https://arm.sputniknews.ru/20240111/ugheghi-mahic-baci-ksahmanvi-naev-kensabanakan-mahi-haskacutjuny-karavarutjan-vorvoshumy-71031591.html
Կսահմանվի կենսաբանական մահի հասկացությունը, փոխպատվաստվող օրգանների ցանկը
Կսահմանվի կենսաբանական մահի հասկացությունը, փոխպատվաստվող օրգանների ցանկը
Sputnik Արմենիա
Կսահմանվի նաև մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը։ 11.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-11T11:02+0400
2024-01-11T11:02+0400
2024-01-11T12:04+0400
դոնոր
օրգան
փոխպատվաստում
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1f/27748247_0:0:1600:901_1920x0_80_0_0_f9c5088f77223b830a106f8e4e142cdd.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ուղեղի մահից բացի կսահմանվի նաև կենսաբանական մահի հասկացությունը։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։Նշվում է, որ բացի օրենքով սահմանված կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկից, կսահմանվի նաև մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը։Նախագծով վերանայվել են նաև փոխպատվաստման նպատակով համաձայնություն տված կենդանի դոնորի իրավունքները և ամրագրվել է, որ վերջինս իրավունք ունի օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվել շարունակական հսկողության մեջ: Հայաստանում երիկամային փոխպատվաստում ստացած 116 մարդ կա. ԱՆ–ն տվյալներ է հայտնելՆախագծի ընդունման արդյունքում օրենքով հստակ կնախատեսվեն նաև դրույթներլ լիազոր մարմնի կողմից բնակչության շրջանում իրականացվող տեղեկատվության տրամադրման մասին` որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ:Հիշեցնենք՝ «Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքը Հայաստանում ընդունվել է դեռևս 2009 թվականին և գործում է, այսպես կոչված, համաձայնության կանխավարկածի սկզբունքով: Սա նշանակում է, որ եթե մարդը ողջ ժամանակ չի հայտարարել մերժման մասին, նրա օրգանները կարող են առգրավվել հարազատների թույլտվությամբ: Սակայն գործնականում օրենքը մասամբ սկսեց կիրառվել միայն 2019 թվականից, երբ Հայաստանում հաստատվեց փոխպատվաստման թույլատրված օրգանների ցանկը միայն կենդանի դոնորներից (երիկամներ, լյարդ և աչքի եղջերաթաղանթ)։
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e5/05/1f/27748247_98:0:1521:1067_1920x0_80_0_0_3e7919f3889a79f9ff263480bfb6e3b1.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
դոնոր, օրգան, փոխպատվաստում
դոնոր, օրգան, փոխպատվաստում
Կսահմանվի կենսաբանական մահի հասկացությունը, փոխպատվաստվող օրգանների ցանկը
11:02 11.01.2024 (Թարմացված է: 12:04 11.01.2024) Կսահմանվի նաև մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Ուղեղի մահից բացի կսահմանվի նաև կենսաբանական մահի հասկացությունը։ ՀՀ կառավարությունն այսօրվա նիստի ժամանակ հաստատեց «Մարդուն օրգաններ և (կամ) հյուսվածքներ փոխպատվաստելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
«Կատարվող փոփոխությամբ` ուղեղի մահից բացի կսահմանվի նաև կենսաբանական մահի հասկացությունը, ինչն անհրաժեշտ է որոշ օրգանների կամ հյուսվածքների փոխպատվաստման դեպքում»,– նշված է որոշման հիմնավորման մեջ:
Նշվում է, որ բացի օրենքով սահմանված կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկից, կսահմանվի նաև մարդու ուղեղային կամ կենսաբանական մահվան փաստն արձանագրելուց հետո փոխպատվաստման նպատակով վերցվող օրգանների ցանկը։
Նախագծով վերանայվել են նաև փոխպատվաստման նպատակով համաձայնություն տված կենդանի դոնորի իրավունքները և ամրագրվել է, որ վերջինս իրավունք ունի օրգանը կամ հյուսվածքը վերցնելուց հետո լիազոր մարմնի սահմանած կարգով գտնվել շարունակական հսկողության մեջ:
Նախագծի ընդունման արդյունքում օրենքով հստակ կնախատեսվեն նաև դրույթներլ լիազոր մարմնի կողմից բնակչության շրջանում իրականացվող տեղեկատվության տրամադրման մասին` որպես դիակային դոնոր հանդես գալու անհամաձայնության իրավունքի, դիակային դոնորի ընտանիքի անդամների համաձայնության տրման իրավունքի վերաբերյալ:
Հիշեցնենք՝ «Մարդու օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման մասին» օրենքը Հայաստանում ընդունվել է դեռևս 2009 թվականին և գործում է, այսպես կոչված, համաձայնության կանխավարկածի սկզբունքով: Սա նշանակում է, որ եթե մարդը ողջ ժամանակ չի հայտարարել մերժման մասին, նրա օրգանները կարող են առգրավվել հարազատների թույլտվությամբ: Սակայն գործնականում օրենքը մասամբ սկսեց կիրառվել միայն 2019 թվականից, երբ Հայաստանում հաստատվեց փոխպատվաստման թույլատրված օրգանների ցանկը միայն կենդանի դոնորներից (երիկամներ, լյարդ և աչքի եղջերաթաղանթ)։