https://arm.sputniknews.ru/20240113/amn-n-masnavvor-kargvov-kap-e-hastatel-irani-het-bajden-71136939.html
ԱՄՆ-ն մասնավոր կարգով կապ է հաստատել Իրանի հետ․ Բայդեն
ԱՄՆ-ն մասնավոր կարգով կապ է հաստատել Իրանի հետ․ Բայդեն
Sputnik Արմենիա
ԱՄՆ նախագահը նշել է, որ իրենք հիմնովին են պատրաստվել։ 13.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-13T20:25+0400
2024-01-13T20:25+0400
2024-01-13T20:36+0400
ամն
իրանի իսլամական հանրապետություն
ջո բայդեն
եմեն
նասեր քանանի
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/01/46072324_0:98:1600:998_1920x0_80_0_0_aebc4e361729ed2193afcfe8910fab1c.jpg
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին հայտնել է, որ իր վարչակազմը մասնավոր կարգով ուղերձ է հղել Իրանին՝ կապված Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շիական շարժման (հութիների) հարձակումների հետ: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Եմենում հութիների դիրքերին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների հետևանքը կլինի տարածաշրջանում անկայունության ուժեղացումը: Իրանցի դիվանագետը Եմենի ուղղությամբ հարվածը որակել էր որպես կամայականություն և երկրի տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում:Հիշեցնենք` հունվարի լույս 12-ի գիշերը ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան ռազմական գործողություն են սկսել Եմենի հութիների դեմ` հայտարարելով, որ դա Կարմիր ծովում նավագնացության անվտանգության սպառնալիքների պատասխանն է:Ավելի ուշ Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն ալ–Ազին հայտարարել է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինեն բարձր գին վճարել Եմենին հասցված զանգվածային հարվածների համար։ Հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտնել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, ինչի հետևանքով 5 հութի է մահացել, ևս 6-ը` վիրավորվել։Հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ Կարմիր ծովում իրենց գործողություններն ուղղված են միայն Իսրայելի հետ կապված նավերի դեմ, որպեսզի այդպիսով օգնեն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին:Սրացման նոր փուլ Մերձավոր Արևելքում. ինչու է ԱՄՆ-ն ռմբակոծում Եմենը
ամն
իրանի իսլամական հանրապետություն
եմեն
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e6/08/01/46072324_118:0:1541:1067_1920x0_80_0_0_8a11c864112ff5c302b04ac81528cfd9.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
ամն, իրանի իսլամական հանրապետություն, ջո բայդեն, եմեն, նասեր քանանի
ամն, իրանի իսլամական հանրապետություն, ջո բայդեն, եմեն, նասեր քանանի
ԱՄՆ-ն մասնավոր կարգով կապ է հաստատել Իրանի հետ․ Բայդեն
20:25 13.01.2024 (Թարմացված է: 20:36 13.01.2024) ԱՄՆ նախագահը նշել է, որ իրենք հիմնովին են պատրաստվել։
ԵՐԵՎԱՆ, 13 հունվարի – Sputnik. ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը լրագրողներին հայտնել է, որ իր վարչակազմը մասնավոր կարգով ուղերձ է հղել Իրանին՝ կապված Եմենի հյուսիսում իշխող «Անսար Ալլա» շիական շարժման (հութիների) հարձակումների հետ: Տեղեկությունը հայտնում է
ՌԻԱ Նովոստին։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին հայտարարել էր, որ Եմենում հութիների դիրքերին ԱՄՆ-ի և Մեծ Բրիտանիայի հարվածների հետևանքը կլինի տարածաշրջանում անկայունության ուժեղացումը: Իրանցի դիվանագետը Եմենի ուղղությամբ հարվածը որակել էր որպես կամայականություն և երկրի տարածքային ամբողջականության ակնհայտ խախտում:
«Մենք նրանց մասնավոր կարգով ուղերձ ենք փոխանցել և համոզված ենք, որ հիմնովին պատրաստվել ենք»,- ասել է պետության ղեկավարը Վաշինգտոնի արվարձանում գտնվող իր նստավայր մեկնելուց առաջ:
Հիշեցնենք` հունվարի լույս 12-ի գիշերը ԱՄՆ–ն և Մեծ Բրիտանիան ռազմական
գործողություն են սկսել Եմենի հութիների դեմ` հայտարարելով, որ դա Կարմիր ծովում նավագնացության անվտանգության սպառնալիքների պատասխանն է:
Ավելի ուշ Եմենի փոխարտգործնախարար Հուսեյն ալ–Ազին հայտարարել է, որ Լոնդոնն ու Վաշինգտոնը պետք է պատրաստ լինեն բարձր գին վճարել Եմենին հասցված զանգվածային հարվածների համար։ Հութիների զինված ուժերի ներկայացուցիչ Յահյա Սարիան հայտնել է, որ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան 73 հարված են հասցրել Եմենին, ինչի հետևանքով 5 հութի է մահացել, ևս 6-ը` վիրավորվել։
Հութիներն ավելի վաղ հայտարարել էին, որ Կարմիր ծովում իրենց գործողություններն ուղղված են միայն Իսրայելի հետ կապված նավերի դեմ, որպեսզի այդպիսով օգնեն Գազայի հատվածում գտնվող պաղեստինցիներին: