https://arm.sputniknews.ru/20240113/tsetsi-e-entarkvel-erevani-qaghaqapetarani-shtapognutjun-pbyi-bzhishky-manramasner-71127217.html
3 անձինք ծեծել են Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ–ի բժշկին. մանրամասներ
3 անձինք ծեծել են Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ–ի բժշկին. մանրամասներ
Sputnik Արմենիա
Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո նրան ծեծի են ենթարկել։ 13.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-13T16:03+0400
2024-01-13T16:03+0400
2024-01-13T16:23+0400
հայաստան
երևան
բժիշկ
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0d/38643055_0:112:1600:1013_1920x0_80_0_0_7a7e736209bd3a4da62c7cabe5b31316.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ–ի բժիշկը ծեծի է ենթարկվել բուժառուի ուզած դեղը չներարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ հայտնել էր, որ Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն է կատարելիս եղել։ Նա դատապարտել էր միջադեպը և վստահեցրել, որ այսօրինակ խնդիրների հանդեպ իրենց մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական։Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է դեպքի մանրամասները։Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ։Նշենք, որ «Տրամադոլը» ցավազրկող դեղամիջոց է, ունի նաև հանգստացնող և թեթևակի հիպնոսացնող ազդեցություն։
երևան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/02/0d/38643055_0:0:1424:1068_1920x0_80_0_0_33737230c777c0b4aff9ca2a6f399fd9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, երևան, բժիշկ
3 անձինք ծեծել են Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ–ի բժշկին. մանրամասներ
16:03 13.01.2024 (Թարմացված է: 16:23 13.01.2024) Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո նրան ծեծի են ենթարկել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևանի քաղաքապետարանի «Շտապօգնություն» ՓԲԸ–ի բժիշկը ծեծի է ենթարկվել բուժառուի ուզած դեղը չներարկելու համար։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ
Հայկ Կոստանյանը։
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ավելի վաղ հայտնել էր, որ
Երևանում բռնության հերթական դեպքն է տեղի ունեցել շտապօգնության բժշկի նկատմամբ, որն այդ պահին իր մասնագիտական պարտքն է կատարելիս եղել։ Նա դատապարտել էր միջադեպը և վստահեցրել, որ այսօրինակ խնդիրների հանդեպ իրենց մոտեցումը լինելու է անհանդուրժող և հետևողական։
Հայկ Կոստանյանը ֆեյսբուքյան էջում ներկայացրել է դեպքի մանրամասները։
«Աջափնյակ վարչական շրջանի 41–ամյա բնակիչ Ա.Ա.-ն տարեսկզբից մինչ օրս 30 կանչ է իրականացրել շտապօգնության 1-03 համարին։ Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Պացիենտը բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը` նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։ Հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ` նշելով, որ կա՛մ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կա՛մ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։ Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել»,– գրել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակը։
Ավելի ուշ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանում քերծվածքներ։
Նշենք, որ «Տրամադոլը» ցավազրկող դեղամիջոց է, ունի նաև հանգստացնող և թեթևակի հիպնոսացնող ազդեցություն։