https://arm.sputniknews.ru/20240114/kvorats-zinvvori-tsnvoghnerin-hajtnel-en-nra-mahvan-masin-zlm-71143035.html
Ձնահյուսի տակից հայտնաբերվել է կորած զինծառայողի դին
Ձնահյուսի տակից հայտնաբերվել է կորած զինծառայողի դին
Sputnik Արմենիա
Զինծառայողի հետ կապը կորել էր սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով։ 14.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-14T15:09+0400
2024-01-14T15:09+0400
2024-01-14T17:25+0400
զինծառայող
հհ պաշտպանության նախարարություն (պն)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1d/38091268_14:0:1326:738_1920x0_80_0_0_3b30bb633385907e8cb9bc7aa1ed1c13.jpg
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բենիամին Մանուչարյանին (ծնված 2003 թ.) հայտնաբերել են մահացած վիճակում։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ՓԾ–ից հայտնում են, որ փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։Հիշեցնենք՝ հունվարի 13-ին ՊՆ–ն հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ։ Նրան անմիջապես սկսել էին փնտրել և չնայած հունվարի 13-ի եղանակային անբարենպաստ պայմաններին, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել էին։ Դրանք իրականացվել են նաև հունվարի 14-ին։Հավելենք, որ Բենիամին Մանուչարյանը մի քանի օրից պետք է զորացրվեր։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/01/1d/38091268_178:0:1162:738_1920x0_80_0_0_91caa7fc039a9727076fd9f3f58941d9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
զինծառայող, հհ պաշտպանության նախարարություն (պն)
զինծառայող, հհ պաշտպանության նախարարություն (պն)
Ձնահյուսի տակից հայտնաբերվել է կորած զինծառայողի դին
15:09 14.01.2024 (Թարմացված է: 17:25 14.01.2024) Զինծառայողի հետ կապը կորել էր սաստիկ բքի և վատ տեսանելիության պատճառով։
ԵՐԵՎԱՆ, 14 հունվարի – Sputnik. Եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորած ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բենիամին Մանուչարյանին (ծնված 2003 թ.) հայտնաբերել են մահացած վիճակում։ Տեղեկությունը հայտնում է
ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը։ «Հունվարի 14-ին, ժամը 14։20-ի սահմաններում Ցղունի գյուղի վարչական տարածքում ձնահյուսի տակից հայտնաբերվել է զինծառայող Բենիամին Մանուչարյանի դին»,– ասված է հաղորդագրությունում։
ՓԾ–ից հայտնում են, որ փրկարարները համագործակցելով ՊՆ և ՆԳՆ ոստիկանության ծառայողների հետ, սաստիկ բքի և մառախուղի պայմաններում, լեռնային դժվարանցանելի գոտում ձեռնարկել են որոնողափրկարարական ծավալուն աշխատանքներ։
Հիշեցնենք՝ հունվարի 13-ին ՊՆ–ն հայտնել էր, որ եղանակային խիստ անբարենպաստ պայմաններում մարտական դիրքից մշտական տեղակայման վայր տեղափոխվելու ճանապարհին կորել է կապը ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Բ. Մ.-ի հետ։ Նրան անմիջապես սկսել էին փնտրել և չնայած հունվարի 13-ի եղանակային անբարենպաստ պայմաններին, որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել էին։ Դրանք իրականացվել են նաև հունվարի 14-ին։
Հավելենք, որ Բենիամին Մանուչարյանը մի քանի օրից պետք է զորացրվեր։