի ահռելի ծանր ֆինանսական բեռ. Հրայր Կամենդատյան
09:13
11 ր
Ուղիղ եթեր
09:24
6 ր
Ուղիղ եթեր
09:31
29 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:05
47 ր
Ուղիղ եթեր
11:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Բագրատ Սրբազան
2025 թվականը պետք է դառնա ինքնաարդարացման ժխտման տարի. Բագրատ Սրբազան
13:12
3 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Հակոբ Բադալյան
Ավինյանի հոր պահվածքը ոչ միայն վարքի խնդիր է, այլև մտածողության․ Հակոբ Բադալյան
17:05
11 ր
Հայկ Մանասյան
2025թ-ը Հայաստանի ՓՄՁ-ների համար լինելու է տեղաշարժերին դիմակայելու տարի․ Հայկ Մանասյան
17:20
4 ր
Ուղիղ եթեր
18:00
6 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:06
7 ր
Աբովյան time
On air
18:13
42 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Այս մարդը նախագահ կդառնա, եթե իհարկե չնստեցնեն. ԱՄՆ-ում ընտրությունների գործընթացը սկսվեց

© AP Photo / Andrew HarnikԴոնալդ Թրամփը
Դոնալդ Թրամփը - Sputnik Արմենիա, 1920, 15.01.2024
Դոնալդ Թրամփը. Արխիվային լուսանկար
Բաժանորդագրվել
Առաջին հայացքից կարող է անսովոր թվալ, բայց ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները, որոնք պետք է կայանան նոյեմբերին, իրականում հենց հիմա՝ ձմռան կեսին են սկսվում։
Այովա նահանգի բնակիչները, որոնք հայաստանցիների չափ են՝ 3 միլիոն, պիտի հայտնեն, թե որ թեկնածուներին են տալիս նախապատվությունը։ Դեմոկրատները այս տարի նախընտրել են առցանց տարբերակը, այսինքն, ոչ մի տեղ հավաքվելու կարիք չկա, պարզապես համակարգչով կամ նույնիսկ բջջայինով հայտնեք, թե ում օգտին կքվեարկեիք։ Եվ՝ վերջ։ Իսկ հանրապետականները լիարժեք «քոքուս» կանցկացնեն, այսինքն` թաղի կուսակցականներով կհավաքվեն դպրոցներում, սրճարաններում, միգուցե նույնիսկ ինչ-որ մեկի տանը, կքննարկեն թեկնածուներին, վերջում էլ թղթի վրա կգրեն, ինչպես ասում են՝ իրենց սրտի քաղաքական գործչի անունը։ Այսինքն` մոտավորապես կանեն այն, ինչով գրեթե ամեն օր զբաղվում են Երևանի բակային զրուցատաղավարներում հավաքվողները, միայն մի տարբերությամբ՝ մեր, կներե՛ք, բեսեդկաների լուրջ-լուրջ քաղաքական քննարկումները ոչ մի հետևանք չեն թողնում, այնինչ, ամերիկյան այդ «քոքուսները» իրենց ազդեցությունն ունենում են։
Հենց այս առաջին ամերիկյան «քոքուսը», որն արդեն 50 տարի է, ինչ ավանդաբար տեղի է ունենում նույն նահանգում՝ Այովայում, կարող է ձեզ երկինք բարձրացնել, դարձնել ընտրարշավի լիդեր, բայց կարող է նաևկանխորոշել ձեր գահավիժումը և բազմաթիվ դժվարություններ ստեղծել դեպի Սպիտակ տան Օվալաձև առանձնասենյակը տանող ճանապարհին։ Տեսե՛ք, իրականում Այովան ամենևին այն նահանգը չի, որը կարելի է անվանել «Փոքրիկ Ամերիկա». բնակչության կազմն այստեղ չի արտահայտում ողջ երկրի պատկերը, իսկ խոշոր արդյունաբերական ձեռնարկություններ գրեթե չկան, ինչը, իհարկե, հրաշալի է էկոլոգիական տեսակետից, բայց Ամերիկային բոլորովին բնորոշ չէ։ Սակայն վաղուց հայտնի է, որ թեկնածուի իրական վարկանիշի վերաբերյալ հենց առաջին տվյալները հսկայական դեր են խաղում։ Եթե դուք առաջինն եք, միանգամից հայտնվում եք համընդհանուր ուշադրության կենտրոնում, գրավում եք ֆինանսական դոնորների ուշադրությունը, ձեզանից անընդհատ հարցազրույցներ են վերցնում լրատվամիջոցները, ձեր պատկերը չի իջնում հեռուստաէկրաններից։ Մի խոսքով, ձեր սեփական օրինակով եք զգում՝ առաջին հաջողությունը վերջնական հաղթանակի կեսն է։
