00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
00:00
01:00
02:00
03:00
04:00
05:00
06:00
07:00
08:00
09:00
10:00
11:00
12:00
13:00
14:00
15:00
16:00
17:00
18:00
19:00
20:00
21:00
22:00
23:00
Ուղիղ եթեր
09:00
9 ր
Ուղիղ եթեր
09:35
9 ր
Ուղիղ եթեր
09:45
14 ր
Ուղիղ եթեր
10:00
9 ր
Ուղիղ եթեր
10:10
50 ր
Ուղիղ եթեր
13:00
12 ր
Ուղիղ եթեր
14:00
10 ր
Ուղիղ եթեր
17:00
5 ր
Ուղիղ եթեր
18:00
5 ր
5 րոպե Դուլյանի հետ
18:05
8 ր
Ուղիղ եթեր
19:00
8 ր
Ուղիղ եթեր
09:00
5 ր
Ուղիղ եթեր
09:20
4 ր
Ուղիղ եթեր
09:33
27 ր
Ուղիղ եթեր
10:00
6 ր
Ուղիղ եթեր
10:06
51 ր
Ուղիղ եթեր
11:00
4 ր
Ուղիղ եթեր
13:00
6 ր
Ուղիղ եթեր
14:00
5 ր
Ուղիղ եթեր
17:00
7 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
18:00
46 ր
5 րոպե Դուլյանի հետ
On air
18:47
7 ր
Աբովյան time
On air
18:54
41 ր
Ուղիղ եթեր
Լուրեր
19:00
53 ր
ԵրեկԱյսօր
Եթեր
ք. Երևան106.0
ք. Երևան106.0
ք. Գյումրի90.1

Պատվավոր կոչումների չեղարկման նախագիծը կառավարությունն ուղարկեց ԱԺ

© Sputnik / Asatur YesayantsОчередное заседание НС Армении (7 февраля 2023). Ереван
Очередное заседание НС Армении (7 февраля 2023). Ереван - Sputnik Արմենիա, 1920, 11.01.2024
Բաժանորդագրվել
Կառավարությունն առաջարկում է ներդնել խրախուսելու այնպիսի ինստիտուտ, որը հենված կլինի չափելի և կոնկրետ արդյունքների վրա։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Կառավարությունն Ազգային ժողովին առաջարկում է չեղարկել պատվավոր կոչումների համակարգը։ ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստում ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմենուհի Հարությունյանը ներկայացրեց «ՀՀ պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։ Դրանով առաջարկվում է չեղարկել «ժողովրդական» և «վաստակավոր» 17 պատվավոր կոչումները (օրինակ՝ «վաստակավոր լրագրող», «ժողովրդական նկարիչ» և այլն) և ներդնել խրախուսման այլ՝ առավել ժամանակակից ինստիտուտ։
«Այս համակարգը մեծամասամբ ժամանակավրեպ է և առանձին մասնագիտական ոլորտներում առողջ մրցակցության, արժանիքահեն առաջընթացի, բարոյահոգեբանական մթնոլորտի վրա նույնիսկ բացասաբար անդրադարձող»,- նշեց Հարությունյանը։
Նրա խոսքով՝ ուսումնասիրվել է առաջադեմ երկրների փորձը, որտեղ պատվավոր կոչումների ինստիտուտ անգամ չկա էլ։ Մասնագետների խրախուսումը չափելի և կոնկրետ արդյունքների վրա է հիմնված լինում, հենվում է ոլորտային մրցանակաբաշխությունների վրա։
«Որևէ կերպ չեն տալիս այդպիսի հնարավորություն մշտապես՝ մինչև կյանքի ավարտն ունենալ «ժողովրդական» կամ «վաստակավոր» կոչում»,- հավելեց Հարությունյանը։
Նախարարի տեղակալի խոսքով՝ կոչումների համակարգը ներմուծվել է խորհրդային ժամանակներում՝ տարբեր անհատների արժանի կամ արժանի տիտղոսավորելու համար, սակայն նաև բազմաթիվ դեպքեր են եղել, երբ անհատը կոչումը ստանալուց հետո դադարել է որևէ կերպ առաջընթաց գրանցել մասնագիտական իր ոլորտում։
Ինչ վերաբերում է նախկինում տրված կոչումներին, դրանք պահպանվելու են։ Պահպանվելու է նաև 40 հազար դրամ չափով տրվող պատվո վճարը։
Օրենքում առաջարկվող փոփոխություններով պահպանվում է միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ, կառավարության հիմնավորմամբ, այն ոչ թե անհատին է շնորհվում, այլ թիմին, այսինքն՝ թիմային ձեռքբերում է։
Հանձնաժողովը ձայների մեծամասնությամբ դրական եզրակացություն տվեց փոփոխությունների նախագծին, ԱԺ խորհրդին կառաջարկվի այն ընդգրկել առաջիկա լիագումար նիստերի օրակարգում։
Լրահոս
0