00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
17:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
46 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Վարդան Ղուկասյանին հեռացրել են «Հանրային ձայն» կուսակցությունից

© Photo : Social media page of Hanrayin Dat Վարդան Ղուկասյան
Վարդան Ղուկասյան - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2024
Վարդան Ղուկասյան
Բաժանորդագրվել
Պարզվել է , որ Վարդան Ղուկասյանը նաև ՌԴ քաղաքացի է, իսկ կուսակցության կանոնադրության համաձայն, այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում կուսակցության անդամությունը դադարեցվում է։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Դադարեցվել է Վարդան Ղուկասյանի անդամությունը «Հանրային Ձայն» կուսակցությունում։ Տեղեկությունը հայտնում են «Հանրային ձայն» կուսակցությունից։
Նշվում է, որ 2024թ․-ի հունվարի 9-ին տեղի է ունեցել «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհրդի նիստ։ Նիստի ընթացքում պարզվել է, որ կուսակցության խորհրդի անդամ Վարդան Ղուկասյանը հանդիսանում է նաև ՌԴ քաղաքացի, գրանցված ՌԴ Կալինինգրադ քաղաքում։
«Կուսակցության կանոնադրության 3.8.5 կետի ուժով, այլ պետության քաղաքացիություն ստանալու դեպքում կուսակցության անդամությունը դադարեցվում է։ Այս հիմքով կառավարման խորհուրդը դադարեցված է համարել Վարդան Ղուկասյանի անդամությունը կուսակցությունում»,–նշված է հաղորդագրության մեջ։
Սեփական դիմումների հիմքով դադարեցված է համարվել կուսակցության խորհրդի ևս 11 անդամի անդամակցությունը։
Բացի այդ «Հանրային ձայն» կուսակցության կառավարման խորհուրդը, հաշվի առնելով մամուլում տարածված լուրերը իրազեկել է քաղաքացիներին և կուսակցականներին, որ «Հանրային ձայն» կուսակցությունը արտահերթ համագումար հրավիրելու որոշում չունի, նման համագումար հունվարի 19-ին չի անցկացվելու։
«Սույն թվականի հունվարի 19 ին, Մարիոթ հյուրանոցում, կուսակցության նախկին անդամ Վարդան Ղուկասյան անունը կրող անձի կողմից հրավիրված համագումարը ապօրինի է, որևիցե աղերս չունի «Հանրային ձայն» կուսակցության հետ։ Դիմում ենք նաև ՀՀ իրավապահներին, կասեցնել «Հանրային ձայն» կուսակցության անունից ապօրինի հրավիրված համագումար կոչվող ապօրինի հավաքը»,–նշված է հաղորդագրության մեջ։
Ընդգծվում է, որ Վարդան Ղուկասյան անունով անձը այլևս որևիցե քաղաքական առնչություն չունի ոչ «Հանրային ձայն» կուսակցության և ոչ էլ կուսակցության Երևան քաղաքի ավագանիում գործող խմբակցության հետ և ոչ կուսակցության և ոչ էլ ավագանու անդամները չունեն պարտավորություն վերջինիս հրահանգները կամ ցուցումները կատարելու։
Հիշեցնենք, որ 2023 թ. դեկտեմբերի 26–ին Երևանի ավագանու` տարեվերջյան վերջին նիստի ժամանակ, երբ քննարկվում էր մի շարք թանկացումների, այդ թվում ավտոկայանատեղիների վարձավճարների բարձրացման հարցը, «Հանրային ձայնը» «Քաղաքացիական պայմանագիր» ու «Հանրապետություն» խմբակցությունների հետ միասին մասնակցեց և քվորում ապահովեց։ Ավելի ուշ ներկայացել էին նաև «Ազգային առաջընթաց» և «Մայր Հայաստան» խմբակցությունները։
Լրահոս
0