https://arm.sputniknews.ru/20240112/mvoskvaji-institutum-veneraji-hamar-anodachu-ughghatir-en-mshakum-71077549.html
Մոսկվայի ինստիտուտում Վեներայի համար անօդաչու ուղղաթիռ են մշակում
Մոսկվայի ինստիտուտում Վեներայի համար անօդաչու ուղղաթիռ են մշակում
Sputnik Արմենիա
Վեներայի ուսումնասիրությունը կօգնի ավելի լավ հասկանալ և մոդելավորել Երկրի կլիմայի փոփոխության, ջերմոցային էֆեկտի և մոլորակների մթնոլորտի էվոլյուցիայի հետ... 12.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-12T10:31+0400
2024-01-12T10:31+0400
2024-01-12T10:34+0400
մոլորակ
անօդաչու թռչող սարք (աթս)
վեներա
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/16/36752295_124:24:1478:786_1920x0_80_0_0_f5679a4f705947e15dd406ddccb2016b.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Վեներայի մթնոլորտում թռիչքների և դրա մակերևույթի վրա աշխատելու համար ուղղաթիռային տիպի անօդաչու թռչող սարք է մշակվում Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում (МАИ): Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բուհի մամուլի ծառայությունը ։Շերեմետը պարզաբանել է, որ սարքի հիմնական առանձնահատկությունը կլինի ռոտորային համակարգը, ինչպես ուղղաթիռում է։ Այն թույլ կտա գիտական հետազոտություններ անցկացնել ինչպես թռիչքի ռեժիմում, այնպես էլ Վեներայի մակերեսին, ինչպես նաև կապահովի մանևրելու ունակություն և խոչընդոտները շրջանցելու հնարավորություն:Նշվում է, որ սարքը կկարողանա մոլորակի մակերեսի բարձրորակ լուսանկարներ անել, ռելիեֆի քարտեզներ կազմել՝ երկրաբանական առանձնահատկությունների հետագա վերլուծության համար:Բացի այդ, մշակողը ցանկանում է սարքը կարգավորել ջերմաստիճանի, ճնշման և մթնոլորտի այլ պարամետրերի չափման սենսորներով, որպեսզի ուսումնասիրի մոլորակի գազային կազմն ու կլիմայական պայմանները:Առայժմ Վեներայի ռուսական ծրագիրը սահմանափակվում է «Վեներա-Դ» կայանով, որը 2030 թվականից հետո կուղևորվի Երկրի հարևան մոլորակ և նոր տեխնոլոգիական մակարդակով կշարունակի 1960-ականներից մինչև 1990-ական թվականները խորհրդային և ամերիկյան կայանների կատարած հետազոտությունները:
վեներա
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/0c/16/36752295_202:0:1399:898_1920x0_80_0_0_a8183b653c66a7dcaa40b85394da591f.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
մոլորակ, անօդաչու թռչող սարք (աթս), վեներա
մոլորակ, անօդաչու թռչող սարք (աթս), վեներա
Մոսկվայի ինստիտուտում Վեներայի համար անօդաչու ուղղաթիռ են մշակում
10:31 12.01.2024 (Թարմացված է: 10:34 12.01.2024) Վեներայի ուսումնասիրությունը կօգնի ավելի լավ հասկանալ և մոդելավորել Երկրի կլիմայի փոփոխության, ջերմոցային էֆեկտի և մոլորակների մթնոլորտի էվոլյուցիայի հետ կապված գործընթացները:
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի - Sputnik. Վեներայի մթնոլորտում թռիչքների և դրա մակերևույթի վրա աշխատելու համար ուղղաթիռային տիպի անօդաչու թռչող սարք է մշակվում Մոսկվայի ավիացիոն ինստիտուտում (МАИ): Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով բուհի մամուլի ծառայությունը ։
«ՄԱԻ-ի №6 «Աերոտիեզերական» ինստիտուտի ասպիրանտ Ալեքսեյ Շերեմետը անօդաչու թռչող սարք է նախագծում Վեներան ուսումնասիրելու համար: ԱԹՍ-ն կարող է շարժվել մոլորակի մակերևույթից վեր և վայրէջք կատարել դրա վրա»,-ասված է հաղորդագրության մեջ։
Շերեմետը պարզաբանել է, որ սարքի հիմնական առանձնահատկությունը կլինի ռոտորային համակարգը, ինչպես ուղղաթիռում է։ Այն թույլ կտա գիտական հետազոտություններ անցկացնել ինչպես թռիչքի ռեժիմում, այնպես էլ Վեներայի մակերեսին, ինչպես նաև կապահովի մանևրելու ունակություն և խոչընդոտները շրջանցելու հնարավորություն:
Նշվում է, որ սարքը կկարողանա մոլորակի մակերեսի բարձրորակ լուսանկարներ անել, ռելիեֆի քարտեզներ կազմել՝ երկրաբանական առանձնահատկությունների հետագա վերլուծության համար:
Բացի այդ, մշակողը ցանկանում է սարքը կարգավորել ջերմաստիճանի, ճնշման և մթնոլորտի այլ պարամետրերի չափման սենսորներով, որպեսզի ուսումնասիրի մոլորակի գազային կազմն ու կլիմայական պայմանները:
Շերեմետի խոսքով՝ Վեներայի ուսումնասիրությունը կօգնի ավելի լավ հասկանալ և մոդելավորել Երկրի կլիմայի փոփոխության, ջերմոցային էֆեկտի և մոլորակների մթնոլորտի էվոլյուցիայի հետ կապված գործընթացները։
Առայժմ Վեներայի ռուսական ծրագիրը սահմանափակվում է «Վեներա-Դ» կայանով, որը 2030 թվականից հետո կուղևորվի Երկրի հարևան մոլորակ և նոր տեխնոլոգիական մակարդակով կշարունակի 1960-ականներից մինչև 1990-ական թվականները խորհրդային և ամերիկյան կայանների կատարած հետազոտությունները: