00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
On air
07:00
240 ր
On air
12:00
180 ր
On air
17:00
180 ր
On air
22:00
120 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի

Հայաստանում 1 ամսում 14 ձկնաբուծարանի գործունեություն է կասեցվել

© Sputnik / Aram NersesyanՁկնաբուծարան
Ձկնաբուծարան - Sputnik Արմենիա, 1920, 12.01.2024
Ձկնաբուծարան
Բաժանորդագրվել
Տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել 85 ձկնաբուծարանում։
ԵՐԵՎԱՆ, 12 հունվարի – Sputnik. Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը 2023 թվականի դեկտեմբերին 14 ձկնաբուծարանի գործունեություն է կասեցրել։ Աղվերանում հրավիրված արտագնա ասուլիսի ժամանակ տեղեկությունը հայտնեց կառույցի ղեկավար Արմեն Հայրապետյանը։
Խախտումներ ու անհամապատասխանություններ են եղել միայն Արմավիրի և Արարատի մարզերի ձկնաբուծարաններում։
Որոշ ձկնաբուծարաններում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ ու ախտածին, ա/թ սալմոնելաներ։
Խախտումներ արձանագրված ձկնաբուծարանների մեծ մասում հայտնաբերվել են ինֆեկցիոն հիվանդության՝ Aeromonas hydrophila / caviae–ի հարուցիչներ։
Մի քանիսում էլ առկա են եղել մակաբուծային հիվանդություններ, օրինակ՝ դիպլոստոմոզ ու իխտիոթիրոզ։

Արմեն Հայրապետյանը նշեց, որ հայտնաբերված հիվանդությունների և շեղումների վերաբերյալ տնտեսվարող սուբյեկտներին տրվել են ցուցումներ, խորհուրդներ՝ հիվանդությունների դեմ պայքարի և կանխարգելման, ինչպես նաև պարբերաբար ախտահանություններ իրականացնելու ուղղությամբ։

Նշենք, որ տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացրել ՀՀ տարբեր մարզերի Արարատի մարզի 60, Արմավիրի մարզի 12, Արագածոտնի մարզի 1, Գեղարքունիքի մարզի 5, Կոտայքի մարզի 4, Շիրակի մարզի 2 և Վայոց Ձորի մարզի 1 ձկնաբուծարաններում (ընդհանուր` 85 ձկնաբուծարան)։
2023-ին ՀՀ–ում ավելացել է սննդային թունավորումների թիվը․ ՍԱՏՄ-ն ամփոփում է տարին
Լրահոս
0