https://arm.sputniknews.ru/20240112/hken-sksel-e-aveli-shat-ughevvorner-teghapvokhel-tvjalner-71089410.html
ՀԿԵ–ն սկսել է ավելի շատ ուղևորներ տեղափոխել. տվյալներ
ՀԿԵ–ն սկսել է ավելի շատ ուղևորներ տեղափոխել. տվյալներ
Sputnik Արմենիա
Մերձքաղաքային երթևեկության ամենամեծ աճը գրանցվել է Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան երթուղիներով։ 12.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-12T13:30+0400
2024-01-12T13:30+0400
2024-01-12T13:31+0400
հայաստան
ուղևոր
գնացք
հարավկովկասյան երկաթուղի (հկե)
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71086758_0:119:1280:839_1920x0_80_0_0_70608a69da0e741653dca488a951375d.jpg
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. 2023 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5 տոկոսով շատ է 2022 թվականի ցուցանիշից: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։Ուղևորահոսքի աճն ապահովվել է մերձքաղաքային էլեկտրագնացքներով ներքին փոխադրումների հաշվին։Մերձքաղաքային երթևեկության ամենամեծ աճը գրանցվել է Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան երթուղիներով։ Անցյալ տարի երրորդ կողմի կազմակերպությունների պատվերով ՀԿԵ-ն իրականացրել է ութ զբոսաշրջային ուղերթ, որոնցով տեղափոխել է 5 հազար ուղևոր:«Ուղևորահոսքի աճը կապված է ընկերության կողմից մատուցվող ծառայությունների զարգացման և ուղևորներին ավտոմոբիլային տրանսպորտից երկաթուղային տրանսպորտ ներգրավելու հետ», - նշել է Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Հրանտ Միքայելյանը: – Օրինակ` անցյալ տարվանից մենք ներդրել ենք էլեկտրագնացքների տոմսերի վաճառքի ժամանակակից համակարգ։ Մենք նաև սկսեցինք տրամադրել պահեստային խցիկի ծառայություններ, զարգացրինք կայարանային ծառայություններ, որոնք ուղղված են մեր հիմնական երկաթուղային կայարաններում ուղևորների հարմարավետության բարձրացմանը»:«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 2008 թվականից հանդիսանում է հայաստանյան երկաթուղիների կառավարիչ:«Հարավկովկասյան երկաթուղին» 10 ամսում 7,1 տոկոսով ավելացրել է ուղևորափոխադրումները ՀՀ-ում
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0c/71086758_0:0:1138:853_1920x0_80_0_0_835d16f46495d7b47355376f356855df.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
հայաստան, ուղևոր, գնացք, հարավկովկասյան երկաթուղի (հկե)
հայաստան, ուղևոր, գնացք, հարավկովկասյան երկաթուղի (հկե)
ՀԿԵ–ն սկսել է ավելի շատ ուղևորներ տեղափոխել. տվյալներ
13:30 12.01.2024 (Թարմացված է: 13:31 12.01.2024) Մերձքաղաքային երթևեկության ամենամեծ աճը գրանցվել է Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան երթուղիներով։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. 2023 թվականին «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մերձքաղաքային և միջազգային գնացքների ծառայություններից օգտվել է ավելի քան 538 հազար մարդ, ինչը 7,5 տոկոսով շատ է 2022 թվականի ցուցանիշից: Տեղեկությունը հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
Ուղևորահոսքի աճն ապահովվել է մերձքաղաքային էլեկտրագնացքներով ներքին փոխադրումների հաշվին։
Անցյալ տարի միջազգային հաղորդակցությունում Երևան-Բաթում-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան երթուղիներով փոխադրվել է 57 հազար ուղևոր (–2%), իսկ տեղական հաղորդակցությունում ՝ 481 հազար ուղևոր (+8,7%): Միջազգային հաղորդակցության անկումը պայմանավորված է Երևան-Թբիլիսի ուղևորների նվազմամբ, մինչդեռ Երևան-Բաթում-Երևան երթուղում ուղևորների թիվը աճել է 58%-ով։
Մերձքաղաքային երթևեկության ամենամեծ աճը գրանցվել է Երևան-Երասխ-Երևան և Երևան-Արաքս-Երևան երթուղիներով։ Անցյալ տարի երրորդ կողմի կազմակերպությունների պատվերով ՀԿԵ-ն իրականացրել է ութ զբոսաշրջային ուղերթ, որոնցով տեղափոխել է 5 հազար ուղևոր:
«Ուղևորահոսքի աճը կապված է ընկերության կողմից մատուցվող ծառայությունների զարգացման և ուղևորներին ավտոմոբիլային տրանսպորտից երկաթուղային տրանսպորտ ներգրավելու հետ», - նշել է Ուղևորափոխադրումների տնօրինության պետ Հրանտ Միքայելյանը: – Օրինակ` անցյալ տարվանից մենք ներդրել ենք էլեկտրագնացքների տոմսերի վաճառքի ժամանակակից համակարգ։ Մենք նաև սկսեցինք տրամադրել պահեստային խցիկի ծառայություններ, զարգացրինք կայարանային ծառայություններ, որոնք ուղղված են մեր հիմնական երկաթուղային կայարաններում ուղևորների հարմարավետության բարձրացմանը»:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ 2008 թվականից հանդիսանում է հայաստանյան երկաթուղիների կառավարիչ: