https://arm.sputniknews.ru/20240111/lernajin-gharabagh-vtangvats-hajkakan-zharangutjun-khvoragrvov-cucahandes-e-bacvel-parizum-71034014.html
«Լեռնային Ղարաբաղ` վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես է բացվել Փարիզում
«Լեռնային Ղարաբաղ` վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես է բացվել Փարիզում
Sputnik Արմենիա
Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկարները ներառող ցուցահանդեսը կգործի մինչև 2024թ․ հունվարի 15-ը։ 11.01.2024, Sputnik Արմենիա
2024-01-11T11:43+0400
2024-01-11T11:43+0400
2024-01-11T11:44+0400
լեռնային ղարաբաղ
մշակույթ
ժառանգություն
փարիզ
ցուցահանդես
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0b/71032786_0:78:1600:978_1920x0_80_0_0_a2dcfa8390db43e5499208a11ff0b469.jpg
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդես, որի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկարներ են։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։Նշվում է, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Փարիզի քաղաքապետարանի և «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության կողմից։Ցուցահանդեսի պաշտոնական բացման իր խոսքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին և «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպությանը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին մշտապես լինելու համար։Նա նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումն այդ համերաշխություն հերթական դրսևորումն է։ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելուց հետո, այժմ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում վերացնելու այնտեղ հայկական բազմահազարամյա ներկայության հետքերը, որոնց խոսուն ապացույցներն են ցուցադրվող լուսանկարներում պատկերված եկեղեցիները, կոթողներն ու հուշարձանները»,–ասել է ՀՀ դեսպանը։Այս համատեքստում Տոլմաջյանը առանձնահատուկ կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման և պահպանման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրումը։Ցուցահանդեսի բացման ներկա են եղել նաև Փարիզի փոխքաղաքապետներ Առնո Նգաչան և Կարին Ռոլանը, «l’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության նախագահ Ժան-Իվ Տոլոն, նույն կազմակերպության գլխավոր տնօրեն, գերաշնորհ Պասկալ Գոլնիշը, ինչպես նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։Ցուցահանդեսը կգործի մինչև 2024թ․ հունվարի 15-ը։
լեռնային ղարաբաղ
փարիզ
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
2024
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
Լուրեր
am_HY
Sputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
https://cdn.am.sputniknews.ru/img/07e8/01/0b/71032786_0:0:1600:1200_1920x0_80_0_0_36e7b7ed0180e206a497e6a0aefe3c2a.jpgSputnik Արմենիա
media@sputniknews.com
+74956456601
MIA „Rossiya Segodnya“
լեռնային ղարաբաղ, մշակույթ , ժառանգություն, փարիզ, ցուցահանդես
լեռնային ղարաբաղ, մշակույթ , ժառանգություն, փարիզ, ցուցահանդես
«Լեռնային Ղարաբաղ` վտանգված հայկական ժառանգություն» խորագրով ցուցահանդես է բացվել Փարիզում
11:43 11.01.2024 (Թարմացված է: 11:44 11.01.2024) Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկարները ներառող ցուցահանդեսը կգործի մինչև 2024թ․ հունվարի 15-ը։
ԵՐԵՎԱՆ, 11 հունվարի – Sputnik. Փարիզի նշանավոր Բաստիլի հրապարակում կազմակերպվել է «Լեռնային Ղարաբաղ՝ վտանգված հայկական ժառանգություն» խորագիրը կրող բացօթյա ցուցահանդես, որի առանցքում Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգությունը ներկայացնող 30 բացառիկ լուսանկարներ են։ Տեղեկությունը հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը։
Նշվում է, որ ցուցահանդեսը կազմակերպվել է Փարիզի քաղաքապետարանի և «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության կողմից։
Ցուցահանդեսի պաշտոնական բացման իր խոսքում Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը շնորհակալություն է հայտնել Փարիզի քաղաքապետարանին և «L’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպությանը Հայաստանի և հայ ժողովրդի կողքին մշտապես լինելու համար։
Նա նշել է, որ ցուցահանդեսի կազմակերպումն այդ համերաշխություն հերթական դրսևորումն է։ «Լեռնային Ղարաբաղի ժողովրդի նկատմամբ էթնիկ զտում իրականացնելուց հետո, այժմ Ադրբեջանը քայլեր է ձեռնարկում վերացնելու այնտեղ հայկական բազմահազարամյա ներկայության հետքերը, որոնց խոսուն ապացույցներն են ցուցադրվող լուսանկարներում պատկերված եկեղեցիները, կոթողներն ու հուշարձանները»,–ասել է ՀՀ դեսպանը։
Այս համատեքստում Տոլմաջյանը առանձնահատուկ կարևորել է Լեռնային Ղարաբաղի հայկական պատմամշակութային ժառանգության հանրահռչակման և պահպանման ուղղությամբ միջազգային ջանքերի գործադրումը։
Ցուցահանդեսի բացման ներկա են եղել նաև Փարիզի փոխքաղաքապետներ Առնո Նգաչան և Կարին Ռոլանը, «l’Œuvre d'Orient» կաթոլիկ կազմակերպության նախագահ Ժան-Իվ Տոլոն, նույն կազմակերպության գլխավոր տնօրեն, գերաշնորհ Պասկալ Գոլնիշը, ինչպես նաև Ֆրանսիայում Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը։
Ցուցահանդեսը կգործի մինչև 2024թ․ հունվարի 15-ը։