Հո իզո՞ւր չի Դոնալդ Թրամփը դեռ շաբաթ օրը ժամանել Այովա ու միանգամից էլ բողոքել եղանակից, որը խառնել է նրա ծրագրերը. առատ ձյան պատճառով նա չի կարողանա դրսում հանդիպել ընտրողների հետ։ Ջո Բայդենը այս քոքուս-մոքուսներն ընդհանրապես բանի տեղ չի դնում։ Կարո՞ղ եք ասել՝ ինչու։ Այո՛, շատ ճիշտ եք, նա հո լավ գիտի, որ դեմոկրատները չգրված, բայց շատ հստակ օրենք ունեն. եթե գործող նախագահը որոշել է վերընտրվել, բոլոր կուսակիցները՝ անկախ իրենց անձնական նախասիրություններից, ի վերջո անպայման հենց նախագահին են սատարելու։ Ամերիկացի քաղաքագետներից մեկն այսպիսի օրինակ է բերում։ Եթե նախկին նախագահի տիկինը՝ Միշել Օբաման, մասնակցեր այս տարվա ընտրություններին, այդ համակրելի կնոջ օգտին հաստատ ավելի շատ ընտրող կքվեարկեր, քան, մեղմ ասած, ծերացող Ջո Բայդենի օգտին։ Բայց Միշել Օբաման շատ լավ գիտի այդ չգրված օրենքը, դրա համար էլ երբեք չի առաջադրի իր թեկնածությունը։ Ա՛յ, եթե Բայդենը չլիներ, էդ՝ ուրիշ։
Այդ տեսակետից Բայդենի խնդիրը, իհարկե, շատ ավելի դյուրին է. համենայնդեպս դեմոկրատների շրջանում սկզբունքային տարաձայնություններ, առավել ևս առճակատում չկա։ Այնինչ, տեսեք, թե ինչ է կատարվում հանրապետականների ճամբարում։ Բոլոր վերլուծաբանները համակարծիք են՝ Դոնալդ Թրամփը մեծ վերապահումներով է ընդունում հսկայական ռազմական ու ֆինանսական օգնությունը Ուկրաինային և չի էլ թաքցնում իր դժգոհությունը եվրոպացիներից, որոնք, մի կողմից, անընդհատ կրկնում են, թե արևելքից եկող վտանգնիրենց էլ է սպառնում, մյուս կողմից, ամեն կերպ խուսափում են մեծ ծախսերից ևամեն ինչ թողել են ամերիկացիների ուսերին։ Թրամփի տեսակետներն այդ հարցում բոլորովին չի կիսում նրա կուսակից, ՄԱԿ-ում Միացյալ Նահանգների նախկին ներկայացուցիչ Նիքքի Հեյլին, որը բացեիբաց հայտարարում է. «Պարոն Թրամփը եվրոպացիներից է դժգոհում, այնինչ, խնդիրը միայն Եվրոպան չէ։ Եթե մենք սատար չկանգնենք Ուկրաինային, Չինաստանի առաջնորդներին կթվա, թե մենք թույլ ենք, և նրանք կհարձակվեն Թայվանի վրա, որտեղ շաբաթ օրն ընտրված նոր նախագահը բոլորովին իրենց սրտով չի»։
Ի դեպ, հանրապետականների այս տարաձայնությունները միակ գործոնը չեն, որը բարդացնելու է Դոնալդ Թրամփի վիճակը։ Չէ՞ որ առաջիկա ամիսներին նա ստիպված է լինելու գործել երկու ճակատով՝ նախընտրական հանրահավաքներից վազելով դատարաններ։ Իսկ այնտեղ քննվելիք չորս գործերը բազմաբնույթ են՝ կին լրագրողի նկատմամբ սեռական ոտնձգություններից մինչևպետական հեղաշրջման նպատակով անկարգություններ հրահրելը։ Ինչպես չհիշես Մարկ Տվենի՝ դեռ 150 տարի առաջ ասածը. «Այս մարդն անպայման նախագահ կդառնա… Եթե, իհարկե, մինչ այդ չնստեցնեն»։
Լրահոս
0