Երևան-Սևան ավտոճանապարհին 17 ավտոմեքենա է բախվել, 8 տուժած կա. ՆԳՆ
09:43 13.01.2024 (Թարմացված է: 10:05 13.01.2024)
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՇղթայական ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին
Շղթայական ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին
Բաժանորդագրվել
Շղթայական վթարի հետևանքով տուժածներից մեկը 6 տարեկան երեխա է։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. Երևան-Սևան ավտոճանապարհին 17 ավտոմեքենա է բախվել։ Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Shamshyan.com–ը երեկ հայտնել էր, որ ժամը 20։00-ի սահմաններում Իջևան-Սևան-Երևան ավտոճանապարհի 107 կմ հատվածում ավելի քան 40 ավտոմեքենա է բախվել, տուժածներ կան։ ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գառնիկ Դանիելյանն էլ հրապարակել էր շղթայական ավտովթարի կադրերը։
Ըստ ՆԳՆ–ի` պատահարի հետևանքով ութ մարդ է տուժել։
«Տուժածներ Դ․ Պ․-ն (ծնված 1994 թ․), Ն․ Ա․-ն (ծնված 1999 թ․), Օ․ Ս․-ն (ծնված 1959 թ․), Բ․ Ս․-ն (ծնված 1960 թ․), Ս․ Ա․-ն (ծնված 1965 թ․), Է․ Թ․-ն (ծնված 1998 թ․), Գ․ Մ․-ն (ծնված 2018 թ․) և Մ․ Մ․-ն (ծնված 1996 թ․) տեղափոխվել են բժշկական կենտրոններ, որտեղ բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են բավարար»,– ասված է հաղորդագրությունում։
Մինչև հունվարի 13-ը` ժամը 03։00-ն, փրկարարներն ու ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները վթարված ավտոմեքենաները դուրս են բերել ճանապարհի երթևեկելի հատվածից։
© Photo : press office of the Rescue Service of the MIA of RAՇղթայական ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին
Շղթայական ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին