https://arm.sputniknews.ru/20240113/rd-qaghaqacu-andznagir-tramadrelu-nvor-kargy-arancqajin-keter-71123885.html
ՌԴ քաղաքացու անձնագիր տրամադրելու նոր կարգը. առանցքային կետեր
ՌԴ քաղաքացու անձնագիր տրամադրելու նոր կարգը. առանցքային կետեր
Sputnik Արմենիա
Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն անձնագիրը տրվում է անձամբ դիմելու դեպքում: 13.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-13T13:10+0400
2024-01-13T13:10+0400
2024-01-13T13:11+0400
ռուսաստան
անձնագիր
քաղաքացի
https://cdn.am.sputniknews.ru/img/1543/21/15432188_0:160:3073:1888_1920x0_80_0_0_fd1c1bb5978c6499ed7f77b76e988d06.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը հրապարակել է ՌԴ քաղաքացու անձնագրի վերաբերյալ նոր կանոնակարգի առանցքային կետերը: Գերատեսչությունում հիշեցրել են, որ նոր կարգն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 6-ից։Նշվում է, որ ՌԴ ներքին անձնագիր պարտավոր են ունենալ ՌԴ բոլոր քաղաքացիները, որոնք բնակվում են Ռուսաստանում (14 տարեկանից սկսած)Եթե ՌԴ քաղաքացին բնակվում է երկրի տարածքից դուրս և բնակության նպատակով մուտք է գործում Ռուսաստանի Դաշնության տարածք, պարտավոր է անձնագիր տրամադրելու կամ փոխարինելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու լուսանկարները հանձնել ժամանումից հետո առավելագույնը 30 օրացուցային օրվա ընթացքում։Քաղաքացու 20 և 45 տարին լրանալուց հետո նրա անձնագիրը վավեր է մնում մինչև նոր անձնագրի ձևակերպման օրը, բայց ոչ ավելի, քան 90 օրացուցային օր:Նշվում է նաև, որ արտերկրում ՌԴ ներկայացուցչություններն իրավասու չեն որևէ նշում կատարել ՌԴ ներքին անձնագրերում: Անձնագրում արգելվում է այնպիսի տեղեկություններ, նշումներ և գրառումներ անել, որոնք նախատեսված չեն կանոնակարգով։ Նշված պահանջների խախտումն առաջացնում է իրավական պատասխանատվություն:Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագրի մասին կանոնակարգի ամբողաջական տարբերակը հրապարակված է իրավական ակտերի կայքում։Ավելի մանրամասն կարդացեք փաստաթղթում:Դեղատոմսով դեղ գնելու համար տարվա կեսից պետք կլինի անձնագիր ներկայացնել. Ավանեսյան
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/1543/21/15432188_170:0:2901:2048_1920x0_80_0_0_bc039d7b2190ac13099fdf0b26831c65.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ռուսաստան, անձնագիր, քաղաքացի
ռուսաստան, անձնագիր, քաղաքացի
ՌԴ քաղաքացու անձնագիր տրամադրելու նոր կարգը. առանցքային կետեր
13:10 13.01.2024 (Թարմացված է: 13:11 13.01.2024) Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն անձնագիրը տրվում է անձամբ դիմելու դեպքում:
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ՌԴ ԱԳՆ հյուպատոսական վարչությունը հրապարակել է ՌԴ քաղաքացու անձնագրի վերաբերյալ նոր կանոնակարգի առանցքային կետերը: Գերատեսչությունում հիշեցրել են, որ նոր կարգն ուժի մեջ է մտել 2024 թվականի հունվարի 6-ից։
Նշվում է, որ ՌԴ ներքին անձնագիր պարտավոր են ունենալ ՌԴ բոլոր քաղաքացիները, որոնք բնակվում են Ռուսաստանում (14 տարեկանից սկսած)
Եթե ՌԴ քաղաքացին բնակվում է երկրի տարածքից դուրս և բնակության նպատակով մուտք է գործում Ռուսաստանի Դաշնության տարածք, պարտավոր է անձնագիր տրամադրելու կամ փոխարինելու համար անհրաժեշտ փաստաթղթերն ու լուսանկարները հանձնել ժամանումից հետո առավելագույնը 30 օրացուցային օրվա ընթացքում։
Քաղաքացու 20 և 45 տարին լրանալուց հետո նրա անձնագիրը վավեր է մնում մինչև նոր անձնագրի ձևակերպման օրը, բայց ոչ ավելի, քան 90 օրացուցային օր:
«Անհրաժեշտ փաստաթղթերով և անձնական լուսանկարներով անձնագիր տրամադրելու մասին դիմումը քաղաքացին ներկայացնում է Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմնին (անձամբ կամ Госуслуги ծառայության միջոցով), կամ Բազմաֆունկցիոնալ կենտրոն (МФЦ): Ռուսաստանի Դաշնության քաղաքացուն անձնագիրը տրվում է անձամբ դիմելու դեպքում: Ռուսաստանի դիվանագիտական ներկայացուցչությունները և հյուպատոսական հիմնարկները իրավասու չեն ընդունել նշված դիմումները, ինչպես նաև պատրաստի ՌԴ ներքին անձնագրեր տրամադրել»,-նախազգուշացրել են գերատեսչությունում։
Նշվում է նաև, որ արտերկրում ՌԴ ներկայացուցչություններն իրավասու չեն որևէ նշում կատարել ՌԴ ներքին անձնագրերում: Անձնագրում արգելվում է այնպիսի տեղեկություններ, նշումներ և գրառումներ անել, որոնք նախատեսված չեն կանոնակարգով։ Նշված պահանջների խախտումն առաջացնում է իրավական պատասխանատվություն:
Ռուսաստանի Դաշնության քաղաքացու անձնագրի մասին
կանոնակարգի ամբողաջական տարբերակը հրապարակված է իրավական ակտերի կայքում։
Ավելի մանրամասն կարդացեք փաստաթղթում: