00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
4 ր
Ուղիղ եթեր
09:30
2 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
4 ր
Ուղիղ եթեր
10:04
39 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
3 ր
Ուղիղ եթեր
14:00
3 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:09
8 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
Ուղիղ եթեր
09:00
6 ր
Ուղիղ եթեր
09:32
6 ր
Ուղիղ եթեր
12:00
5 ր
Ուղիղ եթեր
13:00
5 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
4 ր
Ուղիղ եթեր
19:00
6 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Կրքեր «Դոգի» կուսակցությունում․ ով և ինչպես «գործից զրկեց» սկանդալային հայ բլոգերին

© Photo : Social media page of Hanrayin Dat Վարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 13.01.2024
Վարդան Ղուկասյան
Բաժանորդագրվել
Երևանի ավագանու անդամ դարձած «Հանրային ձայն» կուսակցությունը իբր շարքերից հեռացրեց հիմնադիրներից մեկին, որը նաև դրա փաստացի առաջնորդն էր։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի - Sputnik. Հնարավոր արտահերթ ընտրություններից առաջ ՀՀ իշխանությունները թուլացնում են պոտենցիալ և իրական հակառակորդներին։ Եվ «Հանրային ձայն» կուսակցության ներսում առաջացած վեճերը լիովին այս համատեքստում են։ Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը։
Ավելի վաղ «Հանրային ձայն» կուսակցության վարչության խորհուրդը հայտարարել էր, որ կուսակցությունն իր շարքերից հեռացրել է սկանդալային բլոգեր Վարդան Ղուկասյանին (հանրությանը հայտնի է «Դոգ» մականունով), որն էլ հենց հիմնադրել էր այդ կուսակցությունը։ Որոշումը բացատրվում է նրանով, որ բլոգերը ռուսական քաղաքացիություն ունի և գրանցված է Կալինինգրադ քաղաքում, իսկ օտարերկրացիները, կանոնադրության համաձայն, չեն կարող կուսակցության անդամ լինել։ Ինքը՝ Ղուկասյանը, հայտարարել է, որ դրա հետևում կանգնած են վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը։
Ավագանու՝ նախորդ տարվա սեպտեմբերին կայացած ընտրությունների արդյունքներով «Դոգի» կուսակցությունը մի քանի մանդատ էր ստացել, ինչը շատերի համար անսպասելի էր։
Փորձագետի խոսքով՝ կուսակցության վարկանիշը բացառապես մեկ մարդու շնորհիվ էր ձևավորվում՝ «Դոգի» և հանրության վրա նրա ազդեցության։ Եվ եթե այդ մարդուն խաղից դուրս են հանել, կուսակցությունն առաջիկայում կդադարի որևէ նշանակալի դեր խաղալ։
«Եթե Վարդան Ղուկասյանը մնար կուսակցության առաջնորդ, հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների պարագայում «Հանրային ձայնը» կարող էր զգալի ձայներ ստանալ, ինչում համոզվեցինք ավագանու ընտրությունների ժամանակ։ Թե ինչ վարք կդրսևորեին նրանք ապագայում խորհրդարանում, այլ հարց է։ Բայց ակնհայտ է, որ նրանք կարող էին իրենց կողմը քաշել իշխանամետ ընտրազանգվածի մի մասը», - ասում է Հակոբյանը։
«Դոգի» համախոհները դրանք գերազանցապես այն մարդիկ են, որոնք 2018 թվականին աջակցում էին «թավշյա հեղափոխությանը» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, բայց որոնք կարծում են, որ գործող իշխանությունները հետագայում հեռացան հեղափոխության գաղափարներից ու սկզբունքներից։ Հետևաբար այդ մարդիկ իշխանություններից ավելի ռադիկալ փոփոխություններ են պահանջում։ Իսկ եթե այդ փոփոխությունները չկան, նրանք աջակցում են Ղուկասյանին, որը, ըստ նրանց, հանդես է գալիս արմատական դիրքերից, կարծում է մեր զրուցակիցը։
«Այժմ առաջնորդին խաղից դուրս հանելով և թուլացնելով կուսակցությունը՝ ՀՀ իշխանությունները ազատվում են քիչ թե շատ լուրջ մրցակիցներից մեկից։ Իհարկե, կարելի է ասել, որ «Հանրային ձայնը» առանձնակի խնդիրներ իշխող ուժին ավագանիում չի պատճառել և չի պատճառում։ Փորձը ցույց է տալիս, որ իշխանության համար ամենավճռական պահին այն աջակցություն էր ստանում «Դոգի» մարդկանցից։ Բայց իշխանությունները գործում են հեռանկարի մասին մտածելով, ինչպես ինձ է թվում», - հավելեց փորձագետը։
Կուսակցության շուրջ սկսված գործընթացը, վերոնշյալից բացի, ևս մեկ ծանրակշիռ փաստարկ է հօգուտ նրա, որ արտահերթ ընտրություններ են սպասվում։ Իշխող ուժի ներկայացուցիչներն ամեն կերպ հերքում են այս սցենարը, սակայն վերջին շաբաթների նրանց գործողությունները հակառակ տպավորությունն են թողնում։ Այս համատեքստում աչքի է զարնում Նիկոլ Փաշինյանի հաճախակի հանդիպումները «Քաղաքացիական պայմանագրի» անդամների հետ։ Տարեսկզբից վարչապետն արդեն 4 նման հանդիպում է անցկացրել, իսկ դեկտեմբերին կուսակցական մոտ 10 հավաք է եղել։ Իշխանության գալուց ի վեր երբեք Փաշինյանն այսքան հաճախ իր համախոհներին չի հավաքել։
«Չի լինի Վարդան Ղուկասյանը, չի լինի «Հանրային ձայնը»». Ղուկասյանը՝ իրեն հեռացնելու մասին
Հակոբյանի խոսքով՝ «փողոցի» աջակցության բացակայության և Փաշինյանի գահավիժող վարկանիշի (իսկ այն, ինչպես ցույց են տալիս հարցումները, տատանվում է 15-20%-ի սահմաններում) պայմաններում, վարչապետին համախմբում է պետք գոնե կուսակցության ներսում, եթե ընտրությունները հանկարծ իրականություն դառնան։ «Քաղաքացիական պայմանագիրը» այս ընթացքում այդպես էլ արդյունավետ քաղաքական ինստիտուտ չդարձավ, և ժողովրդի լայն զանգվածների աջակցությունը կորցնելուց հետո վարչապետին անհրաժեշտ է ամեն գնով ուժեղացնել այդ կառույցը։
Լրահոս
0